ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են երկար ոտքերը սեքսուալ թվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Life.mediamall.am-ը գրում է.

Հաճախ կարելի է հանդիպել աղջիկների ու կանանց' 10-20 սմանոց կրունկներ ունեցող կոշիկներով: Ու առաջինն ինչ աչքի է ընկնում նման դեպքերում (եթե բաց թողնենք դինոզավրի քայլվածքը) տվյալ աղջկա հասակն ու ոտքերի երկարությունն է կամ, ավելի ճիշտ, դրա իմիտացիան, ինչի համար էլ այդ աղջիկն այդքան տանջվում է, որպեսզի իրեն Ա կետից հասցնի Բ կետ:

Սակայն որտեղի՞ց է այդ ձգտումը' ունենալ երկար ոտքեր, իսկ եթե չունես' ցույց տալ, որ ունես: Շատերը միգուցե հիմա ասեն' ժամանակակից մեդիան է այդ կերպարը մատուցում երկար ոտքեր ունեցող մոդելների վիզուալ կերպարներով, մյուսները երևի պնդեն, որ այդ անխիղճ տղամարդկանց է դա դուր գալիս, կանայք էլ չարչարվում են և այլն:

Սակայն, իրական պատճառներն ավելի քան հասարակ են: Կանանց ձգտումը' ցուցադրել, որ իրենք ունեն երկար ոտքեր, ավելի շատ կապված է բնազդների հետ: Մեզ ավելի նման կաթնասունների, օրինակ' կապիկների մոտ, սեռական հասունացման ժամանակ վեջույթները սկսում են երկարել:


Ինչ վերաբերվում է ժամանակակից մարդուն' մեզ մոտ էլ է այդպես: Ու փորձելով ցուցադրել իր ոտքերի երկարությունը' կինը բնազդաբար ձգտում է ցուցադրել իր սեռական հասունությունը, ինչն էլ, տղամարդիկ, նույն բնազդներով առաջնորդվելով, նման կնոջն ընկալում են որպես հմայիչ ու սեքսուալ:

Այսինք' բնազդային մակարդակում այդ աղջիկը/կինը ընկալվում է' որպես պատրաստ ռեպրոդուկտիվ գործառույթ իրականացնելու: Չնայած պետք է նշել, որ կարճահասակ կանայք ավելի կրքոտ, նուրբ ու կանացի են, նրանց հետ թե՛ սեքսը, թե՛ հարաբերություններն ավելի հաճելի ընթացք են ստանում: Դա կապված է էստրոգեն կանացի հորմոնի մակարդակով' նույն սեռական հասունացման տարիքում: Այդ հորմոնը ինչ-որ կերպ ազդեցություն է ունենում նաև ոտքերի աճի վրա:

Այն կանանց մոտ, ում մոտ այդ հորմոնի պակաս կա, ոտքերն ավելի երկար են լինում, իսկ իրենք էլ համեմատաբար ավելի քիչ են կանացի լինում: Սակայն, եթե կանգնած են երկու կին' մեկը կարճահասակ, մյուսը' երկար ոտքեր ունեցող, առավել պրիմիտիվ տղամարդիկ միանգամից բնազդաբար ձգվելու են դեպի երկար ոտքեր ունեցողը: Այստեղից էլ կարծրատիպ, որ տղամարդկանց դուր են գալիս երկար ոտքերով կանայք:

Թերևս կարելի է եզրակացնել' նաև սրանով է պայմանավորված, որ մոդելներ ընտրելիս նախ ուշադրություն են դարձնում հասակին ու երկար ոտքերին, քանի որ որոշ ժամանակ անց այդ մոդելը պետք է գովազդի որևէ ապրանք կամ ապրանքանիշ: Իսկ գովազդի հարցում կարևոր է նաև մարդկային բնազդների և կարծրատիպերի վրա ազդելը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular