ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեքիաթային քաղաք, ամանորյա տոնավաճառ, տոնական համերգ. Ամանորը Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում Ամանորը կանցնի մի շարք միջոցառումներով և համերգային ծրագրով: Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ ՏիգրանՎիրաբյանը:

«Հանրապետության հրապարակում՝ շատրվանների տարածքում կառուցվում է հետաքրքիր դեկորներով և ժամանակակից լուծումներով հեքիաթային քաղաք: Ամանորի օրերին՝ մինչև հունվարի 13-ը, Երևանի քաղաքապետարանը պատվիրել է վերգետնյա անցում, որպեսզի քաղաքացիները կարողանան հեշտությամբ գնալ դեպի տոնածառ: Այս քայլով կապահովվի բնակիչների անվտանգությունը, և չի խաթարվի երթևեկությունը»,- նշեց Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ միջոցառումներ լինելու են նաև Երևանի 2750-ամյակի այգում, որտեղ տեղադրվելու են տաղավարներ, և լինելու է Ամանորին ու Սուրբ ծննդին նվիրված տոնավաճառ:

«Տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, սակայն դրանից առաջ լինելու է հայկական մոտիվներով, համաշխարհային ամանորյա հիթերի գործիքավորմամբ մյուզիքլ: Կարծում եմ, որ այս ձևաչափը կլինի շատ հետաքրքիր, և մեր քաղաքացիներն ու Երևանի հյուրերը կկարողանան հայ էստրադայի աստղերին տեսնել ոչ միայն երգչի կերպարում, այլև որպես մյուզիքլի դերասան»,- ասաց փոխքաղաքապետը:

Վիրաբյանը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 31-ին համերգային ծրագիրը սկսվելու է 22:00-ից, երգելու են հայտնի բոսնիացի երգիչ, երգահան Գորան Բրեգովիչը, Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը և այլ հայ արտիստներ:

«Այդ օրը կլինի հատուկ «Երևան-2020» ամանորյա ծրագրերի համար գրված Գարիկի և Սոնայի երգի պրեմիերան: Համերգային ծրագիրը տևելու է մինչև 23:45, ինչից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով կհղի ամանորյա իր ուղերձը: 00:00-ից սկսած իր նվագախմբի հետ ելույթ կունենա Գորան Բրեգովիչը»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը և հավելեց, որ համերգային ծրագիրը տևելու է մինչև լուսաբաց:

Տիգրան Վիրաբյանը նաև հայտնեց, որ դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի և նրա 10-հոգիանոց խմբի համերգի համար նրան վճարվելու է 65 հազար եվրո հոնորար։  

Անդրադառնալով Ամանորի ծախսերին՝ Վիրաբյանը նշեց, որ վերջին 2 տարում Երևանի բյուջեից ամանորյա ծախսերին հատկացումը չի ավելացել. 2017 թվականին Երևանի ամանորյա ծախսերի բյուջեն կազմել է 199 միլիոն 46 հազար դրամ, 2018-ին՝ 167 միլիոն 860 հազար դրամ, իսկ 2019-ին` 158 միլիոն 512 հազար դրամ, 2020 թվականին Երևանի քաղաքապետարանը միջոցառումների համար հատկացնելու է 54 մլն դրամ: Փոխարենը կառավարությունն է որոշել 271 միլիոն 797 հազար դրամ տրամադրել այդ միջոցառումների կազմակերպմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն դեկտեմբերի 11-ին պարզաբանել է, թե ինչու է կառավարությունը նման հատկացում արել:

Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն:

 

Միջոցառումները շարունակվելու են մինչև 2020 թվականի հունվարի 13-ը: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular