ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդ ու գեղեցիկ տեսք ունենալու 11 գաղտնիք, որոնց մասին պետք է իմանա ցանկացած աղջիկ

ՖՈՏՈ

Գեղեցիկ ու երիտասարդ տեսք ունենանալ ցանկանում են բոլոր կանայք` անկախ տարիքից։ 

Բժիշկներից, հոգեբաններից և այլ մասնագետներից կազմված միջազգային խումբը մշակել է 10 պատվիրաններ, որոնց հետևելով` կարելի է երկարացնել կյանքի տևողությունը և այն դարձնել ավելի հաճելի:

1. Չափավորեք սնունդ: Դրանով դուք կթեթևացնեք բջիջների աշխատանքը: Սնվեք հավասարակշռված՝ ոչ շատ, ոչ էլ քիչ:

2. Ճաշացանկը պետք է համապատասխանի ձեր տարիքին: 30 տարեկան կանանց մոտ կնճիռներն ավելի ուշ կառաջանան, եթե նրանք հաճախ ուտեն լյարդից պատրաստված ուտելիք և ընկույզ: 50 տարեկանից հետո անհրաժեշտ են կալցիումը, որը հարկավոր է ոսկորներին, և մագնիումը, որը կանոնավորում է սրտի աշխատանքը: Սելենը հանում է սթրեսը: 50-ից հետո սննդի մեջ ընդգրկելով ձկնեղենը` կպաշտպանեք ձեր սիրտ-անոթային համակարգը: 

3. Ձգտեք գտնել ձեզ հարմար աշխատանք: Ինչպես պնդում են ֆրանսիացիները, աշխատանքը նպաստում է երիտասարդության երկարատևությանը: Ըստ գիտնականների` որոշ մասնագիտություններ ևս օգնում են երկար ժամանակ երիտասարդ մնալ: Դրանց շարքում են՝ դիրիժորի, փիլիսոփայի, նկարչի և հոգևորականի աշխատանքները:

4-րդ պատվիրան՝ գտեք ձեր կեսին այս կյանքում: Սերը լավագույն միջոցն է ծերության դեմ: 

5-րդ պատվիրան՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ունեցեք ձեր կարծիքը: Գիտակցված կյանքով ապրող մարդը շատ ավելի հազվադեպ է ընկճված վիճակի մեջ հայտնվում, քան անգործունյան:

 

 

6-րդ պատվիրան՝ շարժվե’ք: Նույնիսկ օրը ութ րոպե վարժություններին հատկացնելը բավական է կյանքը երկարացնելու համար: 

7. Այն սենյակում, որտեղ դուք քնում եք, ջերմաստիճանը պետք է ցածր լինի: Ապացուցված է, որ օրգանիզմի նյութափոխանակությունը կախված է նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանից:

8. Ժամանակ առ ժամանակ խրախուսեք ինքներդ ձեզ: Մեկ-մեկ թույլ տվեք ուտելիք, որը չի համարվում առողջ սնունդ, իսկ եթե ձեզ դուր է եկել նոր զգեստ կամ պայուսակ, հարկավոր չէ անմիջապես մտածել խնայողության մասին: 

9. Հարկավոր չէ զսպել բարկությունը: Համաձայն միջազգային թեստի արդյունքների՝ հարցման մասնակից քաղցկեղով հիվանդների 64%-ը միշտ զսպել է բարկությունը:

10. Մարզեք ուղեղը: Ժամանակ առ ժամանակ լուծեք խաչբառեր, խաղացեք խաղեր, որոնք պահանջում են մտքի աշխատանք, հաշվեք մտքում: Ստիպելով ուղեղին աշխատել՝ միևնույն ժամանակ ակտիվացնում եք սիրտ-անոթային համակարգի աշխատանքը և նյութափոխանակությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular