ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր է՝ Միհրան Պողոսյանի քրգործով ավելի ծանր հանցագործությունների դրվագներ ունենանք․ Արթուր Դավթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի խափանման միջոցը նոր չի վերացվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Երբ երկիրը մերժում է հանձնումը, այլևս 1 վայրկյան չի կարող որևէ մեկին պահել, այսինքն՝ դա նոր բան չի։ Բայց այս առումով մենք շարունակում ենք քննարկումները ՌԴ մեր գործընկերների հետ, և նկատի ունենալով, որ քրգործն էլ ակտիվ փուլում է, չեմ բացառում, որ նոր, ավելի ծանր հանցագործությունների դրվագներ կունենանք այդ առումով, բնականաբար հանցանքի ծանրությամբ պայմանավորված հույս ունենք մեր գործընկերները իրավական և արադարացի մոտեցում կցուցաբարեն»,-նշեց նա։

Հարցին՝ բավարար ծանր չէ պողոսյանի մեղադրանքը, մի քանի հոդվածներով է մեղադրվում,  Դավթյանն արձագանքեց․ «Իհարկե ծանր է, իսկ բավարար է, թե ոչ, մենք արդեն ասել ենք, եղած իրավիճակում ունենք այն, ինչ ունենք, իմ ասելիքն այն է, որ քրգործի քննությունը ակտիվ շարունակվում է, նոր դրվագներ պարզաբանվելու դեպքում մենք մեր գործընկերների հետ շփումները շարունակելու ենք, այսինքն՝ նրա արտահանձման խիստ անհրաժեշտությունը ամեն կոնկրետ իրավիճակով շարունակելու ենք հիմնավորել»։

Հարցին՝ ինչու է Պողոսյանի արտահանձնումը ՌԴ-ն  մերժելը «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ․ հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն, արտահանձնումը ինչ վնաս կարող էր պատճառել ՌԴ ինքնիշխանությանը կամ անվտանգությանը, Դավթյանն ասաց․

«Նույն հարցերը կան ինձ մոտ և այդ հարցերի պատասխանը փորձում ենք ստանալ մեր գործընկերներից։  Այս նույն գործընթացում կան որոշակի պրոցեդուրաներ, որոնք պետությունները հրապարակելու արգելք ունեն, խոսքը վերաբերում է ապաստանին, միջազգային համապատասխան կոնվենցիաները արգելում են ապաստան տված երկրին կամ երբ անձը դիմում է ապաստանի համար, այդ փաստը հրապարակել։  Թե որքանով է պատճառը դա, մենք փորձում ենք պատճառները ավելի խորը հասկանալ»։

Հարցին՝  այսինք չարտահանձնելու որոշումը ընդունելի չէ Դատախազության համար, նա պատասխանեց․ «Եթե ընդունելի լիներ, մենք չէինք շարունակի մեր շփումները»։

Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազությունից ավելի վաղ ստացված տեղեկատվության համաձայն, նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով հետախուզվող Պողոսյանը հայտնաբերվել էր Ռուսաստանում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular