ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կո­րուստ­նե­րը ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում 50-ից 80 տո­կոս են. խմե­լու մա­քուր ջու­րը կա­րող է դառ­նալ ճո­խու­թյուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած ակնհայտ մարտահրավերներից է, և հաշվի առնելով Հայաստանում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը՝ հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը: 

Գաղտնիք չէ, որ Հայաստանում առկա ոռոգման ջրագծերի հիմնական մասը կառուցվել է խորհրդային տարիներին և ունի մաշվածության բարձր աստիճան: 

Մեր երկրի ջրամատակարարման համակարգերը շահագործվում են 15-50 տարի, դրանց մեծ մասը տեխնիկապես ոչ բավարար վիճակում է, և ներկայումս կորուստները ջրամատակարարման համակարգում կազմում են 50-80 տոկոս։ 

Թեպետ ջրային ռեսուրսները վերականգնվող են, այնուամենայնիվ, դրանց վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և տնտեսությունը բնական նոր պայմաններին հարմարեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը և ջրային համակարգերում հոսակորուստների կրճատմանը: 

Այս նախագծով ներկայացվում է հոսակորուստների կրճատմամբ Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, ինչն էլ հնարավորություն կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ նվազեցնել հոսակորուստները և բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը: 

Դա էլ իր հերթին կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայմանը, ինչպես նաև՝ ջրամատակարար ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով սպառողներին պատշաճ ջրամատակարարում մատչելի գնով: 

Սրանք նախագծում առկա հիմնական դրույթներն են, իսկ հիմա իրավիճակն այլ տեսանկյունից։ 

Մի քանի տարի է, ինչ մարզերում հիմնանորոգվում են ջրամատակարարման համակարգերը, փոխվում են խողովակները՝ ջրի կորուստները նվազագույնի հասցնելու համար։ 

Խմելու ջրի պարագայում կորուստները նվազագույնի հասցնելու համար անգամ վերջերս սկսեցին փականներ տեղադրել մայրաքաղաքի փողոցներում առկա ցայտաղբյուրների վրա։ Մասնագետների կողմից պարբերաբար կարծիք է հնչում, որ Հայաստանի ջրերը ոչ ռացիոնալ են օգտագործվում։ 

Հանրության մոտ միևնույն ժամանակ կարծիք կա, որ ջուրը երբեք չի սպառվելու։ Իրականությունը, սակայն, այլ է։ 

Այդ իրականությունը կարելի է տեսնել այն երկրների օրինակով, որտեղ խմելու մաքուր ջուրն ուղղակի ճոխություն է։ 

«Փաստը» բազմիցս անդրադարձել է Սևանա լճի հիմնախնդրին, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի, ինչպես նաև տարածաշրջանի համար, մինչդեռ ահազանգեր են հնչեցվում, որ լճի վիճակը տարեցտարի վատթարանում է։ 

Եթե կար ժամանակ, երբ լճի ջուրն օգտագործվում էր խմելու նպատակով, ապա այժմ այդ մասին խոսելն ուղղակի տեղին չէ։

Բնապահպաններն ընդգծում են՝ եթե լրջագույն քայլեր չկատարվեն լիճը մաքրելու, դրա կենսաբազմազանությունը վերականգնելու, ոռոգման նպատակով ջրառը որոշ ժամանակով իսպառ վերացնելու ուղղությամբ, ապա ոչ միայն կշարունակվի լճի ծաղկման գործընթացը, այլ կկանգնենք լիճն ընդմիշտ կորցնելու վտանգի առջև։ Ադրադարձել ենք նաև գետերի աղտոտման խնդրին։ 

Նշել ենք, որ շատ դեպքերում կա՛մ իսպառ բացակայում են ջրի մաքրման կայանները, կա՛մ էլ դրանք չեն գործում ինչպես հարկն է։ 

Ընդ որում, մաքրման կայանների խնդիր առկա է նաև Սևանա լճի պարագայում։ Գետերում առկա խնդիրների ավելացմանը մեծապես «նպաստում են» ՀԷԿ-երը, ինչպես նաև հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները, երբ վթարների կամ էլ գետեր նետված պոչանքների հետևանքով աղտոտվում են գետերը, որոնց ջուրն օգտագործվում է նաև ոռոգման նպատակով։ 

Կարծիք կա, որ որոշ ժամանակ հետո ջուրը կդառնա աշխարհի ամենաթանկ ռեսուրսը։ Ստացվում է, որ Հայաստանն ունի այդ բնական ռեսուրսը, սակայն ոչ բարեխիղճ օգտագործման հետևանքով կարող ենք զրկվել դրանից, որը տարիներ հետո գուցե ավելի թանկ լինի, քան նավթը և գազը։ 

Որոշ փորձագետների գնահատմամբ, 2030-2040 թվականներին, կլիմայական փոփոխություններից ելնելով, Հայաստանի ջրային պաշարները կարող են կրճատվել 20-25 տոկոսով։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular