ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտարարում են, թե փողի խնդիր չկա, սակայն գնում են նոր վարկեր վերցնելու ճանապարհով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի գլխավորած կառավարությունը շարունակում է երկրի բնակչությանը համոզել, թե տնտեսությունը զարգանում է հեղափոխական տեմպերով, սակայն քաղաքացիներին օրեցօր տեսանելի է դառնում, որ դրանք միայն հայտարարություններ են, և չնայած որոշակի դինամիկային՝ տնտեսության մեջ կտրուկ դրական փոփոխություններ չկան: 

Թերևս չի օգտագործվում այն ամբողջ ներուժը, որ ունի տնտեսությունը արդյունքներ ապահովելու տեսանկյունից: Խոսքը մասնավորապես կապիտալ ծախսերի թերակատարման մասին է: 

Իսկ սա նշանակում է, որ կառավարությունն ունի ֆինանսական միջոցներ, որոնք չեն ծախսվել, սակայն դա չի խանգարում իշխանությանը գնալ նոր պարտք վերցնելու ճանապարհով: Այսպես, մինչև տարեվերջ կառավարությունը նախատեսում է 152 միլիոն դոլարի վարկ վերցնել։ 

Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի՝ այդ չափով վարկային պարտավորությունը պետությունը ստանձնում է բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար:

Դեկտեմբերի 12-ին ԱԺ-ում վավերացվեց միանգամից 4 վարկային համաձայնագիր, որոնցով Հայաստանը ստանալու է հետևյալ վարկերը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից՝ 45,8 մլն եվրո, Վերականգնման վարկերի բանկից (KfW)՝ 40 մլն եվրո, Ասիական զարգացման բանկից՝ 9,1 մլն եվրո և 36,5 մլն եվրո: 

Հարց է առաջ գալիս, եթե Փաշինյանը հայտարարում է, թե կառավարությունը գումարների խնդիր չունի, ապա ինչո՞ւ է կառավարությունը այդպիսի մեծ չափով վարկային պարտավորություն ստանձնում: 

Հենց սա է պատճառը, որ քաղաքացիների շրջանում կասկածներ են առաջանում, թե իրականում այնպես չէ, որ կառավարությունը ֆինանսների խնդիր չունի, այլ այդպես է ներկայացվում, որպեսզի հնարավոր լինի քարոզչության միջոցով որոշ ժամանակով կանխել բնակչության հիասթափությունը: 

Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, վարկային համաձայնագրերի վավերացման ժամանակ բազմիցս քննադատել է ժամանակի իշխանություններին՝ պետության վրա հավել յալ ֆինանսական բեռ կուտակելու հետ կապված, սակայն այսօր նույն Փաշինյանը խոշորածավալ վարկեր վերցնելու մեջ ոչ մի խնդիր չի տեսնում: 

Կառավարությունը թերևս նաև հաշվի չի առնում, որ տարեցտարի ավելանում են բյուջեից պետական պարտքի տոկոսավճարներին ուղղվող գումարները, որն իրոք լուրջ բեռ է դառնում պետության համար:

Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստացվում, որ ներկայումս Հայաստանը ստիպված է պարտքի տոկոսները մարելուն ավելի շատ գումար հատկացնել, քան առողջապահության ոլորտին, կրթությանն ու բազմաթիվ այլ ոլորտների։ 

Իսկ ինչպես բոլորս տեսնում ենք, նշված ոլորտներին հատկացվող գումարները լիովին անբավարար են: Այս տարվա հոկտեմբերին պետական պարտքի չափն արդեն հատեց 7 մլրդ դոլարի սահմանաչափը, և նախատեսվում է, որ 2020 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի արդեն 7,3 միլիարդ դոլար, եթե, իհարկե, կառավարությունը չգնա նոր վարկեր ներգրավելու ճանապարհով: 

Լուրջ խնդիր է ստացված վարկային միջոցները նպատակային և թիրախավորված օգտագործելու հարցը՝ հատկապես այն պարագայում, երբ պարզվում է, որ այսօրվա իշխանությունների պաշտոնավարման ընթացքում էլ կոռուպցիոն ռիսկերը շարունակում են բարձր մնալ: 

Բացի այդ, վարկային միջոցները պետք է օգտագործվեն այնպիսի ոլորտներում, որ հնարավոր լինի ստանալ մուլտիպլիկատիվ էֆեկտ, այլ ոչ թե այդ գումարները ծախսվեն կամ փոշիացվեն ինչ-որ ծրագրերում, որոնց նշանակությունը տնտեսական առումով շատ ցածր է, առավել ևս՝ սոսկ բյուջեի սպասարկման համար: 

Ամեն դեպքում հանրությունը պետք է հնարավորություն ստանա վերահսկելու այն պրոցեսը, թե ինչպես են ծախսվում վարկային միջոցները, քանի որ դրանց մարումը հետագայում ընկնելու է իր ուսերին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular