ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական հավկիթը` հայկականի անվան տակ. ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել «Հավիցա» ՍՊԸ-ում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Օրերս պետական եկամուտների կոմիտեն խախտումներ է արձանագրել «Հավիցա» ՍՊԸ-ի գործունեության մեջ: Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությունը` օգտագործելով ԵԱՏՄ-ից ներկրումների պարզեցված ընթացակարգերը ներմուծել է մեծ քանակությամբ հավկիթ և տեղականի անվան տակ փորձել է դրանք իրացնել շուկայականից անհամեմատ ցածր գներով` անարդար մրցակցային միջավայր ձևավորելով տեղական արտադրության ոլորտում: Ընկերությունը հարկային մարմիններին կեղծ տեղեկություններ է տրամադրել հավկիթի իրացման գնի վերաբերյալ, որը փաստացի վաճառել է հանրապետության տարբեր մարզերում՝ առանց հարկային հաշիվների դուրսգրման, ընդհանրապես առանց նշագրման կամ կեղծ նշագրմամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Եվ այսպես, 2016թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ընկերությունը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներմուծել 1 902 000 հատ հավկիթ, ինչպես նաև 39 990 կգ հավի միս և 269 450 կգ ցորեն: Ներկրված ապրանքները պահեստավորվել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում, մինչդեռ ՊԵԿ աշխատակիցները ընկերության պահեստում օգոստոսի 25-ին հավկիթի և ցորենի մնացորդ չեն հայտնաբերել: ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկություններով պարզվել է, որ օգոստոսի 26-ից ընկերությունը դուրս է գրել հարկային հաշիվներ «Նոր Զովք» ՍՊԸ-ի անվամբ, համաձայն որոնց մեկ իրացված հավկիթի գինը կազմել է 27 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: ՊԵԿ-ի կողմից իրականացված գործողությունների արդյունքում ներմուծված խմբաքանակի մնացած մասն ընկերությունն արդեն սկսել է իրացնել 46 դրամով` ներառյալ ԱԱՀ-ն:

Պարզվել է նաև, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանց առաքված հավկիթները նշագրված են եղել «ԳԹՖ» նշագրումով` որպես «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրանք:

Բացի այդ, հավկիթի որոշ մասը «Հավիցա» ՍՊԸ-ն իրացրել է հանրապետության տարբեր մարզերում՝ առանց հարկային հաշիվների դուրսգրման և առանց նշագրման:

Ներկրված 269 450 կգ ցորենից 43 600 կգ-ը (1 կգ-ը` 90 դրամ արժեքով) սեպտեմբերի 15-ին իբրև վաճառվել է «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին, այնինչ, իրականացված օպերատիվ միջոցառման արդյունքում պարզվել է, որ այդ կազմակերպությունն իրականում չի գործում, հետևաբար նշված քանակի ցորեն չի ստացել:

Ցորենի մնացած մասի` 225 850 կգ-ի ճակատագիրը ևս պարզվում է. «Հավիցա» ՍՊԸ-ի պահեստում այն բացակայում է, և դրա հայտնաբերման ուղղությամբ ներկայում իրականացվում են օպերատիվ միջոցառումներ:

Նշենք, որ «Հավիցա» ընկերության սեփականատերն է Արմեն Խաչատրյանը, որը միաժամանակ հանդիսանում է նաև նախկինում թռչնամսի և հավկիթի արտադրությամբ զբաղվող «Անդրե Րենթեր» և «Տեղական» ՍՊԸ-ների սեփականատերը: Հավելենք, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ դրանցից առաջինի հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 41.9 միլիոն դրամ, իսկ երկրորդինը` շուրջ 35 միլիոն դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular