ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորածնից արյան նմուշ են վերցրել մարտի 13-ին, մինչդեռ մարտի 12-ին նա արդեն հուղարկավորված է եղել. ՀՔԱՎ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2016 թ․ մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած և նույն օրը հուղարկավորված նորածնի դիակից, ըստ քրեական գործի նյութերի, արյան նմուշ են վերցրել հուղարկավորելուց հետո՝ մարտի 13-ին։

Թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչպես է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Յու. Բաղդասարյանը արյան նմուշ վերցրել մեկ օր առաջ արդեն իսկ հուղարկավորված նորածնից, անհասկանալի է։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Յու. Բաղդասարյանը նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցել մարտի 12-ին, իսկ արյան նմուշ վերցնելու որոշում կայացրել է մարտի 13-ին։ Ընդ որում՝ քրեական գործի նյութերում նշված է, որ արյան նմուշառումը կատարվել է ընթերակաների մասնակցությամբ։

Առկա է նաև նորածնի մահվան վկայականը և հուղարկավորման մասին տեղեկանք, որոնցում մահվան և հուղարակավորման ամսաթիվ է նշված մարտի 12-ը։

Նորածնից արյան նմուշ են վերցրել մարտի 13-ին, մինչդեռ մարտի 12-ին նա արդեն հուղարկավորված է եղել. ՀՔԱՎ

Նորածնից արյան նմուշ են վերցրել մարտի 13-ին, մինչդեռ մարտի 12-ին նա արդեն հուղարկավորված է եղել. ՀՔԱՎ

Պաշտոնատար անձի կողմից ակնհայտորեն կատարված անհերքելի խախտումների ու չարաշահումների փաստերի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019 թ․ դեկտեմբերի 18-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Հիշեցնենք՝ 2016 թ. մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Լիաննա Դարբինյանը Գյումրիի ծննդատանը Կեսարյան հատման միջոցով ծննդաբերել է և ունեցել արական սեռի երեխա: Հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատացել է։ Ծննդատան անձնակազմը շտապ կանչել է երեխայի հորը, հայտնել, որ անհրաժեշտ է երեխային տեղափոխել «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»՝ շնչառական ապարատ միացնելու նպատակով: Երեխայի տեղափոխումը հնարավոր չի եղել ժամանակին կազմակերպել. հիվանդանոց տեղափոխելուց կարճ ժամանակ անց երեխան մահացել է: Մահացած նորածնի ծնողները պնդում են, որ երեխայի մահվան պատճառը ոչ պատշաճ բժշկական օգնությունն է եղել: Նրանք նաև կասկածներ ունեն, որ մահացած նորածինն իրենց երեխան չէ, նրան փոխանակել են:

Արյան նմուշ ստանալու վերաբերյալ արձանագրության մեջ նշված է, որ 2016 թ․ մարտի 13-ին ընթերականեր Արթուր Ավագյանի, Կարապետ Հովհաննիսյանի ներկայությամբ և մասնագետ Արշակ Ալեքսանյանի մասնակցությամբ վերցվել, ներարկիչի միջոցով պլաստմասե տարայի մեջ է լցվել և կնքվել է Լիանա Դարբինյանի նորածնի արյան նմուշը: Տարայի վրա առկա է եղել «նորածին 13.03.19թ.» գրառումը:

Այստեղ հարց է առաջանում․ եթե արյան նմուշառումն իրականացվել է մարտի 13-ին, իսկ նորածնի մահվան վկայականում նշված է, որ մահացել և հուղարկավորվել է մարտի 12-ին, ապա ո՞վ է եղել մարտի 12-ին հուղարկավորված երեխան:

Նորածնից արյան նմուշ են վերցրել մարտի 13-ին, մինչդեռ մարտի 12-ին նա արդեն հուղարկավորված է եղել. ՀՔԱՎ

Նորածնից արյան նմուշ են վերցրել մարտի 13-ին, մինչդեռ մարտի 12-ին նա արդեն հուղարկավորված է եղել. ՀՔԱՎ

Նորածնից արյան նմուշ են վերցրել մարտի 13-ին, մինչդեռ մարտի 12-ին նա արդեն հուղարկավորված է եղել. ՀՔԱՎ

Նորածնից արյան նմուշ են վերցրել մարտի 13-ին, մինչդեռ մարտի 12-ին նա արդեն հուղարկավորված է եղել. ՀՔԱՎ
Նորածնից արյան նմուշ են վերցրել մարտի 13-ին, մինչդեռ մարտի 12-ին նա արդեն հուղարկավորված է եղել. ՀՔԱՎ
Նորածնից արյան նմուշ են վերցրել մարտի 13-ին, մինչդեռ մարտի 12-ին նա արդեն հուղարկավորված է եղել. ՀՔԱՎ

Նշենք նաև, որ քրեական գործի նյութերը, ըստ գործում առկա փաստաթղթերի ցուցակի, դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ և քննիչի կողմից ձեռնարկված միջոցառումների հերթականության տրամաբանությամբ: Մասնավորապես՝ քրեական գործի 1-ին հատորի 16-րդ էջում՝ մարտի 12-ին առգրավում կատարելու վերաբերյալ արձանագրությունն է, 17-21-րդ էջերում՝ մարտի 12-ին վկայի հարցաքննություն կատարելու արձանագրությունը, արդեն 21-րդ և 22-րդ էջերում համապատասխանաբար տեղ են գտել մարտի 13-ին երեխայից արյան նմուշ վերցնելու որոշման և արյան նմուշ վերցնելու արձանագրության փաստաթղթերը, հետևաբար չկա և չի կարող լինել որևէ տեխնիկական խնդիր կամ շփոթություն՝ կապված քննիչի կողմից իրականացված քննչական գործողությունների ժամանակագրական հերթականության և դրանցից յուրաքանչյուրի իրականացման ամսաթվի հետ: Դեռ ավելին՝ քրեական գործում առկա մյուս փաստաթղթերում նույնպես երեխայից արյան նմուշ վերցնելու օրը մշտապես նշվում է 2016 թ. մարտի 13-ը: Ուստի՝ բացառվում է նաև միակ հնարավոր տեխնիկական խնդիրը։

Համադրելով բոլոր այս փաստական և իրավական հանգամանքները և հիմք ընդունելով մահացած նորածնի ծնողների պնդումները, քրեական գործի շրջանակում նրանց բարձարաձայնած խախտումներ, անհամապատասխանությունները, քննություն իրականացնող մարմինների կողմից գործի հանգամանքների կոծկման և պարզաբանումներ տրամադրելուց խուսափելու դեպքերը, ինչպես նաև նկարագրված ընտանեկան դժբախտությունից հետո վերջիններիս կողմից պարզաբանում և արդարություն գտնելու ակնկալիքով տարբեր պետական մարմիններին դիմելու բազմակի անարդյունք փորձերը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական գործ հարուցելու, դրա շրջանակներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով նորածնի մահվան դեպքով հարուցված քրեական գործը քննած մարմնի թույլ տված անօրինականությունները պարզելու, իրականությունը բացահայտելու, մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու, արդարադատության կայացումն ապահովելու և իրավական պետությունում, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular