ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ասաց՝ ասես ուրիշ մարդ լինեմ». Սիլվի Բարկովայի հունական ու «հարսանեկան» կերպարներն ու ամուսնու արձագանքը (ֆոտո)

ՖՈՏՈ

Դերասանուհի Սիլվի Բարկովան, որը շարունակում է իր հանգիստը վայելել հայրենիքում, չի դադարում այն զուգակցել գեղեցիկ ֆոտոշարքերով: Հնդկաստանում հարս գնացած հայուհին օրերս ամուսնուն եւ հանրությանը ներկայացել է նոր ֆոտոշարքով եւ նոր կերպարներով:

Միմյանցից տարբեր երեք զգեստների հեղինակն էլ դիզաներ Գայանե Մարտիրոսյանն է: Սիլվին եւ Գայանեն առաջին անգամ էին համագործակցում, բայց ինչպես հայտնում է դերասանուհին՝ երկուսն էլ հասկացել են, որ սա վերջինը չի լինելու:

Ֆոտոշարքն իրականացվել է օրեր առաջ՝ ցրտաշունչ Երեւանում: Դերասանուհին այն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել նկարահանման ընթացքի, մարդկանց հիացած հայացքների եւ, իհարկե, այժմ Հնդկաստանում գտնվող ամուսնու արձագանքի մասին:

«Համագործակցել եմ հրաշալի դիզայներ Գայանե Մարտիրոսյանի հետ: Ի սկզբանե պետք է հանդես գայի երկու հին հունական կերպարներում, բայց երբ նկատեցի մանուշակագույն նրբագեղ զգեստը, չկարողացա անտարբեր անցնել դրա կողքով: Հաճելի էր Գայանեի հետ աշխատելը…»:

Չնայած Սիլվին հաճախ չի ներկայանում նուրբ երեկոյան զգեստներով՝ նախընտրելով սպորտային հագուստն ու կոկտեյլային զգեստները, իր նոր կերպարները բավական հոգեհարազատ է համարում.

«Ես տեսակով միատոն չեմ, ոչ էլ՝ արտաքինով, այսինքն՝ ցանկացած կերպար էլ կարող եմ ստանալ: Ինձ նմանատիպ կերպարներում հեռուստադիտողը դեռ չէր տեսել, դրա համար էլ ցանկացա նորովի ներկայանալ, եւ այս ոճում գերազանց էի զգում»,-ասում է ու հավելում, որ ամուսինն էլ է շատ հավանել իր նոր look-երը:

«Երեքն էլ հավանեց եւ ասաց, որ բոլոր կերպարներում շատ տարբեր եմ, ասես ուրիշ մարդ լինեմ, եւ դա լավ է» (ժպտում է):

Դերասանուհին ինքն էլ այնքան է հավանել զգեստները, որ ֆոտոշարքն իրականացնելիս, նույնիսկ, չի մրսել՝ չնայած դրսում ձմեռ է, իսկ Երեւանն՝ առանձնահատուկ ցուրտ:

«Բացարձակ չեմ մրսել: Սկզբում մի քանիսը հարցնում էին՝«Չե՞ք մրսում», իսկ հետո, երբ նկատում էի մարդկանց ուշադիր հայացքները, արդեն ինքս էի ասում, որ չեմ մրսում, իսկ իրենք ասում էին՝ «Չէ, շատ գեղեցիկ եք, դրա համար ենք հիացած նայում» (ժպտում է)»:

 

Կերպարներից մեկում Սիլվին հունականմ ոճի սպիտակ զգեստով է: Շատերը կարծել են, որ զգեստը հարսանեկան է, սակայն դերասանուհին բացատրեց, որ իրականում այն թեթեւ սարաֆան էր, որն իր հագին այդպիսի տեսք էր ստացել.

«Իսկապես, յուրաքանչյուր մարդ ինքն է տեսք տալիս զգեստին եւ հակառակը: Ուրախ եմ, որ ես էլ այլ կողմից ներկայացրի այն ու շատ աղջիկներ այն կարող են ընտրել՝ որպես իրենց հարսանեկան զգեստ»:

 

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինքը՝ դերասանուհին, ինչպես կբնութգրի իր երեք կերպարները, ինչին ի պատասխան՝ Սիլվին նշեց.

«Եկեք դա թողնենք ընթերցողների դատին»:

Դե, մենք ներկայացնում ենք ֆոտոշարքն, իսկ մեկնաբանությունները թողնում ձեզ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular