ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոխրոտիկի գործը. ինչպես է հայուհին գաղտնալսող սարք տեղադրել դեսպանի աշխատասենյակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոխրոտիկի գործը. ինչպես է հայուհին գաղտնալսող սարք տեղադրել դեսպանի աշխատասենյակում: Հայաստանի անվտանգության համակարգի պատվավոր աշխատակիցը Sputnik Արմենիային պատմել է հայ հետախուզության` մինչ այժմ անհայտ էջերի մասին։

1960-70-ական թվականներին հայ հետախույզները 7 տարի շարունակ գաղտնալսել են Բեյրութում Մեծ Բրիտանիայի դեսպանի աշխատասենյակը։ Թե ում ու ինչպես է հաջողվել գաղտնալսող սարք տեղադրել դեսպանատան ամենապահպանվող սենյակում, Sputnik Արմենիային պատմեց Հայաստանի անվտանգության համակարգի վետերան Պետրոս Պետրոսյանը։

«5 տարի Բեյրութում եմ ծառայել։ Հյուպատոսն եմ եղել`դիվանագիտական պաշտոնի քողարկման տակ։ Մի տարի դեռ չէր լրացել` մի հայուհու հավաքագրեցի ու նրա միջոցով 6 ամսվա ընթացքում կարողացա գաղտնալսող տեխնիկա տեղադրել դեսպանի աշխատասենյակում»,-հիշում է Պետրոսյանը։
 
գաղտնալսող սարք

Վետերանը նշում է, որ այդ տարիներին գաղտնալսող տեխնիկան շատ հեռու էր տեխնիկական այսօրվա միջոցներից։ Սարքերը շատ մեծ էին ու արագ լիցքաթափվում էին, և հաճախակի կարիք էր լինում դրանք փոխելու։

«Մեր աղջիկն այնտեղ հավաքարար էր աշխատում։ Նա կրծքի տակ թաքցրած ներս էր տանում տեխնիկան։ Իսկ դեսպանատան վերակացուն քուրդ տղամարդ էր, որն անտարբեր չէր այդ աղջկա նկատմամբ։ Սա այդ աղջկա հետ սիրախաղ էր անում։ Ամեն անգամ ասում էր` արի մի հատ պաչեմ։ Աղջիկն էլ ասում էր` չէ, գնա մի հատ ջուր բեր, նոր։ Մինչև սա գնում էր, ջուր էր բերում, աղջիկն արդեն գործն ավարտած էր լինում։ Նոր սարքերը տեղադրում էր, հինը` հանում սենյակից»,– պատմեց Պետրոսյանը։

Լեգենդար հետախույզի խոսքով` այդ երկրի հատուկ ծառայության աշխատակիցները թեև գլխի էին ընկել, որ դեսպանատունը գաղտնալսվում է, բայց 7 տարի շարունակ չէին կարողանում բացահայտել` ինչպես։

«Ու սկսեցին դեսպանատունը 10 հոգով նայել։ Ամեն տեղ նայեցին, ոչ մի բան չգտան։ Միակ տեղը, որ չստուգեցին, դեսպանի սենյակն էր, որովհետև նման հանդգնության չէին սպասում, որ հենց դեսպանի սենյակում դրած կլինենք»,– պատմում է Պետրոսյանը։

Մի օր առավոտյան դեսպանատան հայ հավաքարարուհուն անվտանգության ծառայությունը կանչում է դեսպանի աշխատասենյակ։ Մինչ այդ խորհրդային հետախուզությունը նրան արդեն զգուշացրած է լինում ու հրահանգավորած, թե ինչպես պետք է դրսևորի իրեն նման դեպքում։

«Մտնում է ներս, տեսնում գաղտնալսող տեխնիկան արդեն հանված, սեղանի անկյունում դրված է։ Սա որ տեսնում է, արդեն իրեն հավաքում է։ Խաչաձև հարցեր են տալիս. ինչ հարցնում են` հանգիստ պատասխանում է։ Չեն կարողանում ոչ մի բան հաստատել։ Ասում են` լավ, գնա, վաղը կշարունակենք։ Հենց դուրս է գալիս, մենք  իրեն վերցնում, տանում ենք»,– պատմեց Պետրոսյանը։

գաղտնալսող սարք

Հավաքարարից ոչ մի բան չիմանալուց հետո կասկածներն ընկնում են քուրդ վերակացուի վրա։ Պետրոս Պետրոսյանը պատմում է, որ նրան գցում են նկուղ, ծեծում գաղտնի տեղեկություններ կորզելու համար։ Իսկ հայ կնոջն այդ ընթացքում հայ հետախույզներն արդեն հասցրել էին փախցնել երկրից։

«Մի նամակ էր գրել մորը, որ ստիպված է գնալ, իսկ թե ուր` չի կարող ասել, հենց հասնի` նամակ կգրի։ Հաջորդ օրը որ տեսնում են՝ աղջիկը չկա, սկսում են փնտրել, գնում են տուն, մայրը նամակը տալիս է։ Գնում են, քրդին նկուղից հանում։ Որ եկավ դեսպանատուն ու ինձ տեսավ, սկսեց երդվել, թե «ես չէի, պարոն Պետրոսյան, երդվում եմ, ես չէի»։ Ասացի` լավ է, որ դու չես եղել, քեզ բան չեն արել»,– հիշում է հետախույզը։

Բեյրութում ծնված ու հայրենակիցներին աջակցած հայուհին փոխադրվում է Հայաստան։ Պետրոս Պետրոսյանը հիշում է, որ Հայաստանում նրան պետությանը մատուցած ծառայության համար ամիսը 300 ռուբլի թոշակ են նշանակում, տուն են տալիս ու ապահովում կենցաղային բոլոր անհրաժեշտ պայմաններով, բայց մոր ու այլ հարազատներին նա այլևս հանդիպել չէր կարող։

«Անգամ հուղարկավորություններին չէր կարող ներկա լինել։ Բայց հրաշք աղջիկ էր, ասում էր` ինչ որ արել եմ, հայրենիքի համար եմ արել»,- հիշում է Պետրոսյանը։

Հայաստան տեղափոխվելուց տասնյակ տարիներ անց հայրենիքի համար ոչինչ չխնայած հայուհին դիմում է Պետրոսյանին` խնդրելով թույլ տալ իր մոտ մնացած անձնագրով գնալ Բեյրութ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular