ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում «բարեփոխումների» անվան ներքո ամայացնում են կրթության ոլորտը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2019 թվականն աչքի ընկավ կրթության ոլորտում բուռն զարգացումներով: Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կրթական ոլորտում բարեփոխումներ կատարելու «հայտ» ներկայացրեց: 

Եվ ոլորտի մասնագետների մոտ սկզբում տպավորություն էր, թե վարչապետի նախաձեռնությամբ կրթական ոլորտում դինամիկ և դրական փոփոխություններ են սպասվում, որի արդյունքում Հայաստանում կրթությունը դառնալու է ավելի ճկուն և մրցակցային, բայց այդ տպավորությունները խաբուսիկ դուրս եկան: 

Կրթության ոլորտում իրական բարեփոխումների փոխարեն իշխանությունները նախաձեռնեցին այնպիսի փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը բոլորովին չէր զգացվում: 

Եվ այս հարցում առաջին լուրջ խնդիրը հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու որոշումն է, որը ուսանողների և դասախոսների շրջանում բողոքի տեղիք տվեց:

Այս նախագիծն, ըստ էության, նշանակում է, որ շատ բուհեր, որոնք ունեն տեխնիկական ուղղվածություն, նախընտրելու են բնագիտական և մասնագիտական առարկաների դասավանդումը, և, ըստ էության, հայագիտական առարկաները դուրս են մնալու կրթական ծրագրերից: 

Սրան զուգահեռ՝ պարզ դարձավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից դուրս թողնելու իշխանությունների մտադրությունը, որը պետք է իրականություն դառնա այդ առարկան «Հայոց պատմություն» առարկայի հետ միավորման արդյունքում: 

Ուշագրավ է, որ իշխանության այսպիսի նախաձեռնությունները կյանքի են կոչվում բնագիտական և տեխնիկական կրթության բարելավման վերաբերյալ լոզունգների ներքո: 

Վարչապետը բազմիցս խոսել է ՏՏ ոլորտի կարևորության մասին, կառավարության համար այն համարել է առաջնահերթ, սակայն անհասկանալի է, թե ինչով են հայագիտական առարկաների ամուր դիրքերը խանգարում այս իշխանություններին: 

Նշենք, որ հայագիտական և հասարակագիտական առարկաները չի կարելի անտեսել, քանի որ դրանց բարձր մակարդակի ապահովումը կարևոր է մեր պետության համար, ինչպես հայրենասեր քաղաքացիների դաստիարակության, այնպես էլ աշխարհին ներկայանալու և օրեցօր ահագնացող թուրք-ադրբեջանական պրոպագանդային դիմագրավելու համար: 

Սակայն սա չի խանգարում, որ վարչապետը նսեմացնի հայագիտական առարկաների դերակատարությունը՝ համարելով դրանք թամադայություն: 

Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկի ընթացքում վերջինս հայտարարել էր, թե իրենց նպատակը թամադաներ պատրաստող կրթական համակարգը ինժեներներ պատրաստող կրթական համակարգով փոխարինելն է: 

Վարչապետի այսպիսի հայտարարություններից հասկանալի է դառնում, որ իշխանությունները գոնե պետք է տրամադրված լինեն բնագիտական առարկաների դասավանդման որակը և մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: 

Սակայն, ինչպես երևում է, նրանց մոտ երևում է նաև դպրոցներում բնագիտական առարկաների նշանակությունը թուլացնելու հակումը: 

Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությունը ցանկանում է իր թեթև ձեռքով քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն առարկաները միավորել մեկ առարկայի շրջանակներում և դասավանդումը կազմակերպել միայն այդ ձևով: 

Պատահական չէ, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հայտարարել է. 

«Քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն առարկաները մեզ մոտ առանձին են դասավանդվում, սակայն արտասահմանից մի շարք մասնագետներ քննարկումների ընթացքում նախարարությանը վստահեցրել են, որ այս 3-ի դասավանդման լավագույն մեթոդը մեկ առարկայով՝ բնագիտությամբ ուսուցանելն է»: 

Այսպիսի մոտեցումը լիովին հակասում է ինժեներներ պատրաստելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը: 

Բնագիտական առարկաների միավորմամբ հնարավոր չէ խորը գիտելիքներ ապահովել դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ, քանի որ քիմիան, ֆիզիկան և կենսաբանությունը լիովին առանձին և ծավալուն ոլորտներ են: 

Բացի դրանից, կրթության շուրջ բարեփոխումներ կատարելու հարցում ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունն առաջին հերթին հաշվի չի առնում հանրային կարծիքը, որ ամեն պատեհ առիթի հղում է կատարում ինչ-որ միջազգային մասնագետների: 

Պետք է գիտակցել, որ հապճեպ և առանց հանրային քննարկումների դնելու՝ յուրաքանչյուր կրթական փոփոխություն բուռն դիմադրություն է առաջ բերելու հասարակության շրջանում: 

Թեպետ, ինչպես արդեն ցույց է տալիս փորձը, հատկապես այս ոլորտում «սորոսականության» սկզբունքները ներմուծելու հարցում հասարակության դիրքորոշումը բնավ հետաքրքիր չէ: Ու ոչ միայն այս ոլորտում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular