ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժը փրկեց Նիկոլին. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ կենտրոնակայանի մամուլի սրահում տեղի է ունենում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ նվիրված ներքաղաքական և արտաքին քաղաքական վերջին զարգացումներին։Հենց ասուլիսի սկզբում Աշոտյանն անդրադարձավ  ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված քրեական գործին:

«Մենք հարուցված քրեական գործը շաղկապում ենք արտաքին ու ներքին քաղաքական խմորումների հետ: Սերժ Սարգսյանի հանդեպ բացառապես քաղաքական գործընթաց է սկսվել: Մեր իշխանավորները Քոչարյանի հանդեպ հարուցված գործը գաղտնի լսված հեռախոսազանգում ջուր էին համարել, Սարգսյանի դեպքում այս գործը օդ է»:

Աշոտյանը վստահեցրեց, որ Սարգսյանի հանդեպ սկսված գործընթացը ոչ մի կերպ չի կարող ազդել ՀՀԿ-ի արտաքին կամ  ներքին քաղաքական գործունեության վրա, նաև հավելեց, որ  այս քրգործով արագացվում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները:

«Այսօրվա իշխանությունը հաշվել չգիտի, երկարաժամկետ պլանավորում անել չի կարող, առաջնորդվում է բացառապես օրվա տեղեկատվական ռումբի գերակայությամբ, նրանք շուտով կբախվեն քաղաքական լուրջ խնդիրների, նրանք թուլացնում են իրենց իշխանությունն ու Հայաստանի Հանրապետությունը»:

Անդրադառնալով Արցախին վերաբերող քաղաքականությանը՝ Աշոտյանն ասաց, որ Փաշինյան-Մնացականյան զույգը, որպես փրկօղակ բռնվել է Սարգսյան-Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից: Աշոտյանը նաև պնդեց, որ Զոհրաբ Մնացականյանն իր ելույթներում կրկնում է Էդուարդ Նալբանդյանի մտքերը:

«Ինչ կարիք կար մեկ ու կես տարի կորցնել, քայքայել բանակցային դիրքերը, մեծամտանալ, ասել, որ ես ամեն ինչ գիտեմ, ես Ղարաբաղի հարցին տիրապետում եմ, իսկ հետո գալ ու որպես փրկօղակ բռնվել Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգության այդ հատվածից: Եթե կարճ, ապա՝ Սերժը փրկեց Նիկոլին»:

Կանխատեսումներ անելով, թե Արցախյան ճակատում կարող են սպասվել դիվանագիտական և ոչ դիվանագիտական լուրջ զարգացումներ, Աշոտյանը պնդեց, որ հայ ժողովուրդը պետք է լինի կոնսոլիդացված, իսկ դրա համար կարևոր է, որ գործող քաղաքական համակարգը ֆորմատի ենթարկվի:

«Եթե Նիկոլ Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլները, անպայման ինքն անձամբ հաջորդ տարի պիտի նախաձեռնի ԱԺ արտահերթ ընտրություններ: Որովհետև այս ԱԺ-ն ի սկզբանե մեռելածին էր: Փաշինյանը քանդել է քաղաքական դաշտը, ինքն էլ պիտի հավաքի փլատակները»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular