ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզապես հանգամանքների պատահական դասավորությամբ Նաիրա Զոհրաբյանը թառել է կուսակցության գահին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Orer.am-ը, որպես զարկերակային հարց պահելով սահմանային լարվածությունը, միևնույն ժամանակ, չանտեսելով ներքաղաքական զարգացումները, այսօր իր ընթերցողներին է ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանի հետ հարցազրույցը:

- Պարոն Գևորգյան, Դուք պատրաստվում էիք դատական հայց ներկայացնել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ, ով Ձեզ հեռացրել էր կուսակցությունից: Դիմե՞լ եք դատարան, եթե՝ այո, ապա ո՞ր փուլում է գտնվում գործը:

- Դատարան դիմելու իմ որոշումն ուժի մեջ է, պարզապես երկրում տիրող խառնաշփոթը ինչ-որ չափով կասեցրել է այդ գործընթացը: Ես Ղարաբաղում՝ սահմանին ծառայող զինվոր որդի ունեմ և ինձ համար այս պահին կարևորը նրա անվտանգությունն է, մեր բանակի հաջողությունը, հետո նոր արդեն իմ անձնական և ներքաղաքական խնդիրները, սակայն նորից եմ նշում, որ որոշումն ուժի մեջ է, ես անպայման դիմելու եմ դատարան, ընդամենը ժամանակի հարց է: Ասեմ, որ ունեմ բավական երկար ժամկետ այդ հայցով դատարան դիմելու համար, ավելի ստույգ, երեք տարվա ժամկետ: Իհարկե, չեմ պատրաստվում երեք տարվա մեջ դա իրականացնել, քանի որ հարցն իր արդիականությունը կկորցնի, սակայն հայցը չի էլ ուշանա, քանի որ այստեղ դրված է իմ հեղինակության խնդիրը, իսկ ես որևէ մեկի, այդ թվում՝ Զոհրաբյան Նաիրային, թույլ չեմ տալու, որ իմ հեղինակության հետ խաղ անեն:

- Թեև պատրաստվում եք դիմել դատարան, սակայն Ն. Զոհրաբյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Դուք իր հետաքրքրության շրջանակներից դուրս եք: Արդյո՞ք դա պարտվող առաջնորդի խոսք չէ:

- Ես շատ ուրախ եմ, որ իր հետաքրքրության շրջանակներից դուրս եմ: Ինչ վերաբերում է առաջնորդ լինելուն, ապա ասեմ, որ նա երբեք էլ առաջնորդ չի եղել, որ հիմա էլ պարտվող կամ հաղթող լինի, պարզապես հանգամանքների պատահական դասավորության ընթացքում նա թառել է կուսակցության գահին: Կուսակցապետի վկայականը երբեք չի կարող նրան դարձնել առաջնորդ: Մենք ժամանակին ունեցել ենք առաջնորդ, իսկ հիմա մենք դե ֆակտո չունենք առաջնորդ: Իհարկե, դա պարտվողական քաղաքականության մասին է խոսում, քանի որ նա ասելիք չունի, որովհետև քաջ գիտակցում է, որ օրենքի և կանոնադրության կոպիտ խախտմամբ է կազմակերպել կուսակցությունից ինձ հեռացնելու գործընթացը: Նա պարզապես ասելիք չունի: Ասեմ ավելին, նա լավ գիտի, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչված իրավաբան եմ ու գիտի, որ ինձ հետ իրավաբանության ոլորտում կատակելը հաստատ անիմաստ է, դրա համար էլ խորշում է լրատվամիջոցներին կոնկրետ պատասխաններ տալուց: Կրկնում եմ, շատ լավ է, որ ես իր հետաքրքրությունների շրջանակներում չեմ, բայց այն, որ շատ կարճ ժամանակ անց նա կհետաքրքրի մեր արդարադատության համակարգին, դրանում վստահ եմ:

- Դուք երբևէ անձնական խնդիր ունեցե՞լ եք Նաիրա Զոհրաբյանի հետ:

- Ես նրա հետ որևէ անձնական խնդիր չեմ ունեցել: Անցած տարվա օգոստոսի 28-ին նրա անձնական նախաձեռնությամբ ինձ հրավիրել են կուսակցություն ու խնդրել, որ նորից վերադառնամ կուսակցություն՝ հաշվի առնելով, որ ես մինչ այդ որևէ քաղաքական ուժի դուռը չեմ թակել: Հանդիպման ժամանակ ես իրենց առաջ դրել եմ որոշ պայմաններ ու նրանք համաձայնել են: Իմ առաջին պայմանն այն է եղել, որ կուսակցություն վերադառնալուց հետո կուսակցականները չխառնվեն իմ համալսարանական գործերին ու անգրագետ ուսանողների համար միջնորդություններ չանեն, որ ես էլ ստիպված լինեմ կուսակցականի անվան տակ հանդուրժել այդ միջնորդությունները ու ապօրինություններ թույլ տամ համալսարանում: Երկրորդ պայմանը եղել է այն, որ հարգելով կուսակցության ընդհընդհանուր կուրսը, քաղաքականությունը, պետք է ունենամ իմ անձնական կարծիքը ու ամեն կոնկրետ դեպքով կարծիք հայտնելիս չպետք է հայցեմ իր համաձայնությունը: Երրորդ պայմանն էլ այն է եղել, որ եթե ես վերադառնում եմ կուսակցություն, ապա անպայման պետք է լինեմ կուսակցության այն խմբի մեջ, որոնք կուսակցության մարտավարությունն են մշակում ու ընդհանուր քաղաքական որոշումներ ընդունում: Իմ այս առաջարկը վկայում է նրա մասին, որ կոլեգիալության սկզբունքը պետք է պաշտպանվի, ոչ թե նա միանձնյա որոշումներ պետք է կայացնի ու իր խոսքը պարտադրի: Ասեմ, որ նա երեք պայմանն էլ խախտել է: Դեռ նոր էի վերադարձել կուսակցություն, երբ սկսեց միջնորդել անգրագետ ուսանողների համար, երկրորդ պայմանի հետ կապված՝ այստեղ-այնտեղ ասում էր, որ մենք իր կարծիքը չենք կիսում ու շեղում ենք իրեն կուսակցության գծից: Երրորդն էլ այն էր, որ փոխարեն կուսակցության համար կարևորություն ունեցող հարցերը քաղաքական խորհրդում, կուսակցության իրական պատասխանատուների հետ քննարկի, գնում օբեկտներում մեկ-երկու մարդկանց հետ էր քննարկում և հետո որոշում էր կայացնում և դա ներկայացնում է որպես կուսակցության պաշտոնական դիրքորոշում, մինչդեռ այդ դիրքորոշումը կուսակցությունում շատ քչերն են կիսում:

-Ինչի՞ է հանգեցրել ԲՀԿ-ի ներկայիս ղեկավարի կողմից վարվող պարտադրողական քաղաքականությունը:

- Այդ ամենը հանգեցրել է նրան, որ փակվել են բազմաթիվ տարածքային կառույցներ, թեպետ նա հակառակն է հայտարարում, ասեմ, որ շատ կառույցներ էլ պատրաստվում են փակվել: Առ այսօր որևէ փակված կառույց չի վերաբացվել: Ես կարծում եմ, որ այդ գործընթացը դեռ խորանալու է: Նա այսօր զբաղված է կուսակցությունը քանդելով, այլ ոչ թե կուսակցաշինությամբ:


- Ինչպես նշեցիք, ԲՀԿ-ն գնում է դեպի անկում, ըստ Ձեզ, դա անձո՞վ, թե՞ սխալ քաղաքական մարտավարությամբ է պայմանավորված:

- Դա պայմանավորված է նրանով, որ ինքը եղել է թատերագետ, հետո՝ ինչ-որ լրագրող: Լավ կլիներ, որ մնար լրագրողի մակարդակում, նկատի ունեմ, որ նա գոնե իր վերջին զբաղմունքին պետք է հավատարիմ մնար: Ասեմ, որ նա ոչ մի տեղ չփայլեց, այժմ ավելի շատ փայլում է իր առաջին մասնագիտությամբ, քանի որ քաղաքական դաշտը վերածել է թատերաբեմի ու ինչ-որ ելույթներ է ունենում՝ փորձելով նվաճել հանդիսատեսի ծափահարությունները, բայց դրանք միայն ծիծաղ են առաջացնում, քանի որ նրան որևէ մեկն արդեն լուրջ չի ընդունում, որովհետև ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում ու չգիտի, թե ուր է տանում այդ կուսակցությունը: Ասեմ, որ իմ սիրտը պարզապես ցավում է կուսակցության համար, քանի ափսոսում եմ այն մարդկանց ջանքերը, այդ թվում՝ նաև իմ, ովքեր Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ այդ կուսակցությունը դարձրեցին հզոր քաղաքական ուժ, իսկ այսօր ստիպված ենք հայացքով հետևել, թե ինչպես է կուսակցությունը գնում կործանման: Նորից կասեմ՝ ես նրա հետ անձնական խնդիր չունեմ:
- Ո՞րն է լինելու ԲՀԿ-ի վերջին կանգառը:

- Ըստ իս՝ եթե նա մնա կուսակցության ղեկին, ապա կուսակցությունը կգնա կործանման, որովհետև նա քաղաքական որևէ հստակ վարքագիծ չունի: Նա ամեն օրվա փչած քամու ուղղությամբ է գնում: Նա հայտարարում է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է, բայց ԲՀԿ-ի գոնե Ազգային ժողովի խմբակցությունն ընդդիմադիր չէ: Կարելի՞ է մի օր հայտարարել, որ ընդդիմություն ես, իսկ հաջորդ օրը գնալ ու իշխանության առաջարկներին կողմ քվեարկել ու նրանց հաճոյանալով շարժվել: Դա՞ է ընդդիմությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular