ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Facebook. 14 խորհուրդ, որ կօգնեն սոցիալական ցանցում կյանքն ավելի լավը դարձնել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Медуза»-ն ներկայացրել է 14 խորհուրդ, որոնք Facebook-ի օգտատերերին թույլ կտան իրենց պրոֆեսիոնալ զգալ։

1. Մեկնաբանություն եք տեսել, որը չե՞ք կարողանում գտնել։ «Գործողությունների պատմություն» հատվածում Facebook-ը հավաքում է մեր բոլոր գործողությունները՝ լայքեր, մեկնաբանություններ և այլն։ Դա նշանակում է, որ, եթե մեկ շաբաթ առաջ հավանել եք որևէ գրառում կամ մեկնաբանել այն, բացեք այդ պատմությունը և գտեք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է։

2. Ձեզ տարօրինակ գովազդնե՞ր են ցուցադրում. ստուգեք նախընտրությունները։ Սեղմեք այս հղմանը և դիտարկեք այն թեմաները, որոնք, ըստ Facebook-ի, ձեզ հետաքրքրում են։ Դրանցում մեծամասամբ ներկայացված են էջեր, որոնց դուք ինքներդ եք սկսել հետևել, սակայն սոցիալական ցանցը որոշ բաներ կարող է ավելացնել։ Երբեմն այդ էջերի ցանկում հայտնվում են տարօրինակ թեմաներ, որոնցից կարելի է ազատվել։

3. Ուզում եք որևէ մեկից թաքցնե՞լ ձեր գործողությունները։ Յուրաքանչյուր հրապարակում կարելի է կարգավոել և հասանելի դարձնել միայն այն մարդկանց, ովքեր ցանկանում եք, որ տեսնեն դրանք։

4. Ինտերնետային տարբերակում հաղորդագրություններ գրելը ձեզ դուր չի՞ գալիս։ Օգտագործեք Messanger-ը։ Հեռախոսների համար Ֆեյսբուքը վաղուց Messanger է ստեղծել, որն ունի նաև ինտերնետային տարբերակ։ Մտեք այս հղումով և օգտվեք. այն առավել հարմար է։

5. Կարդալու ժամանակ չունե՞ք։ Պահպանեք հղումները։ Եթե սեղմեք հղման վերևի հատվածում առկա նշանը, կտեսնեք «save link» կոճակը։ Այն հնարավորություն կտա նյութը կարդալ հետագայում։ Դրա համար պարզապես մտեք «Saved» հատվածը։

6. Հոգնե՞լ եք skype-ից. զանգեք facebook-ով։ Facebook-ի Messanger-ը վիդեոզանգեր անելու հնարավորություն է տալիս։ Այս ֆունկցիան skype-ից վատ չի աշխատում։

7. Հրապարակեք 360 աստիճանի լուսանկար։ Արդեն մի քանի ամիս է՝ facebook-ում ակտիվացվել է պանորամաներ ներբեռնելու և դրանք դիտելու ֆունկցիան։ Android-ում դրանք արվում են համապատասխան ֆունկցիայի օգնությամբ, իսկ iPhone-ում՝ Google Street View հավելվածի միջոցով։

8. Փոքր տեսանյութ ներբեռնեք՝ որպես գլխավոր նկար։ Facebook-ի բջջային տարբերակը հնարավորություն է տալիս որպես գլխավոր նկար՝ բեռնել փոքր տեսանյութ։

9. Անջատեք տեսանյութերի ավտոմատ միացման ֆունկցիան։ Ֆեյսբուքն ավտոմատ կերպով միացնում է նորություններում հայտնվող տեսանյութերը։ Սոցիալական ցանցն այժմ հնարավորություն է տալիս դա անջատել։

10. Հոգնե՞լ եք մկնիկով իջեցնել էջը. դա կարող եք անել ստեղնաշարի միջոցով։ «J» տառի միջոցով կանցնեք հաջորդ հրապարակմանը, «K» տառի միջոցով՝ նախորդին։ «L» տառով կարող եք հավանել գրառումը, «S»-ով՝ կիսվել գրառմամբ։

11. Գրեք մեծ տառերով։ Եթե բջջային հավելվածով շատ կարճ բան գրեք, այն կերևա մեծ տառերով։

12. Հիշեք, թե ինչ եք գրել մեկ տարի առաջ։ Ժամանակ առ ժամանակ Ֆեյսբուքը մեզ հիշեցնում է, թե ինչ է եղել մեկ տարի առաջ։ Այս հղումը ձեզ կօգնի առանց դրան սպասելու՝ հիշել, թե ինչ եք արել մեկ տարի առաջ։

13. Ստուգեք ֆիլտրված հաղորդագրությունները։ Այն անձանց հաղորդագրությունները, ովքեր ձեր ընկերների ցանկում չեն, facebook-ը պահում է «Նամակագրության առաջարկ» բաժնում։

14. Վախենում եք, որ ձեր հաշիվը կարգելափակե՞ն։ Երկրորդ էջն ունեցեք։ Սովորաբար էջերն արգելափակվում են որոշակի ժամանակով՝ մի քանի օր, շաբաթ կամ ամիս։ Բայց նրանց, ում հետ դա հաճախ է պատահում, կարող է օգնել երկրորդ էջը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular