ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ պես մայրերին կոչ եմ անում չվախենալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման լուրը բուռն արձագանք գտավ հասարակությամ մեջ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց հանրապետական հիվանդանոցում գրանցված վերջին դեպքից տուժած Հայկուհի Խաչատրյանի հետ: Հիշեցնենք, որ նա պնդում էր, որ իր երեխան ոչ թե մահացած է ծնվել, այլ՝ փոքրիկին վաճառել են հիվանդանոցում:

«Նրա ձերբակալությունը սկզբնաղբյուրն է, որպեսզի բացահայտվեն բազմաթիվ այլ դեպքեր: Ավելի քան համոզված եմ, սա ընդամենը նախաբանն է: Բազմաթիվ մայրեր գիտեմ, ովքեր նրա գործունեությունից տուժել են: Ցավոք, բոլորը չէ որ պատրաստ են այդ մասին խոսելու, պամելու իրենց խնդրի մասին»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով՝ այդ մայրերը վախենում են խոսել.«Չեմ կարծում, թե արժե վախենալ, եթե վնասելու լինեին՝ ինձ արդեն վնասած կլինեն: Թեպետ վստահ եմ, երբ ժամանակը գա՝ նրանք կխոսեն ու կպատմեն: Անչափ ուզում եմ, որ արդարությունը վերականգնվի»:

Նա նաև մեզ պատմեց, որ լուրջ պայքար է սկսել: Այս կարճ ժամանակահատվածում նախաձեռնել է «Հայոց մայրեր» հասարակական շարժումը, որի շուրջ համախմբվել են իր նման կանայք: 

«Արդեն իսկ կա առանձնացված 101 դեպք, որոնք հաղորդում են հանցագործության մասին: Ընդ որում, այդ բոլոր դեպքերը կապված են Ռազմիկ Աբրահամյանի և հանրապետական հիվանդանոցի հետ»,- ընդգծեց Խաչատրյանը:

Ես հույս ունեմ, որ մեր երկրում արդարությունը կհաղթի ու այս բոլոր դեպքերը կբացահայտվեն, իսկ մեղավորները պատիժ կկրեն:

«Ուզում եմ կոչ անել, որ ինձ նման խնդրի ունեցող մայրերը չվախենան: Ես ընդամենը բարձրաձայնեցի ու բոլորը սկսեցին խոսել, գրել: Չի կարելի այս ամենն այսպես թողնել»,-նշեց նա: 

Խաչատրյանը նշեց, որ չի հավատում բժիշկների այն խոսքերին, թե իր երեխան մահացած է ծնվել.«Ես չեմ հավատում: Ոչ մի փաստ չկա, միայն բժիշկների հակասական խոսքերն են»:

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular