ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի դիետոլոգ Պիեր Դյուկանի դիետան, որն իրոք օգնում է նիհարել և երկար պահել արդյունքը

ՖՈՏՈ

Շատ դեպքերում իդեալական մարմին ձեռք բերելու գլխավոր գործիքը տարբեր դիետաներն են: Մի դիետայից մյուսին անցնելով՝ կանայք ներքաշվում են նիհարելու գործընթացի մեջ, որի արդյունքներն աստիճանաբար դադարում են ուրախություն պատճառել, իսկ կյանքը վերածվում է բնական հաճույքների հետ մշտական պայքարի:

Ավելորդ քաշից ազատվելու արդյունավետ մեթոդ է դարձել Դյուկանի դիետան: Խստորեն հետևելով դրա բոլոր փուլերին՝ յուրաքանչյուր կին կարող է ունենալ իր երազանքների մարմինը: Սպիտակուցային դիետայի ամենադրական կողմը արագ արդյունքն է: Նույնիսկ ոչ երկար ժամանակ այս դիետային հետևելուց հետո նեղ հագուստը կդադարի ճնշել ձեզ, իսկ կշեռքի նժարը կձգտի ավելի ցածր ցուցանիշների: Սպիտակուցային սննդակարգի հաջորդ առավելությունը մշտական սովի զգացումի բացակայությունն է: Դյուկանի դիետայի հաջորդ առավելությունն այն է, որ կիլոգրամները անվերադարձ են հեռանում, իհարկե, ողջամիտ սննդակարգ պահպանելու պարագայում:

Դյուկանի դիետան ավելորդ քաշից ազատման փուլային գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր փուլ ունի իր կոնկրետ նշանակությունը: Օրինակ՝ առաջին փուլը հարձակման փուլն է, որն ամենադժվարն է, քանի որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում կինը կորցնում է զգալի ավելորդ քաշ: Ընդհանուր առմամբ՝ դիետան ներառում է չորս հաջորդական փուլ:

Առաջին փուլ. ավելորդ կիլոգրամների վրա հարձակում: Դիետայի առաջին փուլը, ինչպես և դրան հաջորդող փուլերը, ներառում է հատուկ ճաշացանկ, որին պետք է խստորեն հետևել. այն հենց այնպես չի կոչվում «հարձակում»: Քաշի նվազման մեջ մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ սննդակարգի մեջ ներառված է միայն սպիտակուց: Առաջին փուլում առկա սննդամթերքները կան նաև մյուս բոլոր փուլերում, դրա համար էլ դրանք հիշելը հեշտ է: Դրանք են ձուն, անյուղ կաթը և առանց մրգային հավելումների թթվակաթնային սննդամթերքները, տավարի, հնդկահավի, հավի, նապաստակի, ձկան միսը, ծովամթերքները: Սահմանափակ քանակությամբ կարելի է օգտագործել նաև սուրճ, համեմունքներ, թեյ, շաքարավազի փոխարինողներ: Չնայած դիետան սպիտակուցային է, յուրաքանչյուր փուլում ներկա է վարսակի թեփ

Երկրորդ փուլ: Դյուկանի դիետայի առաջին փուլի տևողությունը կախված է կնոջ քաշից և ցանկալի արդյունքից: Այդուհանդերձ, դրա տևողությունը չպետք է գերազանցի 6-10 օրը: Սրան հաջորդում է հերթափոխման փուլը, որի ընթացքում որոշ օրեր կարելի է ուտել միայն սպիտակուցներ, իսկ այլ օրերին համադրել սպիտակուցը բանջարեղենի հետ: Հերթափոխության օրերը կարելի է որոշել ըստ հարմարության՝ օրը մեջ, երկու, երեք կամ հինգ օրը մեջ: Սրան հետևելը հեշտ է, քանի որ չկա քաղցի զգացում, իսկ օրգանիզմն էլ սննդի հետ ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր վիտամինները: Կարևորը ամեն օր 2 ճաշի գդալ վարսակի թեփը չմոռանալն է:

Երրորդ փուլ. բացարձակ վերահսկողություն: Վերահսկողությունը դիետայի 3-րդ փուլն է, որի ժամանակ հարկավոր է ամրապնդել արդյունքները: Փուլի տևողությունը կախված է նախորդ երկու փուլերի արդյունքներից: Եթե արդյունքը յոթ կիլոգրամ է, ապա երրորդ փուլի տևողությունը կլինի 70 օր, իսկ եթե 10 կգ է, ապա, համապատասխանաբար, 100 օր:
Այս փուլում սննդակարգում կարելի է ավելացնել միրգ, թարմ, սառեցված կամ չորացրած հատապտուղներ: Շաբաթական երկու անգամ կարելի է օգտագործել հաց՝ օրական 2 անգամ 100-ական գրամ: Դեռևս պարտադիր է վարսակի օգտագործումը, և շաբաթական մեկ օր հարկավոր է կրկնել առաջին փուլի «հարձակումը», այսինքն՝ ուտել սպիտակուցային սնունդ:

Չորրորդ փուլ. կենսակերպ: Դյուկանի դիետայի չորրորդ փուլը եզրափակիչ փուլն է: Այն չի ներառում որևէ հատուկ ճաշացանկ և վերաբերվում է դիետայի հիմնական կանոնների ընդունմանը: Մասնավորապես՝ շաբաթական մեկ օր պետք է օգտագործել միայն սպիտակուցային սնունդ, ամեն օր ուտել վարսակի թեփ, ինչպես նաև ապահովել չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, քանի որ առանց դրա հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի: Քաշի նվազման արդյունքում մարմինը կլինի ոչ թե ախորժելի և գրավիչ, այլ, ընդհակառակը, կախված, ծանր ու տհաճ: Հետևաբար օրական առավոտյան ֆիզիկական վարժությունները, վերելակից խուսափումը, երեկոյան զբոսանքները պարտադիր են: Չորրորդ փուլում վերջապես գիտակցում են, որ կյանքի իմաստը սննդի չափի մեջ չէ, իսկ դիետայի բոլոր կանոնները պետք է դառնան ապրելակերպ:

Դյուկանի դիետան շատ հակասական կարծիքների և հարցերի տեղիք է տալիս: Օրինակ՝ երկրորդ փուլը նախատեսում է օգտագործել բողկ և սպանախ: Սակայն երկուսն էլ հակացուցված են ստամոքսի խոցի պարագայում, հետևաբար դրանք պետք է բացառել կամ ուտել խիստ սահմանափակ քանակությամբ հիվանդության առկայության դեպքում: Պետք չէ մտածել, որ եթե օգտագործեք միայն թույլատրվող սնունդը, ապա նիհարելու գործընթացը սահուն կանցնի: Կարևորը ողջամտության և զսպվածության պահպանումն է: Եվ, իհարկե, Դյուկանի դիետան հիմնված է սեփական անձը սիրելու վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular