ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանցագործներ», որոնց «ձեռք է մեկնում» իշխանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ողջ օրը (նախկինում էլ, իհարկե, բայց երեկ առավել կազմակերպված) իշխանականներն ու իշխանամերձ երևույթները խորհրդարանում ու սոցցանցերում քափուքրտինք մտած համոզում էին, որ ՍԴ անդամները հանցագործներ են: 

Դե, հասկանալի է, բացառությամբ լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանի, որը ժամանակին ինքն իրեն ՍԴ նախագահ էր հռչակել, իսկ դրանից հետո էլ պարզապես աշխատանքի չի գնում՝ ստանալով աշխատավարձ, օգտվելով բոլոր արտոնություններից: 

Երեկ օրվա ընթացքում շատերն էին շեշտում, որ սա այս իշխանություններին ու նրանց ծառայողներին բնորոշ է՝ օդում ճոռոմ հայտարարություններ հնչեցնել առանց որևէ փաստարկվածության, այն համոզմունքով, որ անհրաժեշտության դեպքում «փաստեր» միշտ էլ կսարքեն:

Սակայն խնդիրը միայն սա չէ: 

Ստացվում է, որ քայլողները օրենքի ուժով հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում այդ «հանցագործներին», միայն թե նրանք հեռանան, միայն թե իշխանությունները կարողանան ձևավորել իրենց «սրտի», այսինքն՝ իրենց կամակատար Սահմանադրական դատարան: 

Մյուս կողմից՝ կստացվի, որ Արարատ Միրզոյանի խոսքերով ասած՝ այս «ձեռքսեղմումն» ընդունող դատավորները մեխանիկորեն ընդունում են, որ իրենք «հանցագործ» են և որ ՍԴ-ում իրականում ճգնաժամ կա: 

Այնինչ, թե՛ իրական ընդդիմությունը (և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական), թե՛ իրավաբանների մեծ մասը քանիցս հայտարարել են, որ Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չկա, իսկ եթե կա էլ, այդ ճգնաժամի անունը Վահե Գրիգորյան է: 

Եվ վերջապես, երբ իշխանություններն օգտագործում են արժանապատիվ հեռացում արտահայտությունը, ինչպե՞ս են համադրում «արժանապատիվ» ու «հանցագործ» բառերը...

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular