ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի նախագահը սպառնացել է Արցախին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

blognews.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռ. էրդողանը, երկար-բարակ ելույթ ունենալով Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի 71-րդ նստաշրջանում, անդրադարձել է նաև Հարավային Կովկասում գոյություն ունեցող հակամարտություններին:

«Կրկին պահպանվում է այն վտանգը, որ Կովկասում գոյություն ունեցող հակամարտությունները կթևակոխեն տաք փուլ»,- Էրդողանի խոսքերն են մեջբերում թուրքական ԶԼՄ-ները:

Այսինքն՝ Թուրքիայի ֆաշիստ առաջնորդը սպառնում է միջազգային կազմակերպություններին և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ կրկին կարող է սրել իրավիճակը Արցախյան հակամարտության գոտում, ինչպես դա արեց այս տարվա ապրիլի սկզբին: Քանի որ Թուրքիան իրեն բավական զուսպ է պահում աբխազական և հարավօսական հակամարտությունների պահով՝ փորձելով չզայրացնել ՌԴ-ին, ապա Էրդողանի այս սպառնալիքն ուղղված է Հայաստանին և Արցախին:

Բացահայտված փաստ է, որ այս տարվա ապրիլի սկզբին Իլհամ Ալիևի ագրեսիան Արցախի նկատմամբ իրականացվել էր հենց Անկարայի գիտությամբ և հովանավորությամբ, որն արտահայտվեց և՛ դիվանագիտական, և՛ ահաբեկիչների մատակարարման տեսքով: Արցախի դեմ հարձակումը սանձազերծելիս էլ ազերիների առաջնորդը գտնվում էր ոչ թե հարազատ մայրաքաղաքում, այլ Անկարայում: Իսկ մինչ Արցախի վրա հարձակվելը բազմաթիվ ազերի և թուրք պաշտոնյաներ և զինվորականներ փոխադարձ այցեր էին կատարում համապատասխանաբար Անկարա և Բաքու:

Հիշեցնեմ, որ սեպտեմբերի սկզբին Չինաստանի Խանչժոույում կայացած G20-ի գագաթաժողովի շրջանակներում ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինը բացեիբաց մեղադրել էր իր թուրք գործընկերոջը Արցախի հակամարտության գոտում իրավիճակի սրման համար՝ ապակառուցողական և վտանգավոր բնութագրելով Թուրքիայի քաղաքականությունը ԼՂ-ի հարցի վերաբերյալ: Երկու շաբաթ անց Թուրքիայի նախագահը «թագավորացրեց» Պուտինի խոսքերը և այս անգամ ՄԱԿ-ի ամբիոնից սպառնաց Արցախին, որ անհրաժեշտության դեպքում «սառեցված» հակամարտությունը կվերածի «տաքի»:

Հ.Գ. Էրդողանի սպառնալիքները պատահական չեն, որ արվեցին սեպտեմբերի 20-ին: Վաղը մենք նշում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 25 ամյակը: «Իսկանդեր», «Տոպոլ-Մ» և այլ զինտեխնիկաները, որ հայտնվելու են Երևանի Հանրապետության հրապարակում ամսի 21-ի ռազմական շքերթին, շատ են անհանգստացրել Բաքվին և Անկարային: Բաքվից հնչող սպառնալիքներին գումարվեց նաև Էրդողանի սպառնալիքը:
Ապրիլյան կարճատև պատերազմի դասերը հաշվի առնելով՝ մենք պետք է զգոն լինենք և պատրաստ ամեն տեսակ սադրանքների:

Գագիկ Համբարյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular