ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավե­լի շատ հող, քան բնա­կա­րան. ան­շարժ գույ­քի շու­կան ու բարձ­րա­ցող գնե­րը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անշարժ գույքի շուկան այն ճյուղերից է, որում առկա գործարքների դինամիկան, գները և շարժը հաճախ կապում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական իրողությունների հետ։ Այդպես է նաև մեզ մոտ։ 2019թ.-ի ընթացքում այս շուկայում առկա պահանջարկի մասին բազմիցս հայտարարվեց իշխանության ներկայացուցիչների կողմից։ 

Այդուհանդերձ, շուկայում գների հնարավոր բարձրացման մասին հայտարարությունները դրական քողի տակ ներկայացնելու ցանկությունը խնդրահարույց համարվեց ոլորտի մի շարք ներկայացուցիչների կողմից։ 

Օրինակ՝ հունիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի առուվաճառքի գործարքները 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ 11,1 տոկոսով աճել են։ 

Ոլորտի մասնագետները շատ դեպքերում բնակարանների գները ուռճացված են համարում, և մտահոգությունը հիմնականում նման հայտարարություններից հետո առանց այն էլ ուռճացված գների հնարավոր բարձրացումն է։ 

Իհարկե, նրանք մասնագիտական դիտանկյունից դեռ կխոսեն առկա շարժի մասին, բայց համադրելով Վիճակագրական կոմիտեի և Կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները` անշարժ գույքի շուկայի առնչությամբ որոշակի փաստեր ենք արձանագրել։ 

Որպես հիմք՝ ընդունել ենք 2019թ. հունվար-հոկտեմբերի տվյալները և համեմատել դրանք 2018թ. նույն ժամանակահատվածի տվյալների հետ։ Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, բնակարանների գները բարձրացել են։ 

Դիտարկելով նախ Երևանը` նշենք, որ մայրաքաղաքում գրեթե բոլոր համայնքներում բնակարանների գների թանկացում է նկատվում։ 1 մ քառակուսի մակերեսի հաշվարկով, 2019թ. հոկտեմբերին Երևանում բազմաբնակելի շենքերի բնակարանների գները 2018թ. հոկտեմբերի համեմատ 11, 8 տոկոսով աճել են։ 

Մարզերում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,9 տոկոս աճ են գրանցել։ 2019 թվականի հոկտեմբերին, ընդհանուր առմամբ, անշարժ գույքի 18 344 գործարք է կատարվել հանրապետությունում։ 

Նկատենք, որ 2019թ. հոկտեմբերին ամենաշատ գործարքն է գրանցվել՝ 2009թ. հոկտեմբերից ի վեր։ ՎԿ տվյալներից պարզ է դառնում, որ այս տարի հոկտեմբերին ամենաքիչ գործարքներն իրականացվել են Վայոց ձորի մարզում՝ 2,2 տոկոս, իսկ ամենաշատը՝ Երևանում ՝ 31,1 տոկոս։ 

Այդուհանդերձ, Երևանում 2018թ. նույն ժամանակահատվածում 2019թ. հոկտեմբերի համեմատ 108-ով ավելի շատ գործարք էր իրականացվել։ 

Ինչ վերաբերում է գործարքների տեսակներին, ապա 2019թ. հոկտեմբերին գերակշռող մասը զբաղեցրել է օտարումը՝ կազմելով 38,3 տոկոս։ Նշված ժամանակահատվածում հանրապետությունում անշարժ գույքի 7027 օտարման գործարք է իրականացվել: 

Երևանում կատարվել է 2334, մարզերի քաղաքներում՝ 1820, իսկ գյուղերում՝ 2873 գործարք։ Նշենք, որ օտարման գործարքների մեջ են առուվաճառքը, փոխանակումը, նվիրատվությունը, ժառանգությունը, օտարման այլ տեսակները։ 

Նշված ժամանակահատվածում վարձակալությունը կազմել է 6,6 տոկոս, վերագրանցումը՝ 6,7, օրինականացումը՝ 1,2 տոկոս, ժառանգությունը՝ 15,7 տոկոս, առաջնային գրանցումը՝ 16,9 տոկոս, իսկ գրավադրումը՝ 14,6 տոկոս։ 

Ի տարբերություն 2019թ. հոկտեմբերի ՝ 2018թ. նույն ժամանակահատվածում օտարման 6159 գործարք է եղել։ Այսինքն, 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ օտարման գործարքներն ավելացել են 14,1 տոկոսով։ Մասնավորապես՝ 2018թ. 

նույն ժամանակահատվածում 4484 առուվաճառք, 1502 նվիրատվություն, 5 փոխանակում է իրականացվել, իսկ օտարման այլ տեսակների գործարքներով պայմանավորված միավորների թիվը 168 -ն է։ 

Եթե դիտարկում ենք գործարքներն ըստ գույքի տեսակների, ապա նկատում ենք, որ 2019թ. հեկտեմբերին ամենամեծ հատվածը զբաղեցրել է հողի բաժինը՝ 37,7 տոկոս (6 912 միավոր), որից գյուղատնտեսական նշանակության է 4331-ը։ 

Բազմաբնակարան շենքի բնակարանների գործարքները նշված ժամանակահատվածի համար 28,2 տոկոս են կազմել (5 182 միավոր), ավտոտնակները՝ 3,1 տոկոս (566 միավոր), հասարակական նշանակության շինությունները՝ 7,7 տոկոս (1406 միավոր)։ 

Բնակելի տների գործարքները կազմել են 21, 1 տոկոս։ Թվով 3869 բնակարանի մասին է խոսքը։ Արտադրական նշանակության շինությունների բաժինը 2,2 տոկոս է կազմել։ 

Համեմատելով արդեն 2018թ. հոկտեմբերին գույքի տեսակներով պայմանավորված գործարքները՝ նկատում ենք, որ, ի տարբերություն 2019թ. նույն ժամանակահատվածի, նախորդ տարի ամենաշատը բազմաբնակարան շենքի բնակարանների գործարքներն են եղել՝ կազմելով են 32,1 տոկոս (5 068 միավոր): 

Հողի բաժինը նախորդ տարի 31,9 տոկոս է կազմել՝ 5033 միավոր, որից գյուղատնտեսական նշանակության են եղել 3149-ը։ 

Բնակելի տների հատվածը 2018թ. հոկտեմբերին 21,2 տոկոս է կազմել (3351 միավոր), արտադրական նշանակության շինությունները՝ 2,1 տոկոս (326 միավոր), հասարակական նշանակության օբյեկտները՝ 8,8 տոկոս (1383 միավոր), ավտոտնակները՝ 3,9 տոկոս (612 միավոր): 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular