ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաներումով ազատված երիտասարդը առեւանգել է ուսանողի մեքենան ու վթարի ենթարկվել. վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արագածոտնի մարզում այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել. ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում՝ գյուղի դպրոցի դիմաց, «ՎԱԶ 2106» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան վթարի է ենթարկվել եւ կա տուժած:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, մինչ ոստիկանների ժամանումը, օպերատիվորեն վթարի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ապա քաղաքացիների օգնությամբ տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն, ով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ոչ թե ավտոմեքենայի իրական տերն է, այլ նա հափշտակել է ավտոմեքենան:

Պարզվել է, որ մեքենայի իրական տերը սովորում է Երեւանի պետական բժշկական համալսարանում, այցելել է գյուղի վարսավիրին, որպեսզի մազերը կտրի եւ սափրվի: Այդ ժամանակ վարսավիրանոց է մտել այդ երիտասարդը եւ հարցրել, թե արդյո՞ք մոտակայքում տաքսի կա կամ տաքսու սերվիս կա ու երբ նրան ասել են, որ սա վարսավիրանոց է, ոչ թե տաքսու սերվիս, նա քթի տակ ինչ-որ բառեր է ասել ու դուրս եկել: Դրանից հետո մեքենայի տերը, ով Ոսկեվազ գյուղից է, շարժիչի ձայն է լսել եւ վարսավիրանոցից դուրս գալով, տեսել է, որ ավտոմեքենան փախցրել են:

Միանգամից վարսավիրի հետ փորձել են հետապնդել նրան ու այդ ընթացքում էլ կատարվածի մասին ահազանգել իրավապահներին: Վարսավիրանոցից դուրս գալով՝ հայտնաբերել են ավտոմեքենան արդեն վթարված:

Նա մոռանալով իր առեւանգված ու վթարված ավտոմեքենայի մասին, ընկերների հետ բժշկական օգնություն է ցուցաբերել առեւանգողին, որից հետո էլ օգնել է շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան առեւանգողը նախկինում եղել է դատապարտված եւ վերջերս է համաներմամբ ազատ արձակվել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular