ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էս ի՞նչ չուզող հարեւանի տրամաբանություն է. մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն է պառկում». Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է սոցիալ հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մի սուբյեկտի, մի խմբի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարեւանի տրամաբանությամբ հայտնվում է մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որ ասում է՝  ինչու իր հարցը լուծեցի, ոչ թե մերը: Սա իրականում քաղաքակրթական եւ սոցիալ-հոգեբանական խնդիր է: Երբեմն տպավորություն է, որ ավելի լավ է ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ համակերպված հուսահատության հետ իրենց յուղի մեջ տապակվեն: Սա լուրջ պրոբլեմ է, որովհետեւ 30 տարի կուտակված խնդիրները մեկ գործողությամբ  հնարավոր չէ լուծել: Եթե փորձենք այդպես լուծել, շատ արագ եկիրը կկանգնի կոլապսի առաջ»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ Հայաստանը երբեք էլ ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում. «Բոլորը աշխատել են առաջինը վազել եւ բռնել այդ ծառայություն մատուցող կոկորդից, որ առաջինը հենց իրենց մատուցի: Սա լուրջ քաղաքակրթական խնդիր է եւ ես ուրախ եմ, որ ՀՀ-ում սկսվել է տարածվել, մասնավորապես բանկային համակարգում, հերթ  արձանագրող սարքերը դրվել են: Մենք պետք է բոլոր այն տեղերում, որտեղ նման խնդիր կա, պարտադիր դարձնենք հերթագրող մեքենաների  տեղադրումը»:

Փաշինյանը խոսեց եւս մեկ քաղաքակրթական խնդրի մասին. «Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու է ՀՀ-ում շինարարություն անել նշանակում աղբ տարածել ամենուր: Ես չեմ հասկանում, թե ինչու համապատասխան տեսչությունը չի տուգանում այն շինարարների նկատմամբ, որոնք շինարարություն ասելով հասկանում են աղբ կուտակել հնարավորինս լայն շառավղով: Շինարարը ամեն օր պետք է իր շուրջ մաքրի աշխատանքի սկզբից եւ վերջից: Քաղաքաշինության կոմիտեն այստեղ ունի լուրջ անելիք:

Ես նաեւ չեմ հասկանում, թե ինչու շինարարությունում աշխատել նշանակում է աշխատել տնից վերցրած հին շորերով: Էդ մարդիկ պետք է համազգեստ ունենան:  Դա նույնն է, որ մենք կառավարության նիստի գալիս տանն ինչ մաշված շոր ունենք, հագնենք գանք ցնցոտիներով նստենք կառավարության նիստի: Շինարարական կազմակերպությունները միլիոններ են աշխատում, իրենց համար դժվա՞ր է, միջոց հատկացնել եւ ամենաէժան համազգեստը գնել աշխատակիցների համար:

Մենք տեղեկություն ունենք, որ Արծվաշենի մեր սիրելի հայրենակիցները պատրաստվում են կառավարության դիմաց բողոքի ակցիա անել: Դե յուրե արձանագրված է, բոլոր այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է: «Մեզ ասում են՝ այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել է, որ այդ փաստաթուղթը ստորագրենք: Շատ լավ, բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ այս դրսեւորումը տեղի է ունենում: Պարզ պատճառով, որովհետեւ 1,2 մլրդ դրամ տրամադրել ենք փախստականների կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Փախաստականները սկի դա չեն ստացել: Էս ի՞նչ երեւույթ է չուզող հարեւանի  տրամաբանությամբ, թե ինչի՞ իր հարցը լուծեցինք: Կամ մեզնից ակնկալվում է, որ մենք էլ բիրտ լինե՞նք:

Նույնը Ամուլսարի վիճակի շուրջ էր. մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում: Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր: Այսինքն մեր ակնկալիքն է, որ միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ է կարելի նորմալ հարաբերություն հաստատել»,-հայտարարեց Փաշինյանը:

«Մենք նեյնիմ-նեյնիմ չենք անելու, չենք վախենալու հարցեր լուծել ինչ է թե ում հարցը լուծում ենք, չուզող հարեւանը դուրս է գալու ասի՝ բա ինչի՞ իմ հարցը չեք լուծում: Հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բայց զոռբայության տրամաբանությունից դուրս եկեք: Մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն ա պառկում, ինչքա՞ն կարելի է»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular