ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 կանացի որակ և վարք, որ շատ են դուր գալիս տղամարդկանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գրավելու արվեստը՝ դա ոչ միայն ի ծնե ունակություն է, այլ նաև այն, ինչը կարելի է սովորել համապատասխան ցանկության դեպքում։ Իսկ տեղյա՞կ եք արդյոք, որ կանանց մոտ գոյություն ունեն որոշակի որակներ և վարքագծային մոդելներ, որոնք անխուսափելիորեն գրավում են տղամարդկանց։ Օրինակ, նրանց միանշանակ դուր կգա այն աղջիկը, ում հետ կարող են ի սրտե ծիծաղել կամ լինել նրանց հետ բաց և անկեղծ։ Եվ այսպես, ի՞նչ է Ձեզ պետք այդ մասին իմանալ.

1. Առաջին քայլ

Տղամարդկանց դուր են գալիս կանայք, ովքեր ամեն կերպ ցույց են տալիս իրենց ինքնավստահությունը և դողերոցքի մեջ չեն ընկնում, երբ հարկավոր է գնալ դեպի նպատակներ։ Նույնը նաև անձնական հարաբերություններում. եթե կնոջը ինչ-որ մեկը դուր է եկել՝ նա հետաքրքրություն կդրսևորի, այլ ոչ թե մի կողմ քաշված կկարմրի և կամաչի։ Շատ դեպքերում տղամարդուն ընդամենը ազդանշան է հարկավոր։

2. Կյանքի մարտահրավերներ

Այս հարցը այն մասին է, թե ինչպես են կանայք կառավարում սեփական կյանքը։ Կայունություն, նպատակասլացություն և համառություն՝ այն է, ինչ սիրում են տղամարդիկ։ Այդպիսի կանայք կրեատիվ են և ակտիվ, և նրանք շատ հեշտ են ադապտացվում փոփոխություններին։ Նույնիսկ իրենց կյանքի վատագույն փուլերին՝ նրանք ճառագում են լավատեսություն, և երբեք չեն կորցնում ո՛չ հույսը, և ոչ էլ մոտիվացիան։

3. Նրանց դուր չի գալիս բամբասանքները

Սուտը՝ հարաբերություններում ամենահաճելի բաներից չէ։ Տղամարդիկ ցանկանում են այնպիսի զուգընկերուհի, ով միշտ իրերը կոչում է իրենց անուններով, քանի որ դա նրանց անկեղծության նշանն է։ Նա չի դատապարտում մարդկանց և չի բամբասում նրանց ետևից։ Նրա համար շշուկները՝ բացասական և անընդունելի բաներ են։

4. Նրանք գիտեն ինչպես ճիշտ լսել

Այդպիսի կանայք գիտեն, որ շատ օգտակար բաներ կարող են սովորել ճիշտ շփումներից։ Եթե նույնիսկ չեն կիսում կարծիքը, նրանք միևնույնն է խթանում են զրուցակցին արտահայտել սեփական կարծիքը,  և շատ ուշադիր լսում են։ Այդպիսի երկխոսություններից նրանք նոր գիտելիքներ են ստանում և արդյունքում դառնում ավելի իմաստուն։

5. Նրանք գիտեն ինչ են ցանկանում

Այդպիսի կանայք չունեն բարդույթներ այն առումով, թե ինչ են ցանկանում։ Եվ նրանք չեն ամաչում բարձրաձայնել, թե ինչ է իրենց ամենաշատը դուր գալիս։ Դա վերաբերվում է կյանքի բոլոր ոլորտներին։ Տղամարդիկ, ի դեպ, դա շատ են գնահատում։ Դա անհատականության ցուցաբերում է, դա ամաչկոտության բացակայությունն է և իրականության աչքերի մեջ նայելու ունակություն։

6. Նրանք չեն խանդում

Նրանք սովորաբար չեն անհանգստանում այդպիսի հարցերով, եթե չունեն դրա համար ծանրակշիռ պատճառ։ Դա բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ են, որոնք չեն կասկածում իրենց զուգընկերներին։ Հակառակ դեպքում, նրանք կարող են գտնել մեկ ուրիշին։ Այդպիսի կինը նաև գիտի, որ իրեն հարկավոր է անձնական տարածք և հենց այդ պատճառով՝ երբեք և ոչ մի տեղ սահմանափակումներ չի դնում։ Ամեն ինչ հիմնված է մերձավորի և սեփական անձի հանդեպ սիրո վրա, այստեղից էլ միմյանց պահանջների իմացություն և հասկացողություն։

7. Հարգանքն ամենակարևորն է

Երբ այդպիսի կնոջ մոտ ամուր և կայուն հարաբերություններ են, նա 100%-ով հաճույք է ստանում իր զուգընկերոջ հետ փոխհարաբերությունից։ Նա ընկալում է զուգընկերոջն այնպիսին, ինչպիսին որ կա՝ իր բոլոր առավելություններով և թերություններով։ Իսկ տղամարդիկ չափազանց հարգում են զուգընկերուհուն, ով հոգ է տանում իրենց մասին և ամբողջությամբ հասկանում և ընդունում է։

8. Ժպիտ

Կնոջ գեղեցկությունը բազմապատկվում է այն պահին, երբ նա ժպտում է։ Ժպիտը կարող է հալեցնել յուրաքանչյուր տղամարդու սիրտ։ Իրականում՝ դա շատ ավելի կարևոր է, քան թվում է…

9. Հումոր

Համաձայնվեք, որ բոլորն էլ սիրում են ծիծաղել։ Կինը, ով կարողանում է և գիտի ինչպես տեղին կատակել՝ տղամարդու աչքերում կդառնա շատ ավելի գրավիչ։ Դա այն որակն է, որ մագնիսի պես դեպի իրեն է ձգում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular