ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններից ուղիղ մեկ տարի անց, ո՞ր խոստումները մնացին անկատար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցած տարի այս օրը Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը սպասվածի պես կազմեց հեղափոխական թիմի ֆրակցիան: Նախընտրական շրջանում հնչել էին բազմաթիվ խոստումներ, միևնույն ժամանակ, իր նախընտական ծրագրում «Իմ քայլ»-ը հետաքրքիր անցում էր արել, ֆիքսելով, որ արդեն իսկ կատարել են հպարտ քաղաքացիների առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, քանի որ իրականություն են դարձրել թավշյա հեղափոխությունը և ձերբազատել են վերջիններիս նախկին թալանչի իշխանություննրից: Մյուս կողմից տրված մյուս խոստումների, առնվազն մի մասի իրականացման համար մեկ տարին բավական մեծ ժամանակահատված է: Եվ այսպես, տեսնենք , թե նախընտրական որ խոստումներն են կատարվել և որ խոստումներն են գրվել սառույցին:

Մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ռազմական բյուջեին գալիք 5 տարում ևս 2.5 մլրդ դոլար կավելանա: Այսինքն, տրամաբանական էր ակնկալել, որ 2020-ի բյուջեն մոտ կես միլիարդով ավելի պիտի լիներ: Բայց 2020-ի բյուջեի նախագծով նախատեսված է համարյա նույն գումարը, ինչ որ 2019-ին էր: Ստացվում է, այս մի խոստումը իշխանությունները չկատարեցին: Մեջբերենք մի հաստված Նիկոլ Փաշինյանի ելույթից, որը տեղի է ունեցել մինչ խորհրդարանական ընտրությունները: «Հայաստանի նոր իշխանությունը պետք է ների գյուղատնտեսության և սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները: Սաշիկի արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն, որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը: Տնտեսական հարաբերությունները պետք է էական փոփոխությունների ենթարկվեն: Մի ժամանակ ես ասել եմ, որ ՀՀ-ում բանանի մենաշնորհը վերացնելու համար 45 րոպե է պետք, հիմա ասում եմ, որ շաքարավազի մենաշնորհը կոտրելու համար 15 րոպե է պետք, դրա համար գիտեք ինչ է պետք անել, զանգել «Քարֆուր» ընկերության տնօրենին և ասել՝ ձեզ վրա դրված արգելքը հանվել է: Հայաստանում ներդրումներ չի լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը, որպես տնտեսական գործոն, չի վերացել: Մեր խնդիրն է վերացնել այդ գործոնը: Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն»:

Թե ինչ վիճակում է այսօր գյուղատնտեսությունը, կարող են վկայել վիճակագրական ողբալի ցուցանիշները: Տույժ-տուգանքները ներելու փոխարեն, կառավարությունը գնաց կարդինալ այլ ուղղով՝ ավելացնելով դրանք, ընդ որում, այդ քաղաքականությունը վերաբերվում է ոչ միայն գյուղատնտեսության ոլորտին: Արագաչափերի տուգանքները, չզրոյացվեցին, հատուկ կառավարության որոշումով ներվեցին նախկինից կուտակված տույժերը, որոնք առաջացրեցին օրինապահ տուգանքները վճարողների արդարացի դժգոհությունը։ Բանանի մենաշնորհ, պարզվեց, չի էլ եղել, ներմուծողների քանակը մի քանի ընկերությունից առաջ չգնաց, իսկ էժանացած բանանի գինը տևեց 8 ամիս, այնուհետև բարձրացավ՝ հավասարվելով մինչիշխանափոխության ժամանակվա արժեքին: Շաքարավազի շուկայում մնաց նույն գերիշխող վիճակը, որը կար նախկինում: Իշխանափոխությունից մեկ տարի անց այդպես էլ չպարզվեց՝ Սաշիկ Սարգսյանն իրո՞ք գործոն էր, թե՝ ոչ։ Համենայնդեպս այդպիսի որևէ ապացույց չներկայացվեց հանրությանը։ Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ արագաչափերի մասով, իսպառ հերքվեց այդ գործոնը: Էլեկտրաէներգիայի գինը մնաց նույնը:
 
Ահա Փաշինյանի մեկ այլ հայտարարություն՝ «Հայաստանը ևս հակամարտության կողմ է և լիարժեք կխոսի իր անունից: Ես պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Արցախի նախագահի»: Փաշինյանը քանիցս հանդիպել է Ալիևի հետ և բանակցել Արցախի հարցի շուրջ: Արցախի նախագահի՝ բանակցություններին մասնակցելու խոսք անգամ չկա:
 
Սրանք, ընդամենը, մի քանի օրինակներ են, որոնք ի ցույց են դնում այս իշխանությունների տված և կատարված խոստումների տարբերությունը: Կարող են հստակ արձանագրել, որ ընտրություններից ուղիղ մեկ տարի անց նախընտրական շրջանում արված խոստումների, հայտարարությունների զգալի մասը չի կատարվել,կառավարության կատարած քայլերի մի մասն էլ՝ տված խոստումներին տրամագծորեն հակառակ քայլերն էին և իշխանությունների վարած քաղաքականությունը որևէ հույս չի ներշնչում, որ ստեղծված իրավիճակը մոտ ապագայում կարող է փոխվել, որ ժողովրդի քվեն ստացած անձինք կարող են ի վերջո հիշել, որ նախորդ իշխանությունները մերժվեցին հենց ընտրություններից հետո սեփական խոստումները տարիներ շարունակ «ջրելու» պատճառով….
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular