ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հուսամ, որ Նիկոլ Փաշինյանի և Զոհրապ Մնացականյանի խելքն այդքան հասնում է». Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Բրիտիսլավային ընդառաջ

ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի այցը Բաքու հատկանշական էր վաղը Բրատիսլավայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ:

Դեռ երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիևը կրկին խաղարկեց Փաշինյանի “Արցախը Հայաստան է” արտահայտությունը և Լավրովից ստացավ ընդհանուր համաձայնություն իր բացասական գնահատականի առնչությամբ:

Այսօր Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսն էլ ավելի խոսուն էր: Ադրբեջանական կողմը կրկին իր ամպլուայի մեջ էր. “поэтапный подход”, “субстантивные переговоры”, “возвращение беженцев и переселенцев”, “урегулирование должно привести к процветанию” և Արցախի հարցին վերաբերող նեյրոլինգվիստիկ ծրագրավորման այլ հնարքներ և մանտրաներ:

Ուշագրավ են նաև արտգործնախարարների մեկնաբանությունները Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որով նա կոչ էր անում ՀԱՊԿ երկրներին դադարել զենք վաճառել Ադրբեջանին: Լավրովի կարծիքից պարզ դարձավ, որ այդ համագործակցությունը շարունակվելու է, իսկ Մամեդյարով ակնարակեց նոր ռազմատեխնիկական գործարքների մասին:

Սակայն մամլո ասուլիսը մեխը կարծեք թե այլ էր՝ հավասարության նշան դնել Արցախի իշխանությունների և Արցախի “ադրբեջանական համայնքի” միջև, ինչին ի պատասխան ռուսական կողմը ընդհանրական բնութագիր տվեց, որ “համայնքների միջև շփումները պետք է վերականգնվեն, իսկ Ղարաբաղի ապագան որոշելու է ԼՂ ողջ բնակչությունը”:

Աչքիցս չվրիպեց նաեւ Մամեդյարովի ակնարկը հնարավոր խաղաղապահ կոնտինգենտի մասին...

Ասուլիսին ազդարավեց նաև, որ վաղը Բրատիսլավայի հանդիպումից հետո չի բացառվում հնգակողմ (Հայաստան, Ադրբեջան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ) համատեղ հայտարարության ընդունում: Հիշեցնեմ, որ նախորդ տարվա նմանատիպ հայտարարությունը Միլանում հայկական դիվանագիտության համար բավականաին անհաջող էր, քանզի պարզ չէր, թե որն է Արցախի հարցի “արդար” կարգավորման հիմքերը: Տարակուսելի էր ոչ միայն հայկական կողմի ստորագրությունը, այլև հրճվանքը այդ փաստաթղթով:

Տեսանելի է, որ պաշտոնական Մոսկվան հակամարտության կարգավորման տվյալ փուլում ստանձնել է առաջին ջութակի դերը, պարբերաբար շեշտելով, որ այդ դերակատարության համար ունի եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակ, և առանձին եռակողմ կապեր Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Վերջին շրջանում մերձբանակցային բառապաշարում տեղ են գտնում ձևակերպումներ, մտքեր և մոտեցումներ, որոնք, մեղմ ասած, տարակուսանք, իսկ եթե ավելի անկեղծ՝ անհանգստություն են առաջացնում գործընթացի ներկա փուլում հայկական դիրքերի և դիրքորոշումների շահեկանության հարցում:

Ամփոփելով, շեշտեմ, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Արցախյան բանակցություններում շատ են սկսել խոսել փախստականների վերադարձի, շրջանների հետհանձման, միջմարդկային շփումների և փոխայցելությունների կարևորության մասին:

Ուզում եմ կրկին ու հստակ ընդգծել. առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման իրավական ամուր երաշխավորված հիմքերի որևէ շրջանակային համաձայնություն կործանարար կլինի Հայաստանի և Արցախի համար, և ձեռք բերվել չի կարող: Հուսամ, որ Նիկոլ Փաշինյանի և Զոհրապ Մնացականյանի խելքն այդքան հասնում է»:



 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular