ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ գույնի և ոճի հագուստով պետք է կենդանակերպի նշանները դիմավորեն 2020 թվականը

ՖՈՏՈ

Ի՞նչ գույնի և ոճի հագուստով դիմավորել 2020 թվականը։

Աստղագետները խորհուրդ են տալիս կենդանակերպի բոլոր նշաններին առնետի տարին դիմավորել շքեղ զգեստներով, վառ աքսեսուարներով: Անդրադառնանք կենդանակերպի նշաններին առանձին-առանձին:

Խոյերը այս Ամանորին պետք է փայլեն այս բառերի ուղիղ իմաստով։ Շքեղ երեկոյան զգեստը՝ մուգ կապույտ, մուգ կարմիր կամ էլ ոսկեգույն գույնի, հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է։ Ջինսերի և գործած բլուզների մասին անհրաժեշտ է մոռանալ։ Խոշոր ականջօղեր, կոլյե կամ էլ օրիգինալ մատնահարդարում. այս ամենը շատ տեղին կլինեն։

Երկվորյակները պետք է նախապատվություն տան կանաչին կամ կապույտին: Պետք է ամանորյա կերպարը մտածել նույնիսկ մանրուքներով: Ունեն ընտրության լայն և ազատ հնարավորություն: Ընտրեք այն հագուստը, որը Ձեր սրտով է և ամբողջացրեք կերպարն աքսեսուարով:

Խեցգետիններն լայն հնարավորություններ է ընձեռվում կրեատիվ մոտեցում ցուցաբերելու համար։ Եթե ձեր կերպարի մեջ լինի ինչ-որ յուրահատուկ և անսպասելի դետալ, ապա 2020-ի հովանավորը պարզապես հիացած կլինի։

Փետուրներով մազակալ, մեծ մատանի. մտածեք, ընտրեք, կարևորը ոչ մի կերպ ձեզ մի՛ սահմանափակեք։ Արեք այն, ինչ երբեք չեք արել։ Վարսահարդարման հարցում խորհուրդ է տրվում մի քանի մազափունջ վառ գույնի ներկել։

Առյուծները այս տարի աստղերը խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ավելի զուսպ հագուստների և աքսեսուարներին։ Գլխավոր կարգախոսը՝ «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»։

Գունային գամմայի մեջ առանձնապես սահմանափակումներ չկան՝ կարմիր, մուգ կապույտ, արծաթագույն, մուգ կանաչ։ Իսկ այ շպարը կարող է լինել վառ և աչքի ընկնող։ Խորհուրդ է տրվում ընդգծել շուրթերն ու աչքերը։

Միայն թե հարկավոր է զգույշ լինել և չափը չանցնել, հակառակ դեպքում կշարժեք 2017-ի հովանավորի զայրույթը։ Սանրվածքի հարցում խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ ծավալուն լոկոններին։

Կույսերը պետք է ընտրեն վառ հագուստ, սակայն ընտրեն թեթև դիմահարդարում: Պետք է ուշադրություն դարձնեն կապույտ, կանաչ կամ նարնջագույն հագուստին: Կարող եք ընտրել կիսաշրջազգեստներ, կոստյումներ կամ խորը դեկոլտեյով զգեստ։

Կշեռքները պետք է առանձնանան: Ընտրեք վառ հագուստ, մի մոռացեք աքսեսուրաների մասին: Ոչ մի դեպքում մի ամաչեք, պետք է փայլեք այդ գիշեր:

Կարիճները պետք է փորձեն տպավորություն գործել. կիսաթափանցիկ շրջազգեստ կամ կիսաշրջազգեստ, կաշվե շալվար, վառ բլուզ, անգամ ճղած ջինսեր։

Աքսեսուարների հարցում նույնպես սահմանափակումներ չկան, սակայն աստղերը խորհուրդ են տալիս ընտրել մեկ վառ դետալ։ Կոշիկները պետք է լինեն հարմարավետ, որպեսզի կարողանաք անկաշկանդ պարել ողջ գիշեր։

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս ընտրել ինչ-որ էլեգանտ բան՝ ժանյակավոր բլուզ, զգեստ կամ կիսաշրջազգեստ։ Արժե կրել նուրբ վզնոց։

Մատնահարդարումը կարող է լինել վառ՝ կարմիր, գինեգույն, մանուշակագույն, գունավոր ֆրենչ։ Մազերը կարելի է հավաքել, պոչ կապել կամ հյուսել։

Այծեղջյուների նշանի ներկայացուցիչներին աստղերը խորհուրդ են տալիս Ամանորը դիմավորել կարմիր հագուստով։ Այս գույնը ձեր կողմ կգրավի հաջողություն և դրականապես կտրամադրի տարվա հովանավորին՝ աքլորին։ Ցանկալի է, որ զգեստը լինի փակ և երկար։

Եթե չեք ցանկանում կրել զգեստ, ապա կարող եք միատոն կարմիր բլուզը համադրել դասական շալվարի հետ։ Հարկավոր է ընտրել մինիմալիստական ոճի աքսեսուարներ։ Նուրբ վզնոցը կամ ապարանջանը բավական է։

Ջրհոսները պետք է ընտրեն բաց մեջքով, նրբագեղ փեշով, մեծ թվով զարդերով և կտրվածքներով շրջազգեստներ։ Երկար թևքերով մինի շրջազգեստը լավագույն տարբերակն է փխրուն կազմվածք ունեղողների համար: Հատուկ շեշտադրում է ստեղծվում այս հանդերձանքով, երբ մեջքը բաց է: Այս կերպարը շատ սեքսուալ և գրավիչ:

Ձկների համար նոր տարին նշելու լավագույն հագուստը երեկոյան զգեստն է: Կարելի է ընտրել ցանկացած ոճի զգեստ, որը համապատասխանում է ձեր մարմնին: Օրինակ, ռոմանտիկ աղջիկներին սազում է շողշողացող և թեթև զգեստները, բայց ուժեղ կամքի տեր կանայք պետք է ընտրեն հագուստի ազատ ոճը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular