ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում իրական զեղչեր չե՞ն լինում. «սև ուրբաթների» միֆը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում «սև ուրբաթի» սկիզբը դրվեց 5-6 տարի առաջ։ 

Գնալով ավելի շատ ծառայություններ մատուցող կազմակերպություններ ու խանութներ են մասնակից դառնում դրան։ Այդ օրը, որոշ դեպքերում նաև հաջորդող մի քանի օրերի ընթացքում Հայաստանում, հատկապես՝ մայրաքաղաք Երևանում, տարբեր խանութներ զեղչեր են կատարում։ 

Սակայն «սև ուրբաթի» «հայրենիքը» Միացյալ Նահանգներն է։ Ամեն տարի ԱՄՆ-ում նշվող Գոհաբանության տոնին հաջորդող ուրբաթ օրը հռչակվում է սև։ 

ԱՄՆում, օրինակ՝ այդ օրը խանութները բավական վաղ են բացվում, իսկ առևտրի խոշոր կենտրոնները՝ կեսգիշերից։ 

Առաջին գնորդներին 50-80 տոկոս զեղչ են առաջարկում՝ նոր հաճախորդներ գրավելու համար։

Հայաստանում իրական զեղչեր չե՞ն լինում. «սև ուրբաթների» միֆը

 
 
 
 

Հայաստանում «սև ուրբաթի» սկիզբը դրվեց 5-6 տարի առաջ։ 

Գնալով ավելի շատ ծառայություններ մատուցող կազմակերպություններ ու խանութներ են մասնակից դառնում դրան։ Այդ օրը, որոշ դեպքերում նաև հաջորդող մի քանի օրերի ընթացքում Հայաստանում, հատկապես՝ մայրաքաղաք Երևանում, տարբեր խանութներ զեղչեր են կատարում։ 

Սակայն «սև ուրբաթի» «հայրենիքը» Միացյալ Նահանգներն է։ Ամեն տարի ԱՄՆ-ում նշվող Գոհաբանության տոնին հաջորդող ուրբաթ օրը հռչակվում է սև։ 

ԱՄՆում, օրինակ՝ այդ օրը խանութները բավական վաղ են բացվում, իսկ առևտրի խոշոր կենտրոնները՝ կեսգիշերից։ 

Առաջին գնորդներին 50-80 տոկոս զեղչ են առաջարկում՝ նոր հաճախորդներ գրավելու համար։ 

Այս օրն, իհարկե, իսկական գլխացավանք է դառնում վարորդների համար, քանի որ մեգապոլիսներում, որոնք առանց այն էլ խցանումներով են հայտնի, այդ օրն իսկական մղձավանջ է դառնում։ 

Անգամ Երևանում այդ ուրբաթ հնարավոր չի լինում խուսափել հսկայական ու անկառավարելի խցանումներից՝ հատկապես առևտրի հսկայական կենտրոնների շրջակայքում հայտնվելու դեպքում, եթե անգամ մասնակից չես դառնում ցածր գնով ապրանքներ գնելու խրախճանքին։

Անխոս, Հայաստանի և եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի սև ուրբաթներն ունեն հստակ տարբերություններ։ 

Նախ՝ մեզ մոտ նմանօրինակ հերթեր չեն գոյանում, ինչպես, օրինակ՝ Նահանգներում, երբ մարդիկ բառացիորեն գիշերում են առևտրի կենտրոնների դռների մոտ, որպեսզի դրանց բացվելուց առաջինը մտնեն խանութ և ձեռք բերեն երբեմն անհավատալի ծավալների հասնող ապրանքներ։ 

Բացի դա, կարծիք կա, որ Հայաստանում իրական զեղչեր չեն լինում ո՛չ «սև ուրբաթի» ժամանակ, ո՛չ էլ առհասարակ։ 

Ծանոթներիցս մեկն, օրինակ՝ վերջերս կոշիկի խանութներից մեկում 40 հազար դրամ արժողությամբ կոշիկ է տեսնում։ Որոշում է՝ այդքան գումար ոչ մի դեպքում չի տա և այդ կոշիկը ձեռք չի բերի, բայց եթե զեղչ լինի, «առիթից կօգտվի»։ 

«Սև ուրբաթի» օրը, գործերը մի կողմ թողնելով, շնչակտուր հասնում է խանութ, տեսնում է՝ իր հավանած կոշիկը տեղում է, սակայն այ քեզ զարմանք՝ դրա գինը չի փոխվել, մինչդեռ հայտարարվել է, որ զեղչերը տարածվելու են խանութի ողջ տեսականու վրա։ 

Ֆիքսում է՝ գնապիտակի վրա նշել են 60 հազար դրամ՝ որպես կոշիկի նախկին գին, հետո այն իբր զեղչել և այժմ վաճառում են 40 հազարով։ Ինչ խոսք, ուրբաթն իրոք սև եղավ նրա տրամադրության համար։ Ստացվում է՝ մեկ ուրիշը, որ նախկինում այդ խանութում չի եղել, տեսնելով 20 հազարի չափով կատարված զեղչը՝ գուցե գնի այն։ 

Իրականում կա կարծիք, որ շատ խանութներ, օրինակ՝ դիմում են խորամանկության. «սև ուրբաթից» մի քանի օր առաջ 60 տոկոսով բարձրացնում են ապրանքի գինը, հետո իջեցնում 70 տոկոսով, արդյունքում իրական զեղչերի իմիտացիա ստեղծելով սպառողների մոտ։

 Ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս որևէ դեպքում չտրվել գայթակղությանը, լինել զգոն և նախքան գնում կատարելը դիմել տրամաբանության օգնությանը՝ արդյո՞ք հնարավոր է, որ կոնկրետ ապրանքը վաճառվի այդ գնով։ 

Սպառողի մոտ տարրական, լրիվ հասկանալի հարց պետք է առաջանա՝ եթե 300 հազար դրամանոց հեռուստացույցներն, օրինակ՝ վաճառվում են 200 հազար դրամով, կամ էլ 60-70 հազար դրամանոց վերարկուները կարող են զեղչվել մինչև կես գին, ապա ո՞րն է ապրանքն իրացնողի օգուտը։ 

Հայտնի փաստ է՝ նրանք հաշվարկում են ամեն մի դետալը և արդյունքում, եթե նույնիսկ մեծ օգուտներ չունենան, ապա ամեն ինչ անում են վնաս չկրելու համար։ 

Ի վերջո, տեսակետ կա, որ իրականացրած ճիշտ մարկետինգի շնորհիվ առևտրի կենտրոնները կարողանում են շատ ապրանք վաճառել, ազատել իրենց պահեստները, ընդ որում՝ շատ հաճախ մեծ ու նշանակալի զեղչեր չանելով։ 

«Սև ուրբաթի» և զեղչերի անվան տակ մի շարք խանութներ ևս կարողանում են վաճառել իրենց ապրանքը՝ բացարձակ որևէ զեղչ չկատարելով։ Սպառողները մի կարևոր հանգամանք ևս պետք է հաշվի առնեն ոչ միայն գնի, այլ նաև որակի հարցում չխաբվելու համար։ 

Տեսակետ կա, որ «սև ուրբաթ» կոչվածը հրաշալի առիթ է տնտեսվարողների համար ազատվել սննդից, որի պահպանման ժամկետը մոտենում է ավարտին, տեխնիկայից, որը գուցե ունի ակնհայտ թերություններ կամ էլ վերջինիս մոդելներն արդեն հնացել են։ 

Ի վերջո, ապրանքները մնում են խանութներում, պահեստներում, մինչդեռ փոխվում է նորաձևությունը, իսկ տնտեսվարողները պետք է դրան զուգահեռ քայլեն, բացի դա, նրանք խնդիր ունեն ազատելու իրենց պահեստները։ 

Այս ամենով հանդերձ, պետք է փաստել, որ մեր սպառողներից շատերն այժմ «սև ուրբաթին» մասնակից դառնալու գայթակղությանը չեն տրվում։ 

Մի կողմից նրանք վստահ են, որ ի վերջո ապրանքն ինքնարժեքով ձեռք չեն բերում, մյուս կողմից էլ՝ քանի՞սն է պատրաստ հերթերի, հրմշտոցի մեջ ժամանակ ու նյարդեր ծախսել։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular