ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սպորտը ինձ համար կենսակերպ է, ոչ թե բիզնես. դրա մեջ մեծ դերակատարություն ունի հայրս». Լևոն Քոչարյան

ՍՊՈՐՏ
Past.am-ը գրում է՝
 
 
Բավականին խառը և ծանր ժամանակներ ապրող երիտասարդը չի անտեսում իր հիմնադրած «Ուժային եռամարտ»-ի ֆեդերացիայի գործերը, որի նախագահը հենց ինքն է:
 
Past.am-ը հանդիպեց սպորտսմեն, ՀՀ երկրորդ նախագահի որդու, հայտնի երգչուհի Սիրուշոյի ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ:
 
Картинки по запросу սիրուշո և լևոն
 
Զրույցը ներկայացնում ենք ստորև՝
 

- Լևոն, ո՞ր տարիքից եք զբաղվել սպորտով:
 
- Սպորտով սկսել եմ զբաղվել 9-10 տարեկանից, երբ դրա հնարավորությունը ընձեռնվեց արցախյան պատերազմից հետո: Սկզբում հաճախել եմ կարատեի խմբակ Ստեփանակերտում, համեմատաբար երկար տարիներ զբաղվել եմ սպորտային մարմնամարզությամբ, զուգահեռ լող, շախմատ, նաև ըմբշամարտ, ավելի մեծ տարիքում ուժային եռամարտ:
 
- Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն եք, քանի՞ տարի է այն գործում:
 
- Ուժային եռամարտի ֆեդերացիան գրանցվել է 2017 թ հունվարից, անցկացնում ենք Հայաստանի առաջնություններ, լավագույն արդյունքներ ունեցող մարզիկներին ուղարկում են արտերկիր միջազգային առաջնություններին մասնակցելու:
 
- Այս տարի ի՞նչ հաջողություններ եք գրանցել:
 
- Այս տարի մասնակցեցինք Եվրոպայի գավաթի առաջնությանը Բելորուսիայում, որտեղ բավականին հաջող հանդես եկան մեր մարզիկները, մասնակցում էի նաև ես: Մեդալների քանակը չեմ հիշի այս պահին, մեր պաշտոնական էջում կա դրված: Թիմային հաշվարկով երկրորդ տեղն ենք զբաղեցրել:
 
Հետո «Առնոլդ Կլասիկին» մասնակցեցինք Բարսելոնայում՝ մի մարզիկով, նա զբաղեցրեց երրորդ տեղը` բրոնզե մեդալ վերցրեց: Բավական հեղինակավոր սպորտային միջոցառում է, ուր տարբեր սպորտաձևեր են ներկայացված` այդ թվում «Ուժային եռամարտը»:
 
Արդեն մի քանի տարի է սեղմում հենարանից վարժությունը անցկացվում է Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ, որը հիմնել և գլխավորում է Սարգիս Ստեփանյանը: Համատեղ ունեցել ենք երկու մրցույթ, որի արդյունքները գոհացուցիչ են եղել, դրանք անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան:
 
 
- Ձեզ համար սպորտը կենսակերպ է, թե՞ բիզնես:
 
- Սպորտը ինջ համար կենսակերպ է, դեռ մանկուց: Դրա մեջ մեծ դերակատարություն ունի հայրս: Այն պահից սկսած, երբ հիմնեցինք ֆեդերացիան, սպորտը դարձավ նաև պատասխանատվություն: Բիզնես չէ ՛ :

 
- Նշանաբան կա՞, որը միշտ օգտագործում եք մրցույթներից առաջ:
 
- Որևէ նշանաբան չկա, ինքս սնահավատ չեմ:
 
- Ըստ իս հայ երիտասարդության մեծ մասը ալարկոտ է, սեփական մարմնի հանդեպ անտարբեր, համաձայն ե՞ք:
 
- Մասամբ համաձայն եմ ձեր կարծիքի հետ, որ ալարկոտ են, բայց կարծում եմ դրական փոփոխություն կա և շատ կարևոր է մեր ընտանիքներում երեխաների համար լինենք ճիշտ օրինակ` առողջ ապրելակերպի, առհասարակ սպորտի առումով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular