Արմավիրում ամուսինը դաժանաբար սպանել է երիտասարդ կնոջն ու դին նետել ջրատարը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: 1or.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ երեկ՝ ժամը 22:40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին կնոջ դի կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված ճանապարհի 2-րդ կմ-ին հարակից Սև ջուր- Ախթամար ջրատարում հայտնաբերել է 1978 թ. ծնված Նարինե Դանիելյանի դիակը ՝ մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22-ի սահմաններում, նույն ճանապարհին վիճաբանության ժամանակ 1970 թ. ծնված Արթուր Մ.-ն, ծեծի ենթարկելով, սպանել է կնոջը:
Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Արթուր Մ.-ն ձերբակալված է:
1or.am-ի տեղեկություններով՝ վիճաբանությունն ու դրան հաջորդած սպանությունը տեղի են ունեցել խանդի հողի վրա: