ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական պարտքը կավելանա ևս 131 մլն եվրոյով.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում 11 հարց է ընդգրկված։ Ուշագրավ է, որ տարվա գուցե վերջին արտահերթի 11 հարցերից 4-ը վարկային համաձայնագրեր են, որոնք կառավարության կողմից վավերացվելուց հետո ուղարկվել են խորհրդարան։ 

Պարզվում է, որ «նոր Հայաստանի» խորհրդարանն արտահերթ կարգով վավերացման է դնելու 131,406 մլն եվրոյով ՀՀ պետական պարտքն ավելացնելու մասին հարցերը։ 

Այսպիսով, վարկերից առաջինը ՀՀ և ՎԶԵԲ-ի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն է, համաձայն որի՝ ՀՀ-ին տրամադրվում է բյուջետային աջակցության վարկ՝ 45,8 մլն եվրո գումարի չափով: 

Հիմնավորումների մեջ նշված է, որ տվյալ միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետբյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: 

Մյուսը ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին է, ըստ որի՝ նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 9,1 մլն եվրո գումարի չափով: 

Հաջորդը ՀՀ և ՎԶԵԲ միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին պայմանագիրն է։ Այս համաձայնագրով ՀՀ-ին տրամադրվում է բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով: 

Իսկ ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 36,5 մլն եվրո գումարի չափով: 

Ստացվում է, որ իր ողջ ընդդիմադիր գործունեության տարիներին վարկային համաձայնագրերի դեմ քվեարկած ու արտահայտված, պետական պարտքի ավելացման թիվ մեկ քննադատ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վերցնել հերթական վարկերը՝ բյուջեն սպասարկելու համար։ Այն դեպքում, երբ իշխանությունները քանիցս ասել են, թե փող կա, փողը խնդիր չէ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular