ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«3 «Ջիփ», 3 առանձնատուն և 3 սիրուհի պետք չէ ունենալ». Հրաչ Բերբերյանի հորդորն օլիգարխներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

168.am-ի հարցը՝ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանին

– Պարոն Բերբերյան, կաթի փոշին էժան գներով բերում են Հայաստան այն դեպքում, երբ Եվրամիությունն արգելել էր դրա օգտագործումը, որովհետև վտանգավոր է առողջության համար, ու օգտագործում են կաթնամթերքի արտադրությունում. այս խնդրին ի՞նչ լուծում եք տեսնում։ Նաև վերջերս նշել էիք, որ գյուղացուց էժան գնով միջնորդները կաթ են գնում ու հանձնում գործարաններին. այս խնդիրը որքա՞ն ժամանակ է կա ու ինչպե՞ս պետք է կարգավորվի։

– Երկու տարի ահազանգում ենք, որ մենաշնորհային գաղափարն է աշխատում, այսինքն՝ գործարանները կանգնած են հետևում, միջնորդները գնում են գյուղերը, էժան կաթը ձեռք են բերում. 3.5% յուղայնությամբ կաթի մեկ լիտրը 100 դրամով ձեռք բերելով՝ խանութում վաճառում են 350-400 դրամով։ 6-7 կգ կաթից, եթե կաթի փոշի չեն խառնել, 1 կգ պանիր է ստացվում։ Այսինքն՝ 700 դրամ կաթի գումար են վճարում, ու ինչպե՞ս է լինում, որ այդ պանիրը հետո դառնում է 2800 դրամ, այն էլ՝ այն դեպքում, երբ հետո պարզվում է, որ պանրի մեջ կեսը կաթի փոշի է խառնված։ Եթե կաթը նոսրացվում է, ուրեմն գյուղացու մեկ լիտր կաթը խանութում դառնում է 800 դրամ. գերշահույթը նայեք։ Պարենի անվտանգությունն էլ աչքերը փակում է։ Հարյուր անգամ ասել ենք՝ գոնե նշեք, որ կեսը կաթի փոշի է, բայց ինքնահոսի թողնված վիճակ է։ Մեր թշնամի երկիրն էլ ուրախանում է, որ մենք հորմոններով հագեցած հավի միս ենք ուտում։ Եթե այսպես շարունակենք, նոյեմբեր ամսից շուկայում կհայտնվի ՌԴ-ի հավկիթը։ Որովհետև այնտեղ ինքնարժեքն էժան է, իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, թանկ է։

Հակակոռուպցիոն հանձնաժողովը հենց այդպիսի բաներով պետք է զբաղվի, թե ոնց է լինում, որ, եթե նորմատիվը 3.5 կերամիավորից պետք է ստանա 1 կգ քաշը, 10 կերամիավորից է ստանում։ Թռչնաբուծությունը դառնում է վնասաբեր ուղղություն, բայց աշխատում են։ Կամ ո՞նց է լինում, որ 1 կգ խաղողից մենք կարող ենք ստանալ 1 շիշ գինի, որի ինքնարժեքը շշով, պիտակով ու դրոշմապիտակով դառնում է 350-400 դրամ, բայց խանութում հայտնվում է 2000 դրամով, այնինչ պետք է լինի մոտ մեկ դոլար։ Գյուղնախարարությունից գյուղացուն մեղադրում են շատ խաղող արտադրելու մեջ, բայց գյուղացին մեղավոր չէ, այն մարդիկ են մեղավոր, որ ձեզ նշանակել են այդ պաշտոններին։ Փոխանակ գյուղացու արտադրանքն արտահանեն, ապահովեն շուկան, այսօր մեղադրում են գյուղացուն։

Ժամանակն է եկել գործարանատերերին հասկացնելու, որ 3 «Ջիփով» պետք չի ման գալ, 3 հատ առանձնատուն պետք չի ունենալ և 3 հատ սիրուհի պետք չի պահել։ Տնտեսական լծակներ կան, որ, եթե գերշահույթ ես ստացել, բարի եղիր՝ այդ գերշահույթից հարկերդ վճարիր, որտեղից էլ մենք կսուբսիդավորենք գյուղատնտեսությունը։ Ինչո՞ւ ենք արտադրում կոնյակ, գինի, երբ մենք կարող ենք խաղողի օղի արտադրել. բուլղարական խաղողի օղին 8 դոլար արժե ռուսական շուկայում, իսկ ինչո՞ւ խաղողի հյութ չարտադրենք, արժեքը գինու հետ նույնը կլիներ, կամ ինչո՞ւ ոչ՝ խաղողի մեղր։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular