ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զվարճալի ՀՈՐՈՍԿՈՊ. ի՞նչ տեղի կունենա, եթե բոլոր Կենդանակերպի նշանները մնան նույն վերելակում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Լավ մտածեք, ո՞ւմ կողքին կցանկանայիք հայտնվել ծայրահեղ իրավիճակում…

 

Խափանված վերելակում առաջինն իր մասին կհիշեցնի Խոյը. «Ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ է նշանակում մնացել ենք վերելակում», – կբղավի նա, անհամբեր թմբկահարելով վերելակի դռները։

Առյուծն անմիջապես կհայտնվի ուշադրության կենտրոնում և կփորձի իրավիճակն իր ձեռքը վերցնել. «Մի անհանգստացեք։ Ես հիմա ինչ-որ պետքն է կանեմ։ Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Հիմա կլուծեմ այս հարցը»։

Բայց դա չի կարողանա թույլ տալ Կարիճը. «Դո՞ւ, իսկ ո՞վ ես դու, գրողը տանի։ Ինչո՞ւ հենց դու պետք է զբաղվես դրանով։ Ես ինքս ամեն ինչ կանեմ»։

Կշեռքը կփորձի հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բայց այդպես էլ կանգ չի առնի ոչ մի տարբերակի վրա. «Պետք չէ վիճել, Եկեք այս հարցը լուծենք խաղաղ ճանապարհով։ Միգուցե օգնությո՞ւն կանչենք։ Կամ եկեք բոլորով միասին թռչկոտենք, որպեսզի վերելակը շարժվի։ Թե՞ միգուցե սպասենք։ Ես չգիտեմ… բայց ի՞նչ անենք»։

Երկվորյակները կցուցադրեն այլ մարդկանց հետ շփվելու և ծանոթանալու իրենց պատրաստակամությունը. «Ինչպե՞ս եք, որտեղի՞ց եք դուք, ես ուղղակի հյուր եմ եկել…»։ Նրանք արդեն հասցրել են ներկայանալ բոլորին և սկսել են ղեկավարել շոուն։

Խեցգետինը դեպրեսիայի մեջ է ընկնում և սկսում է խոսել հեռախոսով… Մայրիկի հետ՝ իհարկե։

Խառնվում է Ցուլը. «Իսկ ինչո՞ւմ է ընդհանրապես պրոբլեմը, իմիջայլոց, մենք կարող ենք մի բան ուտել, քանի դեռ վերելակը կանգնած է և օգնության ենք սպասում»։ Որից հետո պայուսակից կհանի կոնֆետներ, բուտերբրոդներ և շոկոլադե բատոններ:

Կույսը սարսափած է. «Գետնին փշուրներ են թափվում։ Որտե՞ղ է ավելը, որտե՞ղ է փոշեկուլը։ Սա ուղղակի անընդունելի է»։

Աղեղնավորը ճանապարհային ճամպրուկը ձեռոքին կանգնած՝ մտորումների մեջ է ընկել։ Նա այս իրավիճակի պատճառով բաց կթողնի ինքնաթիռի չվերթը դեպի աշխարհի ամենաէկզոտիկ վայր…։ Բայց ոչինչ, գլխում արդեն հասունանում է մեկ այլ ամենաէկզոտիկ վայր այցելելու գաղափարը։

Քանի դեռ Առյուծն ու Կարիճը վիճում են, Այծեղջյուրը չկորցնելով սառնասրտությունը, հեղինակավոր տոնով փորձում է ստիպել ինչ-որ մեկին վերանորոգել վերելակը։

Ջրհոսն ինքն է փորձում ինչ-որ բան անել (բացել դռները, բացել խցիկի տանիքի ելքը), հուսով՝ փրկել վերելակում մնացած մարդկանց։

Ձկները սեղմված են անկյունում. «Օ՜ Աստված, սա ճակատագիր է, մենք բոլորս կմահանանք…»։

Եվ այսպես, լավ մտածեք, ո՞ւմ կողքին կցանկանայիք հայտնվել ծայրահեղ իրավիճակում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular