ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուլերի օրն անբարենպաստ է, մեծ է նյարդային լարվածությունը․ դեկտեմբերի 12-ի աստղագուշակը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ցուլ։ Օրվա սկիզբն անբարենպաստ է, մեծ է նյարդային լարվածությունը, ինչն էլ խանգարում է կենտրոնանալուն: Դուք անհաջողության եք մատնվում ամենապարզ գործերում, ջղագրգիռ եք և ազատություն եք տալիս ձեր էմոցիաներին: Մտերիմները փորձում են բարձրացնել ձեր տրամադրությունը, սակայն դա նրանց չի հաջողվում: Ձեր հումորի զգացման մոտ հանգստյան օր է, այդ իսկ պատճառով էլ ամենաանմեղ կատակները դուք դիմավորում եք ցցերով: Կեսօրին հնարավոր են հաջող զուգադիպություններ, հանգամանքների բարենպաստ ընթացք: Երեկոն մեծ ծախսերի պահն է, որոնք հիմնականում արդարացված չեն:

Երկվորյակներ։ Հաջող ու հաճելի օր է: Բարդ պահերը հնարավոր են միայն դրա առաջին մասում․ անգամ այստեղ գործը կսահմանափակվի մանր կորուստներով և ցավալի թյուրիմացություններով, որոնք կհաջողվի անմիջապես պարզաբանել: Ուշադրություն դարձրեք այն մասնավոր դեպքերի ու դետալների, փաստերի ու իրադարձությունների վրա, որոնք միանգամից չեն աչքի ընկնում: Օրվա մնացած մասն անցնում է բարենպաստ միտումների ազդեցության ներքո, ձեզ հաջողվում է անել ձեր պլանավորած բոլոր գործերը: Բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, ինչի շնորհիվ ո՛չ դուք եք ձանձրանում, ո՛չ էլ շրջապատին թողնում եք ընկնել տրտմության մեջ:

Խեցգետին։ Ամենաբարենպաստ օր չէ նոր ձեռնարկումների և լայնամասշտաբ նախագծերի վրա աշխատել սկսելու համար։ Ավելի լավ է՝ բավարարվեք քչով: Ծագում են խնդիրներ շփումների հարցում, դուք օգնության եք դիմում, սակայն միշտ չէ, որ այն ստանում եք: Հնարավոր են կոնֆլիկտներ մարդկանց հետ, ումից կախված է ձեր բարեկեցությունը: Զբաղվեք հասկանալի ու պարզ գործերով: Օրը միանգամայն հարմար է հանդերձարանը թարմացնելու, աքսեսուարներ ու զարդեղեն գնելու համար: Ցանկալի չէ փողերը ծախսել զվարճությունների և չպլանավորած ուղևորությունների վրա:

Առյուծ։ Բարենպաստ օր է, որի առաջին մասը հարմար է շփումների համար: Այս պահին դուք կարող եք ասել այն ամենն, ինչ մտածում եք՝ առանց վախենալու շրջապատի կողմից բացասական ռեակցիայից: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հանդիպումները բարձրացնում են ձեր տրամադրությունը, ինչպես նաև հնարավորություն տալիս օգտական տեղեկություններ ստանալու: Օրվա երկրորդ կեսը ներշնչանքով ստեղծագործելու ժամանակն է: Ձեր երևակայությունը սահմաններ չունի, իսկ ձեր գլխում ծնվող գաղափարներն էլ չափազանց լավն են: Կարելի է ձեր կյանքում մի ինչ-որ կարևոր բան շրջադարձորեն փոխել, վստահ եղեք՝ փոշմանելու առիթ չեք ունենա:

Կույս։ Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձություններով, փոխարենը կանցնի շատ հաճելի: Դուք շրջապատված եք մարդկանցով, ովքեր անկեղծ համակրում են ձեզ, հեշտությամբ եք նրանց հետ լեզու գտնում և ուղղակի հիանալի ժամանակ եք անցկացնում: Հաջողությունները՝ անգամ աննշան, ձեզ չափազանց ուրախացնում են, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներն էլ հանդիսության առիթ կունենան ընտանեկան կամ ընկերական շրջապատում: Հարմար օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, դուք հաշված րոպեների ընթացքում կգտնեք դեպի ձեզ հետաքրքրող մարդու սիրտը տանող ճանապարհը:

Կշեռք։ Հարմար օր է մի ինչ-որ կարևոր ու լուրջ բանի մասին մտածելու համար, օրինակ՝ ձեր ապագայի: Այսօր ձեր մոտ հիանալի է ստացվում պլաններ կազմելը, ընդ որում՝ այնպիսիները, որոնք շուտով կիրականանան: Լավ կլինի հյուրեր ընդունել, այդ թվում և՝ այնպիսի մարդկանց, ում հետ դուք գործնական հարաբերությունների մեջ եք: Հաճելի և ոչ պաշտոնական զրույցը թույլ կտա համագործակցությունն ավելի շահեկան դարձնել երկու կողմերի համար էլ։ Արժե կարգավորել ֆինանսական գործերը, հնարավորության դեպքում՝ պլանավորել բյուջեն, ինչի շնորհիվ կխուսափեք բազմաթիվ անտեղի ծախսերից:

Կարիճ։ Դուք չափից ավելի լուրջ եք վերաբերվում ինքներդ ձեզ, և ձեր հասցեին ցանկացած կատակ համարում եք վիրավորանք, սուր եք արձագանքում ամենաանմեղ դիտողություններին: Դա կարող է մտերիմների հետ հարաբերություններում լուրջ խնդիրների պատճառ դառնալ, իսկ սկսված վեճը կարող է վերածվել լուրջ ու երկարատև կոնֆլիկտի: Դուք չեք դրսևորում ձեզ բնորոշ նրբազգացությունն ու զիջողականությունը, և շրջապատը դրանից շատ դժգոհ է: Կարևոր է ֆինանսական գործերին հետևելը․ այսօր ցանկալի չէ փող պարտք վերցնելը կամ տալը: Կարող եք ձեզ որոշ փոքր գնումներ թույլ տալ, իսկ խոշոր ձեռքբերումներից ավելի լավ է հրաժարվեք:

Աղեղնավոր։ Ձեզ համար հետաքրքիր զբաղմունք գտեք: Սա այն օրերից է, երբ տոնական տրամադրությունն ու թեթևամտությունը տրտմության ու ընկճվածության են հանգեցնում: Լավ կլիներ փոխել իրավիճակը, գտնվել ինչ-որ նոր տեղում, ընկերների հետ փոքրիկ ուղևորության մեկնել: Հնարավոր են նոր ծանոթություններ, ընդ որում՝ դուք հակված եք գերագնահելու մարդկանց, որոնց առաջին անգամ եք տեսնում: Ֆինանսական վիճակը կայուն է, հավանական է հին պարտքերի վերադարձ: Շանս է ստեղծվում գտնել նոր գործընկերներ, ինչի համար պետք է գործի դնեք ձեր հմայքը: Երեկոն կարևոր հարցի շուրջ մտորելու և մոտ ապագայի վերաբերյալ պլաններ կազմելու ժամանակահատվածն է:

Այծեղջյուր։ Հարմար օր է, որ ինչ-որ իրոք հետաքրքիր բանով զբաղվեք: Նման գործերի դուք ձեռնամուխ եք լինում՝ ձեր խանդավառությամբ վարակելով շրջապատին: Հնարավորություն կա ձեր շուրջը հավաքելու համախոհների, գտնելու ազդեցիկ դաշնակիցների: Աշխարհիկ միջոցառումների և պաշտոնական հանդիսությունների այցելելն օգտակար կլինի, թույլ կտա ձեռք բերել ծանոթություններ, որոնք շուտով ձեզ պետք են գալու: Կարելի է խոշոր գնումներ անել, օրը հատկապես հարմար է տեխնիկա ձեռք բերելու համար: Այսօր սկսած հարաբերություններն ավելի շուտ ընկերական, քան ռոմանտիկ բնույթ կկրեն:

Ջրհոս։ Շրջապատի մարդիկ ակտիվորեն միջամտում են ձեր գործերին, ինչը ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Սակայն ոչ միշտ է, որ դուք ուղղակի կարող եք խնդրել ձեզ հանգիստ թողնել․ գործի են դրվում խարդավանքներն ու մանիպուլյացիաները, դուք էլ ստիպված եք անել այն, ինչը բոլորովին չեք ցանկանում: Ցանկալի չէ զբաղվել այնպիսի գործերով, որոնք պահանջում են կենտրոնացվածություն և լավ ռեակցիա: Հնարավոր են փոքր վնասվածքներ ձեր անճկունության պատճառով: Այսօր ձեզ ավելի հոգեհարազատ է կյանքի սովորականից ավելի դանդաղ ռիթմը: Անձնական հարաբերություններում փոքր-ինչ լարվածություն է զգացվում:

Ձկներ։ Հիանալի օր է: Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն՝ դա ձեզ պետք էլ չէր: Ընտրեք հեշտ ուղիներ․ հենց դրանք են, որ հասցնում են նպատակին: Նոր տեղեկությունները յուրացվում են ակնթարթորեն, այդ իսկ պատճառով էլ օրն առավելապես հարմար է ուսման, օգտակար հմտություններ ձեռք բերելու համար: Դուք շրջապատի հոգին եք, մարդ, ով համընդհանուր հետաքրքրություն է առաջացնում: Ինչ էլ որ անում եք, անմիջապես գտնվում են հետևորդներ ու կրկնակողներ: Դուք հաճույքով ձեզ վրա եք վերցնում առաջնորդի դերը առանց վախենալու պատասխանատվությունից:

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular