ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը. ՔԿ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչեւ օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժաշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ըստ հաղորդագրության՝ Արթուր Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժսարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ, անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը:

Օժանդակողներից 15-ը կալանավորված են: Երեքի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են ՊՊԾ գունդը զավթած զինյալների կողմից ոստիկանության 3 ծառայողներին՝ Ա.Վանոյանին, Յու.Տեփանոսյանին, Գ.Մկրտչյանին, ապօրինաբար կյանքից զրկելու հանգամանքները պարզելու, սպանությունները կատարած անձանց բացահայտելու, այդ հանցանքները կատարելու համար վերջիններիս որպես մեղադրյալ ներգրավելու նպատակով բավարար ապացույցների համակցություն ձեռք բերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է նաեւ ՀՀ ոստիկանության 10 աշխատակիցների (այդ թվում երկու բարձրաստիճան պաշտոնյաների եւ 7 քաղաքացիական անձանց պատանդառման, ոստիկանության 7 ծառայողների տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ պատճառելու, ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը կոտրելու եւ դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 մլն ՀՀ դրամ գումարը հափշտակելու, ՊՊԾ գնդի տարածքում պահվող զենք-զինամթերքը, գնդի ծառայողների եւ քաղաքացիական անձի անձնական գույքն ու գումարները հափշտակելու, ինչպես գնդին պատկանող ոստիկանական, այնպես էլ քաղաքացիական անձանց պատկանող ավտոմեքենաները, այլ գույք հրկիզելու եւ դիտավորությամբ վնասելու հանգամանքները պարզելու, այդ հանցագործությունները կատարելու մեջ զինված անձանցից յուրաքանչյուրի մասնակցությունը բացահայտելու եւ հիմնավորելու ուղղությամբ:

Քննությամբ պարզվել է, որ սույն թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանի Սարի Թաղ թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցներով վիրավորվել ու կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի հրաձիգ Փ.Մնացականյանի առողջությանը, հրազենային վնասվածքներ են պատճառվել նաեւ ոստիկանության ծառայող Տ.Գեւորգյանին, ինչպես նաեւ դիտավորությամբ վնասվել են ոստիկանության մի շարք տրանսպորտային միջոցներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular