ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում տնտեսական հեղափոխություն տեղի է ունեցել, բայց միայն իշխանավորների համար. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչքան տարին մոտենում է ավարտին, այնքան մարդիկ սկսում են ծանրութեթև անել, թե ինչ տեսանելի փոփոխություններ են եղել իրենց կյանքում: 

Եթե անցած տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հակահեղափոխականները խանգարում են իրեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը կտրուկ բարելավելու հարցում, ապա 2018 թվականի վերջից Փաշինյանը և իր թիմը լիովին ստանձնեցին իշխանությունը, և գործնականում նրանց առջև որևէ խոչընդոտ չկար երկիրը զարգացնելու հարցում: 

Սակայն ողջ 2019 թվականի ընթացքում իշխանություններին այդպես էլ չհաջողվեց էական փոփոխություններ կատարել քաղաքացիների կյանքում: 

Մարդիկ ականատես եղան քրեական գործերի հարուցման, ձերբակալությունների, էժան տեսարանների, սելֆիների, պոպուլիստական հայտարարությունների, սակայն տնտեսության զարգացման հարցում որևէ լուրջ տեղաշարժ տեղի չունեցավ: 

Իսկ այն քայլերը, որոնք ուղղակի կառավարության պարտականությունն են, վարչապետը շարունակեց ներկայացնել որպես «աննախադեպ ձեռքբերում» և ընդգրկեց «նոր Հայաստանի» մասին 100 փաստերի «հատորներում»:

Եվ չնայած Փաշինյանն ու իր թիմակիցներն իրենց իշխանությունը բրենդավորում էին «նոր Հայաստանի» կառուցման, տնտեսական հեղափոխության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին կարգախոսներով, այնուամենայնիվ, դրանք այդպես էլ մնացին որպես տրաֆարետային կարգախոսներ: 

Ըստ էության, այս հանգամանքը ցույց է տալիս, որ Փաշինյանի առաջնային նպատակադրումը սեփական իշխանությունն ամրապնդելն է, այլ ոչ թե ամեն կերպ տնտեսության շեշտակի աճին հասնելը: Եվ եթե Փաշինյանն իր առաջնային խնդիր համարեր երկրում աղքատության կրճատումը, ապա ձեռնամուխ կլիներ աշխատատեղերի ստեղծման համար բարենպաստ պայմաններ ապահովելու գործին, այլ ոչ թե քաղաքացիներին կմեղադրեր, որ նրանք գերադասում են չաշխատել, որպեսզի չզրկվեն նպաստներից: 

Միևնույն ժամանակ, քայլողները, գիտակցելով, որ իրենց իշխանությունը ցանկացած պահի կարող է երերալ, սկսել են լիովին օգտվել այս պահին իրենց ընձեռված հնարավորություններից: 

Նրանք պետբյուջեի հաշվին շռայլ ծախսեր են կատարում արտասահմանյան ուղևորությունների համար, կլորիկ գումարներ են նախատեսում տրամադրել նոր գերթանկարժեք ավտոմեքենայի ու ինքնաթիռի ձեռքբերման համար, վերանորոգում են կառավարական առանձնատունը և այլն: 

Առանձին թեմա է նաև այն, որ նախարարների, փոխնախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացվեցին: 

Էլ չենք խոսում պատեհ ու անպատեհ պարգևավճարների մասին, որից օգտվում են միայն իշխանամերձ շրջանակները: 

Պարզվում է, որ Ազգային ժողովի պատգամավորները 2019 թ. 10 ամիսների ընթացքում 14 անգամ պարգևատրվել են, սակայն այդպես էլ հայտնի չէ, թե կոնկրետ որ աշխատանքի կամ ձեռքբերումների համար է նրանց որպես խրախուսում պարգևավճար տրվել: 

Հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում պատգամավորներին տրված 14 պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 909 մլն դրամ, որը համարժեք է 1 միլիոն 905 հազար դոլարի: 

Եվ այս կարգի շռայլություններ են տեղի ունենում այն պայմաններում, երբ, ինչպես ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, Հայաստանում երկու հարյուր հազար ընտանիք աղքատ է, հացին «կակա» է ասում: 

Ինչպես տեսնում ենք, իշխանափոխությունից հետո Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրոք տեղի է ունեցել, բայց ոչ թե շարքային քաղաքացիների, այլ միայն իշխանավորների համար, քանի որ իշխանափոխությունից հետո իրենց ֆինանսական դրությունը կտրուկ բարելավվել է ու գնալով բարելավվում է՝ «ով գիտի՝ ինչքան կտևի այս ամենը և էլի նման հնարավորություն կլինի՞ արդյոք» մտածելակերպով: 

Եվ քաղաքացիները արդեն իսկ սկսում են հասկանալ, որ Փաշինյանն ուղղակի օգտագործել է իրենց դժգոհությունները իշխանությանը տիրանալու համար, իսկ ժողովրդի իշխանություն լինելու մասին նրա հավաստիացումներն ուղղակի ֆանտաստիկայի կամ հեքիաթի ժանրից են: 

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular