ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատարողական արվեստով զբաղվող մարդը պարտավոր է միշտ սովորել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am-ը գրում է՝

 

Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն»- ը նախագծի կույր լսումներին մասնակցում էր նաև մեր հայրենակիցը` Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

Картинки по запросу Վրեժ Կիրակոսյան

Ժտացող, պայքարող, էությամբ անկեղծություն տարածող երգիչը «Ձայն»-ի տաղավարում մինչև վերջ փայլուն կատարում ունեցավ և վայելքից հետո Մելադձեն շրջվեց ու նրան գրկաբաց ընդունեց իր թիմ:

Past.am-ը զրուցել է արտիստի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք դժվար չէր լինել մասնակից, երբ ինքդ եղել ես ժյուրի:

- Դուք ինքներդ երաժշտական մրցույթների ժամանակ երգչին ընտրող կողմ եք լինում , հոգեբանորեն դժվար չէ՞ր հետ քայլ անելը:

- Այո, ես ունեմ ճանապարհ անցած և այնպիսի գործունեություն եմ իրականացնում մշակույթի և գիտության բնագավառում, ինչպես նաև միջազգային մրցույթներում ժյուրի եմ հրավիրվում ու իմ կարծիքն եմ ասում և գնահատում, բայց հստակ ասեմ, որ սա ինձ համար հետ քայլ չէր: Երբեք ուշ չէ քո ոլորտում մրցակցության մեջ մտնել, փորձել քո ուժերը նմանատիպ մասշտաբային ծրագրերում: Այնպես, որ ես հոգեբանորեն պատրաստ եմ եղել մուտք ունենալ, նույնիսկ չհասնել կույր լսումներին: Այդպիսի նախագծերում կլինեն նաև խոչընդոտող հանգամանքներ` քաղաքականություն և այլն, որոնք կարող են ազդել քո հետագա քայլերի վրա, հուզմունքը չպետք է ազդի վրադ այնքան, որ խանգարի, այն ուժ պիտի տա, որ հասնես ցանկալի նպատակին:

- Ինչպե՞ս առաջացավ միտքը այնուամենայնիվ լինել համարձակ և մասնակցել «Ձայն»-ին:

- Ընթացքում միշտ հետևում էի, դիտում էի այդ երաժշտական նախագծերը, ցանկություն կար մասնակցելու, սակայն միշտ մտածում էի ինչ ֆորմատով և որտեղ: Շատ հավանում եմ անգլիական տարբերակը, բայց հետո որոշեցի մասնակցել ռուսականին, որ ավելի մոտ է մեր տարածաշրջանին, ու ընկերներիս հետ քննարկելուց, խորհրդակցելուց հետո արդեն պարզ էր, որ պետք է մեկնեմ: Ռուսական «Ձայն»-ը իր վարկանիշով, հեռարձակման ու դիտելիության առումով աշխարհում երկրորդն է երաժշտական ֆորմատի մեջ:

 

- Ձայնից, երաժշտական գրագիտությունից զատ էլ ի՞նչ հատկանիշներ են պետք մասնակցին նմանատիպ մրցույթների համար:

- Նպանատիպ նախագծերում իհարկե առաջնայինը ձայնն է , հետո մասնագիտական պատրաստվածությունն ու ամենակարևորը անկեղծությունը: Անկեղծություն հանդիսատեսի ու քեզ մեջքով նստած հանրահայտ մարդկանց առջև: Պետք է ունենալ էներգիա, ձայնի միջոցով փոխանցվող աուրա , որպեսզի նրանք շրջվեն դեպի քեզ:

- Նախագծում հատկապես ի՞նչը հավանեցիք: 

- Նախագծում հավանեցի աշխատող անձնակազմի որակական բարձր պրոֆեսիոնալիզմը: Նրանք չունեն բացասական ամբիցիաներ , դու իրենց համար արտիստ ես , դու իրենց պետք ես: Իրենք հեռուստաշոուն անում են քեզանով: Կա գործող հստակ սկզբունք` մասնակիցը առաջին պլանում է , մասնակիցը ամենակարևորն է: Քեզ անչափ ապահով ես զգում , ամբողջ աշխատակազմը յուրաքանչյուրն իր հերթին պատասխանատու է , որ մասնակիցը ադապտացվի , ինքնաբացահայտվի: Սա է գրավականը , որ այդ հեռուստաշոուն հարգի է և ունի այդքան բարձր վարկանիշ:

- Այդ ֆորմատով նախագծերը հնարավորություն են տալիս սովորելու անկախ տարիքից, կա՞ ինչ որ սահման, որ չեք անցնի, այն ինչ ունեք ձեզ կբավականացնի՞ ու չե՞ք ցանկանա շարունակել:

- Այո, ես կարծում եմ մարդը, ով զբաղվում է արվեստով այն էլ կատարողական մշտապես պարտավոր է սովորել: Ստեղծագործող մարդը միշտ պետք է փնտրտուքի մեջ լինի, չբավարարվի նրանով ինչ ունի, կամ ինչից սկսել է: Հաղթականներ գրանցվում են, եթե չես խորշում սովորել:

Похожее изображение

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular