Գևորգ Լոռեցյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը: Նա հավելել է, որ առայժմ իրենք նորություններ չունեն:
ԿԳՄՍ սպորտի գործով փոխնախարարին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել դեկտեմբերի 4-ին, ապա՝ առանձնապես խոշոր չափերի կասկածանքով ձերբակալել:
Օրեր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել նրան: Ինչպես հայտնի է, Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ եւ չի ընդունում մեղադրանքը: