ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռեժիսոր Փարաջանովն ամբողջ կյանքում նախանձել է խելացիներին եւ տաղանդավորներին». «Էքսպրես գազետա»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Նոր սովետական ալիքի» եւ պոետիկ կինեմատոգրաֆի ականավոր հիմնադիր, ռեժիսոր Սերգեյ Փարաջանովն աշխարհին հայտնի դարձավ «Մոռացված նախնիների ստվերները» (1965) եւ «Նռան գույնը» (1968) ֆիլմերից հետո, որտեղ միահյուսվել են պոեզիան, նկարչությունը: Սակայն ոչ պակաս հետաքրքիր են Փարաջանովի կոլաժներն ու նկարները, որոնցում նա պատկերել է այն, ինչ ժամանակի ընթացքում հայտնվել է էկրանին: Հատկապես դրանցից շատերը ստեղծվել են ռեժիսորի կողմից այն տարիներին, երբ նրան թույլ չեն տվել նկարել, գրում է «Էքսպրես գազետա» թերթը:

«Մի անգամ Վրաստանում մեզ այցելեց իտալացի գրող, նկարիչ եւ սցենարիստ Տոնինո Գուերրան: Գուերրան իր հետ նվեր էր բերել՝ հանճարեղ Ֆելլինիի 15 նկարները ինքնագրերով: Նրանք, ում քեռին ցույց էր տալիս այդ նկարները, ասում էին. «Վաճառիր դրանք մեզ»: Քեռին միանգամից կողմնորոշվում էր եւ պատասխանում. «Խնդրեմ, 700 ռուբլի, եւ նկարը ձերն է»: Ֆելլինիի աշխատանքներն ակնթարթորեն գնում էին: Գումարը Սերգեյ Իոսիֆովիչը տալիս էր մորս, այսինքն՝ իր քրոջը: Իսկ երբ Տոնինոն նրան հարցնում էր, թե ուր են նկարները, քեռին պատասխանում էր. «Ես դրանք հանձնել եմ շրջանակելու համար»: Եվ ժպիտով հավելում էր. «Շնորհակալություն հայտնեք Ֆելլինիին, հաջորդ անգամ պարզապես դատարկ թղթեր բերեք նրա ստորագրությամբ, 50 հատ, մնացածը ես կնկարեմ»,- հիշում է Փարաջանովի զարմիկ Գեորգին, որը եւս կինոռեժիսոր է:

Սակայն Գուերրան բերում էր ոչ թե նկարներ, այլ ժամացույցներ: Ընդ որում, նախ «Ֆելլինիի» ժամացույցը չէին ցանկանում գնել: Իսկ Փարաջանովը, ինչպես նշում է Գեորգին, բառացիորեն նույն պահին պատմություն էր հորինում. «Ի՞նչ եք ասում: Չէ՞ որ դրանք Մուսսոլինիի ժամացույցներն են»: Եվ այդ ժամանակ սկսվում էր կռիվը հազվագյուտ իրի համար: «Իսկ եթե նրանք իմանա՞ն, որ դա սուտ է»,- Փարաջանովին հարցնում էր Գեորգին, ինչին նա ժպիտով պատասխանում էր. «Իսկ դու փորձիր ապացուցել, որ ես սուտ եմ ասել»:

«Իմ ողջ կյանքը շարժման մեջ է դրել նախանձը: Ես նախանձում էի գեղեցիկներին, եւ գրավիչ դարձա, խելացիներին էի նախանձում, եւ անկանխատեսելի դարձա, տաղանդավորներին էին նախանձում, եւ հանճարեղ դարձա»,- չէր հոգնում կրկնել Սերգեյ Փարաջանովը:

Երբ նրա մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, նրան վիրահատեցին Մոսկվայում, եւ երբ նա Վրաստան վերադարձավ, նրա ինքնազգացողությունը կրկին վատացավ: Եվ նա որոշեց Հայաստան մեկնել: Այդ ժամանակ մետաստազներն արդեն ներթափանցել էին բոլոր օրգանները:

«Վերջին օրերին ես հոգ էի տանում նրա մասին, լողացնում էի, կերակրում, զբոսնում էինք այգում: Կինը՝ Սվետան, Ուկրաինայից եկավ տեսակցելու նրան: Ապա Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Միտտերանը քեռիի հետեւից ինքնաթիռ ուղարկեց, որպեսզի նա այնտեղ բուժում ստանա: Սակայն արդեն ուշ էր: Փարիզի կլինիկայում, որտեղ ժամանակին բուժում էր ստանում Տարկովսկին, նրան միայն կաթիլային միացրեցին եւ ուղարկեցին: Ոչ ոք չէր ցանկանում, որպեսզի նա իրենց մոտ մահանա: Մենք նրան հուղարկավորեցինք կոստյումով, որը նա պատվիրել էր լավ դերձակի մոտ Ֆելլինիի համար, սակայն այդպես էլ չէր կարողացել այն նվիրել»,- պարբերականը մեջբերում է ռեժիսորի զարմիկի խոսքը:   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular