ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գևորգ Մադոյան. Մանուկների թագավորը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՄԱ­ՆՈՒԿ­ՆԵ­ՐԻ ԹԱ­ԳԱ­ՎՈ­ՐԸ

 

ԳԵՎՈՐԳ ՄԱԴՈՅԱՆ

 

Այս պատմությունը վաղուց եմ լսել, երբ դեռ մանուկ էի ու սիրում էի զանազան պատմություններ լսել:

Հին, շատ հին ժամանակներում փոքրիկ մի երկիր կար: Այդ երկրում սովորական մարդիկ էին ապրում, այնքան սովորական, որ սովորում էին ամեն ինչի, ամեն ինչի հետ էլ հաշտվում: Բայց կյանքը չէր փոխվում` ամեն բան վատ էր, ինչպես իրենց պապերն էին պատմում ու պապերի պապերը: Եվ մի օր իմացան, որ ծեր թագավորին «քցել են»: 

Ու հիշեցին, որ ծեր ու հին թագավորը գող ու ավազակ մի մարդ էր, ու նրա բոլոր իշխաններն էլ ծեր գողեր էին ու ավազակներ, ու նրանց պատճառով էին վատ ապրում իրենք էլ, իրենց հայրերն էլ: 

Անցան տարիներ, բայց այդ երկրում կրկին ոչինչ չէր փոխվում: Աղքատները աղքատ էլ մնացին, քաղցածները` քաղցած, ու մուրացկանները` մուրացկան: 

Գնանք, ասացին մարդիկ, գնանք մեր նոր թագավորի մոտ, մի իմանանք՝ մենք խի՞ ենք սենց վատ ապրում ու ինչքա՞ն ենք դեռ վատ ապրելու: 

Հավաքվեցին ու գնացին: Թագավորի պալատը շատ էր փոխվել, շատ էր շքեղացել, ասում էին՝ երկրի կարողության կեսը նոր արքան ծախսել էր, որ պալատը վերանորոգի ու զարդարի ինչով կարող է: 

Այնքան էր պալատը ճոխացել, որ աղքատ ժողովրդին ներս չթողեցին, ասացին` հազիվ ենք նորոգել, դուք կփչացնեք: 

Բա, ու՞ր գնանք` հարցրեց ժողովուրդը: Գնացեք Իմաստունների պալատ` ասացին:

Էդ ո՞րն է` հարցրեցին շփոթված գյուղացիները: 

Էնտեղ, որտեղ առաջ Ծերակույտն էր նստում` ասացին նոր թագավորի ծառաներն ու դուռը շրխկացրին խեղճերի երեսին: 

Ծերերի պալատն էլ էր շքեղ, ամեն բան ոսկուց էր, փայլուն աթոռ ու սեղան, փայլուն տրեխ ու շորեր: 

Բայց ասացին` էլ Ծերակույտ չասեք, կասեք Իմաստունների պալատ: 

Ժողովուրդը ուրախացած ներս մտավ` յանի հմի կիմանանք մեր ուզած խնդրի պատասխանը` բա հմի խի՞ ենք վատ ապրում:

Սպասեցին, սպասեցին շատ թե քիչ, էդ իրանք կիմանան, վերջը եկավ Իմաստունների ընդունելության ժամը: Ներս մտան ու էլի սպասեցին` Իմաստունները դեռ չէին եկել, բայց պալատում շատ մանուկներ էին խաղում:

 Ժողովուրդը շատ ուրախացավ, ասացին, էս երեխեքով մի քիչ զբաղվենք , մինչև Իմաստունները գան: 

Անցավ մի ժամ , չեկան, անցավ երկար ժամանակ, չեկան: Վերջը բեզարած երեխեքի աղմուկից, գնացին նազիրվեզիրի մոտը` թե բա Իմաստունները ու՞ր են, ախր հեռու տեղիցն ենք եկել, տուն ու տեղ ենք թողել, գորձի տեր ենք, մեզ բաց թողեք ,գնանք:

Նազիր վեզիրն էլ թե` մենք Ծերակույտին քշել ենք, հիմա իշխանությունն Իմաստուններինն ա:

Սրա՞նք են Իմաստունները, էս երեխե՞քը...

Հա, սրանք են` ասաց Նազիր-վեզիրը:

Համա Իմաստունների հետ ոչ ոք չկարաց խոսի` իրար չհասկացան, չունքի ժողովուրդը ուրիշ լեզվով էր խոսում, իսկ իմաստունները` ուրիշ: 

Բա ի՞նչ անենք` ասաց խեղճացած ժողովուրդը: Ախր գալուց առաջ մի քանի ժամանակակից բառ սովորեիք գոնե, թե չէ ձեր լեզուն հնացել է, էլ էդ լեզվով ոչ ոք չի խոսում, սրանք սաղ նոր մարդիկ, դուք էլ նոր ոչ մի բառ չգիտեք, ըթենց ոնց կլնի:

Բա էս երկրումը իշխան չի մնացե՞լ` հարցրին:

Գնացեք ուրեմն Իշխանների պալատ` ասացին:

Իշխանների պալատում էլ մանուկներ էին, խոսում էին, վազում, խաղում, ինչ-որ բան էին ասում, որ ոչ ոք չէր հասկանում:

Բա ի՞նչ անենք` հարցրեց խեղճ ժողովուրդը, բա մենք ե՞րբ ենք լավ ապրելու, գնանք տնեցոնց ի՞նչ պատասխանենք:

Համբերեք, էլի, ասացին, սրանք դեռ երեխա են, թողեք մի քիչ խաղան, կմեծանան, բալքի ձեր լիզուն էլ կսովորեն, ձեզ հետ կխոսան: 

Գնացեք, էլ չգաք, մեղք ա մեր թագավորը, նա էլ սաղ օրը տանջվում ա սրանց ձեռը, բայց դե ինչ անի, իրա երեխեքն են, ինքը սրանց թագավորն ա...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular