ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առավոտ». 90-ականների ընտրողն ավելի ունակ էր կշռադատելու, վերլուծելու, քան այսօրվանը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Երեկվա լրահոսում ես, կարծես, չհանդիպեցի որեւէ անդրադարձի այն բանին, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ձեւավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը: Կարծում եմ, դա կարեւոր իրադարձություն էր, որովհետեւ  Երրորդ հանրապետության պատմության մեջ քիչ են եղել ընտրություններ, որոնց արդյունքներին հանրությունն ամբողջապես վստահի, եւ որոնք չեն վիճարկվել ոչ մի քաղաքական ուժի կողմից: Դրանից առաջ այդպես էր եղել 1990-ին եւ մասամբ՝ 1999-ին: Հատկապես 90 թվականի ընտրությունների հետ զուգահեռը ակնհայտ է, որովհետեւ երկու դեպքում էլ ընտրություններին նախորդել էր փողոցային պայքարը, որն ուղղված էր փտած, լճացած, անարդյունավետ համակարգի դեմ: Բայց կան նաեւ տարբերություններ, որոնցից աչքի է զարնում այն, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում մարդիկ քվեարկում էին ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլեւ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրեդեղյանի եւ մի շարք այլ ծանրակշիռ, ազդեցիկ գործիչների օգտին: 2018 թվականին քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ձայն տվեց բացառապես Նիկոլ Փաշինյանին, որը կազմել էր 88 հոգանոց ցուցակ. այդ ցուցակում ընդգրկված մարդկանց հասարակությունը կա՛մ ընդհանրապես չէր ճանաչում, կա՛մ էլ՝ ճանաչում էր այնքանով, որքանով նրանք «Նիկոլի կողքին» էին: Ի թիվս այլ խնդիրների, դա, իհարկե, ծանրացնում է ներկայիս վարչապետի ուսերին ընկած բեռը:

Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ 90 թվականին մեր հասարակությունն ավելի կրթված էր ու զարգացած, քան այսօր. այսօրվա «միջին վիճակագրական» 20 տարեկան երիտասարդն ավելի քիչ գրքեր է կարդացել, քան այն ժամանակվա 20 տարեկանը: Որպես հետեւանք՝ այն 90-ի ընտրողն, իմ կարծիքով. ավելի ունակ էր կշռադատելու, վերլուծելու, քան այսօրվանը. վերջինս, որպես կանոն, գտնվում է «ֆեյսբուքային զոմբիականության» ազդեցության տակ, որը ծնում է միագիծ, կտրուկ, «քառակուսի», վերջնական ճշմարտությանը հավակնող դատողություններ: 

Բայց եթե համեմատենք այս՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի կազմը նախորդ 2-3 գումարումների հետ, ապա այն, ընդհանուր առմամբ, ունի նաեւ առավելություններ: Ի՞նչն է ավելի գերադասելի՝ անփորձությունը, ամբոխավարությունը, դիլետանտի՞զմը, թե՞ լկտի ցինիզմը եւ համատարած անհավատությունը: Կարծում եմ, այս հարցի պատասխանը բոլորի համար պարզ է: Առաջին տիպի թերությունները, գոնե տեսականորեն, հնարավոր է շտկել՝ լավ կլիներ, իհարկե, որ մենք այս առումով առաջընթաց զգայինք մեկ տարվա ընթացքում: Երկրորդ դեպքում ամեն ինչ անհույս է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular