ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ-ի հարցը փորձում են միջազգայնացնել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի իշխանությունը դատաիրավական համակարգի, հատկապես ՍԴ-ի հետ կապված՝ փաստացի կանգնած է փակուղու առաջ, և հասկանալի չէ, թե ի վերջո ինչ լուծման են հանգելու։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՍԴ-ի «փակուղին» օրակարգային է դարձել իշխանությանը սատարող «հասարակական սեկտորի» համար, այդ իսկ պատճառով նրանք ձեռնամուխ են եղել այս թեման միջազգային հարթակներում շահարկման առարկա դարձնել։ Առավել ակտիվ է քաղհասարակության այն սեգմենտը, որը գլխավորապես իր ֆինանսական աջակցությունը ստանում է դրսից։ 

Ի դեպ, թերթին տեղեկություններ են փոխանցվել, որ այս ամենը տեղի է ունեցել ՀՀ քաղաքական իշխանության հորդորով, որպեսզի ՍԴ վերաբերյալ իշխանությունների «սրտից» դիրքորոշումներ կորզվեն նաև եվրոպական ընտանիքի ՀԿներից։ 

Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ, որ «հասարակական սեկտորի» որոշ ներկայացուցիչներ, որոնք մասնակցել են ԵՄ ԱլԳ քաղհասարակության հերթական համաժողովին, ՍԴ հարցը բարձրացրել են ֆորումի ժամանակ, ավելին՝ հասել նրան, որ այդ համաժողովում ՍԴ գործընթացները ներկայացվեն և որակվեն որպես «իրավական ճգնաժամ»:

 Այնուհետև համաժողովի ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է հղվել՝ «այդ ճգնաժամին համապատասխան իրավակարգավորում տալ և ստեղծել լեգիտիմ ՍԴ»։ 

Հավելենք, որ հիշյալ համաժողովին մասնակցել են Եվրամիության և Արևել յան գործընկերության վեց պետությունների քաղհասարակության 1000-ին մոտ կազմակերպություններ։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular