ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիհարելն ավելի հեշտ է, քան գիրանալը. Սննդաբան Գայանե Շահատունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am-ը գրում է.

 

Ցուրտ եղանակը որոշակի անհարմարություններ ստեղծելուց զատ նաև թելադրում է նստակյաց կյանք: Արդյունքում հետևանքներից մեկը լինում է գիրությունը: 

Ունենալով գենետիկական հակում, շատակերություն կամ համով ուտելիքի հանդեպ թուլություն՝ կանայք սկսում են բողոքել քաշի ավելցուկից: 

Հայտնի սննդաբան Գայանե Շահատունին ունի հատուկ մոտեցում բոլոր նրանց համար, ովքեր զանազան ճանապարհներով պայքարում են նվազեցնել իրենց քաշը:

На изображении может находиться: 1 человек, в помещении

Սննդաբանի խոսքը օգնում է գրագետ կերպով հետևել, օրգանիզմից հեռացնել ավելորդ ճարպը, միարժամանակ վարելով առողջ կենսակերպ: 

Այս մասին Past.am-ը զրուցել է սննդաբանի հետ:


- Այսօր առավոտյան սոցցանցի ձեր էջում հրապարակել էիք նոր սննդակարգ հումորով հղում անելով հատուկ թոթոլ-մոթոլներին ))) , իսկ թոթոլ տղամարդիկ է՞լ են դիմում ձեզ: 


- Հիմա շատ են դիմում, գրեթե կանանց համահավասար: Տասնհինգ տարի առաջ կանայք ինձ մոտ էին գալիս թաքուն ու խնդրում էին, որ ամուսինը չիմանա, հիմա գալիս են ամուսիններով, ընտանիքներով: Ընտանիքով գալիս են հիմանականում երեխաների գիրության պատճառով, որը հիմնականում լինում է շաքարային դիաբետի արդյունքում: Հետևում ենք երեխայի քաշին հատուկ սննդակարգով , ինչպես նաև պարտադիր համագործակցում ենք մանկաբույժի հետ :

- Սննդակարգը գրելուց առաջ պարտադիր ինչ որ հարցումներ կա՞ն որոնց պետք է պատասխանի այցելուն:

- Անպայման հարցնում ենք սեռը, տարիքը, քաշը, հասակը, ունեցած հիվանդությունները, որպեսզի հաշվենք մարմնի քաշի ինդեքսը: Որից հետո նշանակվում է սննդակարգ, ինչպես նաև հաշվի ենք առնում անհատի վարած կենսակերպը, աշխատանքի բնույթը :

- Քաշի նվազեցման համար բացի սննդակարգից էլ ի՞նչ պրոցեդուրաներ են հարկավոր: 


- Խիստ պարտադիր պետք է հետևեն քնին` երեկոյան ժամը 11:00-ից մինչև 01:00 մարդու օրգանիզմում արտադրվում է մելոտոնին հորմոնը, որը նպաստում է օրգանիզմի բնականոն նյութափոխանակությանը: Կարելի է ասել սա հաջողության 50 տոկոսն է: Խորհուրդ եմ տալիս անպայման ունենալ առողջ քուն օրգանիզմը վերականգնելու համար: 

- Սեզոնի հետ կապված սեզոնային ի՞նչ սննդամթերք կառաջարկեք բոլորին:


- Սեզոնային բանջարեղեն` կաղամբի տեսակներ, գազար, բազուկ, դդում: Մրգերից ցիտրուս, ընդեղեն: Օգտվեք այն մրգերից ու բանջարեղենից, որոնք սեզոնային են: Պետք չէ վարունգ, լոլիկ քանի որ, ոչ սեզոնային բնամթերքը, կարող է նույնիսկ վնասակար լինել: Ինչպես նաև չենք մոռանում կաթնամթերքի ու մսամթերքի մասին, ցանկալի է ստանալ դրանց անհրաժեշտ օրական չափաբաժինը, ներդաշնակ ու առողջ օրգանիզմ պահելու համար: 

- Կա նաև մյուս ծայրահեղությունը, մարդիկ կան, որոնք ջանք չեն խնայում գիրանսլու համար ու չի ստացում: Նույնիսկ բողոքում են ասելով, որ ամբողջ օրն ուտում են:


- Այդ երևույթը կա և ասեմ, որ նիհարելը ավելի հեշտ է քան գիրանալը: Այդպիսի խնդիրով մարդիկ առաջին հերթին պետք է անցնեն բժշկական հետազոտություն, հնարավոր է լինի վահանաձև գեղձի, մակերիկամի խնդիր: Եթե պատասխանատու ֆունկցիան չաշխատեց նորմայի սահմանում կլինեն այդպիսի խնդիրներ, այդ իսկ պատճառով մինչև սննդաբանին դիմելը հարկավոր է դիմել բժիշկ մասնագետին, որն էլ կուղղորդի այցելուին, ավելի գրագետ նպատակին հասնելու համար: 

- Ձմռանը մեր օրգանիզմը վիտամինների բավարար քանակ չի ստանում սնունդի միջոցով, կողմ ե՞ք բիոհավելումներ ստանալուն:


- Եթե մարդը անրհրաժեշտ քանակի վիտամինների համար այդքան ուտի ստամոքսը կպայթի (ժպտում է), հետևաբար անհրաժեշտ ու կարևոր է վիտամին D, օմեգա, B խմբի անհրաժեշտ չափաբաժին ստանալը, որը սակայն չի կարելի անել ինքնուրույն, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի կամ սննդաբանի հետ, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ ունի իրեն առանձնահատուկ պահանջները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular