Մահացել է Ստամբուլի հայկական կաթոլիկ համայնքի առաջնորդ Հովհաննես Չոլաքյանը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍտամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ մահացել է Ստամբուլի հայկական կաթոլիկ համայնքի առաջնորդ արքեպիսկոպոս Հովհաննես Չոլաքյանը: Նա 97 տարեկան էր: Չոլաքյանը 78 տարի եղել է Ստամբուլի հայկական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:
Հովհաննես Չոլաքյանի հոգեհանգստի արարողությունը սեպտեմբերի 21-22-ին՝ 15:00-17:00-ին կատարվելու է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահում, իսկ հուղարկավորությունն իրականացվելու է սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին Թաքսիմի Սուրբ Հովհաննես Ոսկեբերան հայկական եկեղեցում:
