ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախ չուներ, շտապում էր հասնել, օգնել բոլորին, շտապում էր ապրել. ընտանիքը Արցախում հերոսաբար զոհված «Մոնումենտցի Կյաժի» մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shabat.am-ը գրում է.


Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ Մարտակերտում, հերոսի մահով զոհված 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի տանն եմ: Ռոբերտի ընտանիքը բազմանդամ է ու նրանցից յուրաքանչյուրն այնքան լուսավոր ու հարազատ է, որ կարծես հարցազրույցի եկած չլինեմ:
Սեղանի շուրջ են հայրը, մայրը, պապիկը, տատիկը, եղբայրը, հորաքույրը, ընկերները, վերջում նրանց է միանում ընտանիքի կրտսերը՝ մոտ 2-ամյա Գևորգը, ում Ռոբերտը Գևսիկ է կոչել:
Ողջ զրույցի ընթացքում Ռոբերտի հայրը՝ պարոն Ալեքսանդրը, անընդհատ մոտենում է պատուհանին ու վարագույրը բացելով, դուրս նայում, կարծես սպասում է…
Թվում է, թե զրույցը պիտի ծանր սկսվի ու ավարտվի, բայց, զարմանալիորեն, ընթացքում հասկանում եմ, որ Ռոբերտի մասին տխրելով չի լինի պատմել:
19-ամյա Ռոբերտը քայլող ուրախություն է եղել՝ վառ ու լուսավոր:
Փոքրիկ Գևորգը Ռոբերտի հորեղբոր տղան է՝ նրա պես սպիտակամաշկ ու կապույտ աչքերով: Ռոբերտի մայրը՝ տկն. Աննան, նրան իր որդու պես է սիրում, ասում է՝ Ռոբերտի պես չարաճճի է, շարժուն: Ընտանիքը համաձայնել է պատմել իրենց Ռոբերտի՝ «Մոնումենտցի Կյաժի» մասին:

Աննա Աբաջյան (մայր) -Ռոբերտը ծառայության ընթացքում միշտ հարցնում էր՝ մամ, տեսնես, երբ հետ գամ, Գևսիկը ինձ կհիշի՞: Ինչքան էր ուրախացել Գևորգի ծնվելուց: Շատ է սիրել նրան, շատ կապված է եղել: Ռոբերտի համար հայրն իդեալ էր, որ մի բան հայրն ասում էր, վերջ, այդպես պիտի լիներ, ուրիշ ձև չկար: Փորձում էր նմանվել՝ հայրը ոնց է ուտում, ուտելուց ոնց է նստում, ոնց է պառկում: Ռոբերտը յուրահատուկ էր, չգիտեմ՝ իր նման երկրորդը կլինի՞:
Բոլորի մասին մտածել է ՝ ես կտանեմ, ես կբերեմ, ես կանեմ, ես, ես, ես… Չեմ հավատում, որ չի գալու տուն, անընդհատ շարժման մեջ էր, ասում էր՝ մամա վռազ եմ, հեսա կգամ, մամ ջան: Անդադար գնում գալիս էր: Ինձ թվում է ՝ ինքը ծառայության մեջ է, պիտի գա: Ռոբերտն ավարտեց բժշկական ուսումնարանը, ոնց ավարտեց չիմացանք, հետո ընդուվեց Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան: Մտել է ռեկտորին ասել՝ ուզում եմ երրորդ կուրս նստել, պիտի գնամ ծառայության, չեմ ուզում տարիներ կորցնեմ, այն, ինչ պիտի առաջին-երկրորդ կուրսում սովորեմ, ես արդեն գիտեմ: Մի խոսքով, ինքը հասավ իր ուզածին, զանգեց ասաց՝ ընդունվել եմ, հետո ուզում էր մագիստրատուրան շարունակել Բժշկական համալսարանում: Էնքան նպատակներ ուներ, էստեղ չէր աշխատելու, ավարտելու էր, գնա Մոսվա, որ հոր կողքին լինի: Ռոբերտը ոչ մի բանից չի վախեցել երբեք, ասում էր՝ թող իրենք ինձնից վախենան, ես ինչի պիտի վախենամ: Մի հարևան ունեինք, իրար չէին հասկանում, վերջը այդ մարդը ծառայությունից առաջ դիմում էր գրել երեխու վրա, տարան քաղմաս, ուզում էի հետը գնայի, չթողեց, ասաց՝ գալիս ես քաղմաս, ինչ անես դու: Զանգում եմ անհանգստացած, վերցրեց, ասաց՝ մամ ջան, մի անհանգստացի, չմեռանք, սաղ մնացինք «աբիզյանկում » էլ նստանք…

Մինչև բոլոր ընկերներին չճանապարհեր, տուն չէր գալիս: Երբ զանգում էի՝ այստեղ, այնտեղ և ամենուր էր, մեկ՝ Կոմիտաս, մեկ՝ Զեյթուն, հետո՝ Մանումենտ, անընդհատ պտտվում էր, չէր կարողանում տեղում նստել: Մենք Մոսկվայում էինք, երբ էս ամենը սկսվեց, վերջին ագամ զանգել է ամսի 1-ին՝ իր հոր ծննդյան օրը: Առավոտյան զանգեց, շնորհավորեց ու վերջ…Մեզ ամսի 9-ին են հայտնել…
Ես սպասում եմ, ես անընդհատ այդ օրերին էլ եմ սպասել եմ, որ ինքը պիտի զանգի ասի՝ մա՛մ, ես ողջ եմ, ամեն ինչ նորմալ է: Չգիտեմ…երևի էնքան լավն էր, Աստված տարավ իր մոտ, ասաց՝ հերիքա, մի քիչ էլ ես … Հորաքրոջ աղջիկը երազին տեսել է Ռոբերտին, ասել է՝ դուք ինչի եք լացում, ինչի եք վատ զգում, ես շատ լավ եմ, դուք տեսա՞ք, ես ինչքան ադրբեջանցի եմ սպանել, տեսե՞լ եք, իմացե՞լ եք էդքան բան, գնացեք ուրախացեք, ես շատ լավ եմ, էնքան ուրախ է եղել երազում:


Գևորգյան Անահիտ (տատիկ)- Ռոբերտը միշտ ավագ է եղել, ասում էր՝ ավագ են տվել, դե գիտես՝ դպրոցում ավագ էի, քոլեջում ավագ էի, հիմա ստեղ էլ եմ ավագ: Ասում էի՝ բալա, հասկանո՞ւմ ես, որ պատասխանտավություն ես վերցնում քո վրա, ասում էր՝ պիտի անպայման դառնամ սերժանտ: Արձակուրդ էր եղել, մի համազգեստ էլ գնեցինք, տարավ իր հագով սարքեց, հագից չէր ուզում հանել, հպարտանում էր դրանով, զինվորական էլ չենք ունեցել ընտանիքում… Մի օր դպրոցում անկարգություն էր արել, տնօրենն ասաց՝ 15 օրով հեռացվում ես դպրոցից, ասել էին տատիկիդ խաթր են գնահատականները դնում, որոշեց, որ դպրոց պիտի գա, տետրերը ցույց տա: Ասացի ՝ 15 օր հետո կտանես, ասաց՝ չէ կասեն 15 օրում է գրել, մտանք տնօրնին մոտ, ասաց ՝ ես դպրոց չեմ եկել, եկել եմ տետրերը թողնեմ, որ տեսնեք՝ ես ախատում եմ: Բոլոր առարկաների տետրերը կոկիկ, գեղեցիկ: 6-րդ դասարանի նամակն էինք գտել Ձմեռ պապիկին գրած: Գրել էր,թե ինչ է ուզում, որտեղ կարելի է այդ նվերը գտնել , որ խանութոււմ է տեսել:
Երբ ամսի 2-ին սկսվեց այդ ամենը, ինտերնետով տեսանք, գիտեինք, թե վիրավոր է, լուրն ուղարկեցինք ծնողներին, որ հանգիստ լինեն, հետո ուր զանգեցինք ոչ մի տեղ չկար: Խառնվեցինք, ծնողները գիշերը եկան: Ամենասարսափելին առաջին պահն էր՝ երեխես արդեն չկար:

Շարունակությունը` այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular