ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աղանդավորական կառույցները մտել են քաղաքական դաշտ. իշխանություն են ուզում»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Այսօր կրոնական, աղանդավորական կառույցների մասին ոչ ոք չի հիշում, մինչդեռ նրանք շատ ակտիվ շարունակում են իրենց գործունեությունը»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ազգային եւ հոգևոր արժեքների պաշտպանության ճակատի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: 

Նա նշեց, որ կրոնական, աղանդավորական կառույցները մտել են քաղաքական դաշտ. «Այն, ինչը 2005 թվականից մենք ասում էինք՝ աղանդները ուզում են իշխանություն, այսօր իրականություն է: Իրենք մտել են քաղաքականություն»: 

Ամարյանի խոսքով՝ նույնիսկ այս պարագայում նրանց դեմ պետք է կանոնակարգված պայքարել. «Առաջինը՝ տեղեկացվածությունն է, քանի որ ցանկացած մարդ պետք է տեղեկացված լինի,  երկրորդը՝ մարդկանց բացատրելը: Միայն տեղեկատվությունը քիչ է, մարդկանց պետք է նաև բացատրել, օգնել, պատրաստել մասնագետներ: Այս հարցում մասնագետները ամենակարևոր ու գործուն դերակատարությունն ունեն: Հենց նրանք են, որ մարդկանց պետք է օգնեն, ուղղորդեն ու աջակցեն: Ինչպես նաև շատ կարևոր է ապահովել տեղեկատվության բազա, այսինքն՝ տեղ, որտեղ քաղաքացին կարող է գնալ և ստանալ ցանկացած ինֆորմացիա ցանկացած կառույցի մասին: Տեղեկատվության բազան պետք է լինի բաց ու հասանելի բոլորին»: 

Մեր այն դիտարկմանը, թե այս պարագայում Առաքելական եկեղեցու գործառույթը որն է լինելու, Ամարյանը պատասխանեց. «Եկեղեցին, նախ ճեմարանում պետք է գրականությունը փոխի, որովհետև այնտեղ մի դասագիրք ունեն աղանդների մասին, որը 70-80-ական թվականների է: Ներկայիս ու նախկին աղանդները շատ տարբեր են: Հիմա աղանդների դեմ պայքարելու համար նոր միջոցներ են պետք: Հին միջոցներով ու հնացած գրքերով կրոնական կազմակերպությունների դեմ պայքարում դժվար թե հաջողության հասնենք»:

Ամարյանը նշեց, որ խորհրդային տարիներին Ազգային անվտանգությունն էր պայքարում  այդ կազմակերպություների դեմ և թույլ չէր տալիս ցակացած արտասահմանյան կառույցի՝ ներխուժել Հայաստան, այսինքն՝ պաշտպանում էին Հայաստանը. «Հիմա բոլորը ազատ են, թե′ աղանդավորական կառույցները, և թե′  կրոնական շարժումները: Պետք է ֆինանսական հսկողություն սահմանել  նրանց վրա: Բոլոր կառույցները ֆինանսավորվում են արտասահմանից, ինչը մեր կիսատ եղած օրենքով արգելվում  է: Գոնե այդ մի կետը օրենքում կա, որ արգելվում է ֆինանսավորումը արտերկրից, սակայն բոլորը ֆինանսավորվում են: Հասկանո՞ւմ եք, որ նույնիսկ դատական նիստի  ժամանակ նոր կրոնական կազմակերպության ղեկավարը հայտարարում է, որ իր մասնաճյուղերից մի քանիսը կրճատել է, քանի որ արտասահմանից ֆինանսավորումը քչացել է: Մարդը հստակ ասում է, որ ֆինանսավորում է ստանում, իսկ մեր պետական մարմիններից ոչ ոք չի արձագանքում»: 

Նա ընդգծեց, որ այս ամենը նման է ամենաթողության, ընդ որում, ոչ միայն կրոնական կազմակերպություների հարցում, այլև՝ ԼԳԲՏ համայնքի հետ կապված հարցերում:

 

«Ես 16 տարի պայքարում եմ ու չեմ հուսահատվում: Իմ աշխատանքի արդյունքները երևում են,  եթե ինձ հետևում են, փորձում  ճնշել, ուրեմն՝ տեղ հասել է»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Ամալյանը: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular