ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բողոքել է, թե պետական համակարգի գործունեության արդյունավետությունը շատ ցածր է: 

Ավելին, ըստ Փաշինյանի, պետական համակարգը մի բան էլ ուռճացված է: 

Այս մոտեցմամբ է պայմանավորված պետական համակարգը կրճատելու և օպտիմալացնելու իշխանությունների քաղաքականությունը: Այս տարվա սկզբից ևեթ իշխանությունը ձեռնամուխ եղավ այդ գործը կյանքի կոչելուն: 

Բացի պետական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու խնդրից, կառավարության կողմից որպես նախարարությունները կրճատելու հիմնավորում ներկայացվում էր նաև այն փաստարկը, թե պետական համակարգում մեծ թվով աշխատակիցներ պահելու հետևանքով ցածր են լինում աշխատավարձերն ու մոտիվացիան, իսկ օպտիմալացման նպատակներից մեկն էլ պատշաճ աշխատավարձեր ապահովելն է: 

Արդյունքում 17 նախարարությունները կրճատվեցին և դարձան 12-ը: Օպտիմալացում տեղի ունեցավ նաև այլ պետական հաստատություններում: 

Փաստորեն առանց պետական հիմնարկներում բազմաթիվ աշխատողների աշխատանքի հարցը լուծելու, կառավարությունը նրանց ազատեց աշխատանքից՝ աչքի առաջ ունենալով Փաշինյանի այն հայտարարությունը, թե լավ մասնագետը միշտ էլ կարող է աշխատանք գտնել: 

Սակայն բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում աշխատանքը, այսպես ասած, թափած չէ, բարձր է գործազրկության մակարդակը, և շատ դժվար է աշխատանք գտնելը: 

Ինչպես ժամանակը ցույց տվեց, կառավարության կողմից իրականացված պետական համակարգի կրճատումներն այդպես էլ չլուծեցին պետական համակարգի արդյունավետության խնդիրը, իսկ որոշ պրոբլեմներ էլ ավելի խորացան: 

Խնդիրներ ի հայտ եկան տարիներով պետական համակարգում աշխատանքի փորձ ունեցող աշխատակիցների և նախարարությունների ու այլ պետական հիմնարկությունների ղեկավար անձանց միջև՝ կապված նրա հետ, որ Փաշինյանի կողմից նշանակվածների գերակշռող մասը, որոնք իրականացնում են այդ հաստատությունների կառավարումը, պետական կառավարման աշխատանքի փորձ չունեն և հիմնականում առաջնորդվում են սեփական ամբիցիաներով: 

Բայց դժգոհությունները չէին կարող սրանով ավարտվել, քանի որ Փաշինյանը որոշեց հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացնել սեփական թիմակիցների աշխատավարձը, որոնք զբաղեցնում են նախարարների, փոխնախարարների, մարզպետների և այլ բարձր պաշտոններ: 

Բնականաբար, հասարակ աշխատողների մեջ պետք է հարց առաջանար, թե ինչո՞ւ է համապատասխան փորձ չունեցող և նորաթուխ պաշտոնյայի աշխատավարձը կրկնակի բարձրացվում, մանավանդ, երբ նրանց աշխատանքի արդյունքներն էլ հարցականի տակ են, իսկ իրենցը, եթե բարձրացվում էլ է, ապա չնչին չափով՝ չհաշված, որ ցանկացած պահի իրենք կարող են հայտնվել կրճատման տակ: 

Բայց սա ամենը չէ: Խնդիրներն այնքան շատ են, որ այսպիսի իրավիճակում պետական կառավարման համակարգում ի հայտ եկած դժգոհությունը ավելի է խորանում և, գոնե ըստ Փաշինյանի, վերածվում անգամ դիմադրության: 

Թերևս հենց այս հանգամանքից էր վրդովվել վարչապետ Փաշինյանը, երբ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց. 

«Եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում ա, դիմադրում ա ամբողջ պետական համակարգը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ»: 

Փաշինյանը նաև դժգոհեց պետական կառավարման համակարգի արդյունավետությունից՝ նշելով, թե լինում են դեպքեր, երբ նախարարություններից դպրոցական մակարդակի գրություններ են գալիս։

 Վարչապետը գուցե ճիշտ է, որ պետական կառավարման համակարգը, մեղմ ասած, արդյունավետ չէ: 

Սակայն հարկ է նշել, որ պետական կառավարման համակարգից բողոքելուց առաջ վարչապետը պետք է հասկանա, որ ստեղծված իրավիճակում ինքը ևս ունի իր մեղքի բաժինը: 

Ըստ էության, սրանով նա կասկածի տակ է դնում նաև իր կողմից նշանակված պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմը, քանի որ նախարարությունների գրությունները անցնում են նախարարների կամ պաշտոնակատարների ձեռքի տակով, և հետո՝ նրանք են կոչված համակարգել այդ աշխատանքները: 

Ստացվում է, որ վարչապետը փոխանակ փորձի տարբեր միջոցներով մեղմել պետական կառավարման ներսում առկա դժգոհությունները և քայլ առ քայլ կառավարման համակարգի գործունեությունը գցի հունի մեջ, առճակատման է գնում պետական համակարգի դեմ, ինչը, դժվար է ասել, թե ինչպիսի բացասական հետևանքների կարող է հանգեցնել: 

Վերջապես, գուցե պետք է իրականությանը նայել ու հասկանալ, որ «հեղափոխությանը» դիմադրում են ոչ այնքան սևերն ու մնացած բոլոր նրանք, որոնց վրա պարբերաբար վարչապետը բարդում է իր ձախողումների մեղավորությունը, որքան իր թիմի որոշ կարկառուն անդամներ, եթե չասենք՝ մեծամասնությունը:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular