Շահեն Հարությունյանին ձերբակալել են
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՔաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանին ձերբակալել են: Նրա ընկերները հաղորդագրություն են տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Շահենին նորից ձերբակալել են։ Իր բոլոր ընկերներին և համակիրներին խնդրում եմ արագ մոբիլիզացվել ու չթողնել նոր անօրենություններ Շանթի որդու հանդեպ»:
Շահենը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ գտնվում է ոստիկանությունում, իսկ մանրամասների մասին հետագայում կհաղորդի:
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը դատապարտված է 4 տարի պայմանական ազատազրկման: Մի քանի ամիս առաջ նրան վերջին նախազգուշացումն էր տվել, զգուշացնելով, որ հաջորդ անգամ պայմանական ազատազրկումը կարող է փոխարինվել կալանավորմամբ։
Նյութի աղբյուրը ` hraparak.am