ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ուրախ եմ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցության այս նոր հնարավորության  համար, քանի որ բազմաթիվ տարիների փորձը ցույց է տվել, որ ընկերությունը վստահելի գործընկեր է մեզ համար, որը սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություն է մատուցել դրա կարիքն ամենաշատը ունեցող անձանց: Այսօր մենք սկսում ենք համագործակցության նոր փուլ՝ տարեցների խնամքի ծառայությունների ոլորտում, ինչը շատ կարևոր է ոչ միայն այն իմաստով, որ մասնագիտական աջակցություն տրամադրելու է ոլորտում տարիների փորձ կուտակած ընկերությունը, այլև այն պատճառով, որ սա կարող է դաշտում մրցակցային հնարավորություն ստեղծել՝ բարձրացնելով ծառայությունների որակը»,-այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հուշագրի շրջանակներում Հայկական կարմիր խաչի ընկերությունը իրականացնելու է Գյումրու տուն-ինտերնատի բնակիչների խնամքը:

Ըստ հուշագրի՝ ընկերությունը պարտավորվում է առնվազն 163 մլն դրամի ներդրում իրականացնել՝ ծառայությունների որակի և կացության պայմանների բարելավման համար, ինչպես նաև վերակնքել աշխատանքային պայմանագրերը տուն-ինտերնատի աշխատակիցներից առնվազն 70 %-ի հետ:

160 խնամյալների համար բնաիրային ներդրումները կկազմեն շուրջ 8.5 մլն դրամ:

«Ի թիվս 192 պետությունների, որտեղ Կարմիր խաչը գործունեություն է ծավալում, փորձում ենք անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու համար այն մարդկանց, ովքեր օգնության, ուշադրության կարիք ունեն: Շնորհակալ եմ այս վստահության համար: Կարող եմ հավաստիացնել, որ մեր կուտակած տարիների փորձը կներդնենք՝ Գյումրու տուն-ինտերնատում բնակվող մեր հայրերին ու մայրերին արժանապատիվ ծառայություններ մատուցելու համար»,- ասել է ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:

2020 թ.-ին Հայկական կարմիր խաչի  ընկերությունը առնվազն 87 մլն դրամ կներդնի՝ տուն-ինտերնատի 6 բնակելի հատվածներից 4-ի վերանորոգման և կահավորման համար: Դրանցից մեկը կհարմարեցվի անկողնային խնամքի կարիք ունեցողների համար: 2021 թ.-ին ևս 43 մլն. Դրամ կներդրվի մյուս երկու բնակելի հատվածների վերանորոգման և կահավորման համար: 2022 թ.-ին ընկերությունը պատրաստվում է ներդնել շուրջ ևս 16.5 մլն դրամ: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թ.-ին հաստատությանը կհատկացնի շուրջ 202 մլն դրամ:

Նշենք, որ հուշագիրը կգործի մինչև 2022 թ.ի վերջը: Մինչև հուշագրի գործողության ժամկետի լրանալը՝ 2 ամիս առաջ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կստեղծվի աշխատանքային խումբ, որի եզրակացության հիմքով կորոշվի 2023-2024 թթ. համագործակցության նպատակահարմարությունը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular