«Բարսելոնան» ու «Ռեալը» Սուպերկլասիկոյից առաջ հանգրվանել են նույն հյուրանոցում
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» Սուպերկլասիկոյից առաջ անվտանգության նկատառումներով հանգրվանել են նույն հյուրանոցում՝ «Կամպ Նոու» ստադիոնից 600 մետր հեռավորության վրա գտնվող Princesa Sofia-ում, հաղորդում է AS-ը։
Կատալոնիայի անկախության հանրաքվեին կողմ հանդես եկող Tsunami Democratic շարժումը խոստացել է հանդիպման օրը Բարսելոնայում անցկացնել բողոքի ցույցեր։
Հյուրանոցից ստադիոն թիմերը կմեկնեն առանց ակումբային տարբերանշանների ավտոբուսներով։
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից տեղափոխված «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։