ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատահել է, որ ինձ ասված մի բառից մինչև հոգուս խորքը վիրավորվել եմ ու լաց եղել». Անի Քոչարյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am-ը գրում է՝

 

Դերասանուհիներ կան, որոնց աշխատանքային խիտ գրաֆիկը նրանց ավելի կենսունակ ու գրավիչ է դարձնում: Անի Քոչարյանը քսանվեց տարի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմից իր կերտած կերպարներով ծափերի է արժանանում ու դրական փոխադարձ էներգիայով լեցուն առաջ է շարժվում:

Իրեն հատուկ բարյացկամությամբ էլ պատասխանեց Past.am-ի հարցերին:

- Թատրոնում ո՞րն է ձեր սիրելի կերպարը, ում դուք մարմնավորում եք:

- Թատրոնում ամսական խաղում եմ տասից ավելի ներկայացում, որը դերասանի համար քիչ չէ: Բոլոր կերպարներս սիրում եմ, բայց առանձնակի վերաբերմունք ունեմ Գոգոլի «Ռևիզոր», Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի», «Մորգանի խնամին» ներկայացման Նատաշի, Թամար Հովհաննիսյանի «Վեջին կանգառ»-ի Սվետայի հանդեպ:

- Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսի արդիականությունը կա՞ մեր օրերում:

- Այո, իհարկե կա մեր օրերում, այն արդիական է մեր իրականության մեջ: Դա այն ներկայացումներից մեկն է, որն անցնում է լիքը դահլիճներով, նաև արդիական լինելու պատճառով: Հիմա էլ մենք օտարամոլ ենք ու մեր կյանքում կան այն բոլոր արատները, որոնք ցույց ենք տալիս բեմում:

- Մշտապես գեղեցկադեմ Անի Քոչարյանին դիտում ենք նաև «Անհասցե ծնվածները» սերիալում, ձեր կերտած կերպարի հետ ընդհանրություն ունե՞ք:

- Ընդհանուր առմամբ ոչ, սակայն մի բան համընկնում է` Նատալին ուժեղ խառնվածքով կին է: Իմ տեսակով ես էլ եմ ուժեղ, չկոտրվող: Ինձ համար դրական առումով չկարողանալ, չստացվել, չի կարելի հասկացություններ չկան: Չ տառը չեմ սիրում, ամեն ինչի հնարավոր է հասնել ձգտելու, պայքարելու արդյունքում: Ամեն ինչ կստացվի, կկարողանաս, կունենաս, եթե նպատակներդ արդար են և ուրիշին չվնասող: Թեև պիտի ասեմ, որ երբեմն թվացյալ ուժեղության հետևում շատ փխրուն, լացկան Անին է թաքնվում: Պատահել է ինձ ասված մի բառից մինչև հոգուս խորքը վիրավորվել եմ ու լաց եղել, ապա մաքրել արցունքներս ու ժպտալով նայել եմ կյանքին:

- Սերիալում երիտասարդ գործընկերներ ունեք, հավանո՞ւմ եք նրանց:

- Պիտի գովեմ նրանց, քանի որ շատ ազնվորեն են մոտենում իրենց գործին: Աշխատասեր են, նպատակասլաց, ուզում են հնարավորինս համոզիչ լինել, որը և ստացվում է:

- Թատրոն, կինո, իսկ կյանքում ընկերների դերը ո՞րն է:

- Ընկերներս, ընկերուհիներս պատահական ընտրված չեն, մենք տարիների պատմություն ունենք, լավ ու վատ օրեր ենք կիսել: Երբեք չեմ զղջացել նրանց վստահելու հարցում:

- Իսկ ձեր մտահոգությունները ո՞ւմ հետ եք կիսում:

- Առաջին հերթին ընտանիքիս անդամների` ամուսնուս և որդուս հետ եմ խոսում, քննարկում:

- Մե՞ծ է ձեր որդին:

- Որդիս` Աբելը 16 տարեկան է, արդեն հասցրել է խաղալ մեկ ներկայացման մեջ: Նա իմ կրկնօրինակն է, իմ խենթ, ամբիցիոզ տեսակի նույնությունը: Աբելն իմ ամենահաջողված ստեղծագործությունն է, կյանքիս թանկ ձեռքբերումը, ումով երջանիկ եմ:

- Որևէ հարցի շուրջ, եթե տրամաբանությունը մի բան է ասում, սիրտը այլ բան է ուզում, որո՞վ եք առաջնորդվում:

- Երիտասարդ տարիքում միայն սրտով, զգացմունքով էի առաջնորդվում, հիմա ավելի շատ տրամաբանությամբ: Ու տեսնում եմ, ու պատրաստ եմ լինում դրանց հետևանքները կրելուն: Տարիքի հետ սիրտը նահանջում է, իր տեղը զիջելով խոհեմությանը:

- Ինչ-որ կարևոր հարց վճռելիս ի՞նչ դեր ունեն կարծիքները:

- Առհասարակ լսում եմ կարծիքներ, սակայն միշտ անում եմ այն, ինչ ինքս ճիշտ եմ համարում: Փառք աստծո դեռ սխալված չկամ: Ուղղակի որոշում կամ վճիռ կայացնելիս խղճիդ ձայնը պիտի լսես, որից նաև տեսակդ, դեմքդ չկորցնես: Սակայն ի վերջո որոշողը մենք չենք, Աստված է որոշում, այս կյանքում մենք կատարողներ ենք, ամեն մեկս իր առաքելությամբ մեր գործ ենք անում ու ըստ այդմ պատժվում կամ պարգևատրվում ենք:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular