ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնավարման ընթացքում տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել.Արթուր Վանեցյան.168.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մտածող և վերլուծող մարդը շատ լավ հասկացել է, թե ինչ է գրված իմ հրաժարականի տեքստում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա, պատասխանելով դիտարկումներին, որ հրաժարականի տեքստում «Կանգ առ»-ը վերաբերում էր կոռուպցիային, ասաց․ «Մեղադրել ինձ նրանում, որ ես «Կանգ առ»-ի կոչ եմ արել կոռուպցիայի դեմ պայքարին, ուղղակի ծիծաղելի է։ Ստանձնելով ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ իմ ղեկավարած հիմնարկը եղել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը։ Դրա մասին բազմիցս  խոսվել է երկրի քաղաքական ղեկավարության կողմից, դրական է ընկալվել հասարակության կողմից, բոլորը տեսել են, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվել ԱԱԾ-ի կողմից։ Ես չեմ կարող ասել «Կանգ առ» մի երևույթի, որը մեր երկրի չարիքն է, որը խարխլում է երկրի հիմքերը։ Կոռուպցիայի դեմ պայքարը այլընտրանք չունի։ Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել շատ խիստ և անդադար, և դա ես և իմ ղեկավարած կառույցը ապացուցել ենք այս 1,5 տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն»։ 

Հարցին՝ ո՞ր հարցում պետք է կանգ առնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վանեցյանը պատասխանեց․  «Եկեք այս հարցը թողեմ անպատասխան, բայց խոստանում եմ, որ առաջիկայում  կխոսեմ ամեն ինչի մասին, մանրամասն կներկայացնեմ իմ տեսակետները երկրում ստեղծված մթնոլորտի մասին»։

Մեկ այլ հարցի՝ երբևէ Նիկոլ Փաշինյանը դժգոհե՞լ է իր աշխատանքից, նա ասաց․«Այս հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է»։

Վանեցյանն անդրադարձավ նաև իր հորը պատկանող ընկերությունում ստուգումներին։ Հարցին՝ սպասելի՞ էր արդյոք, նա պատասխանեց․ «Սպասելի էր թե ոչ, չեմ կարող ասել։ Կարծում եմ՝ նոր Հայաստանում պատվերով ստուգումներ չպետք է իրականացվեն տնտեսվարող սուբյեկտների մոտ, բայց ես հիմա ինչքան էլ փորձեմ համոզել, որ իմ հրաժարականի հետ որևէ առնչություն չունի այդ ստուգումը, չեմ կարող։ Հորս պատկանող ընկերությունում ստուգումների արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել»։

Հարցին՝ իր համար տարակուսելի չէին, օրինակ, բենզալցակայաններում ՀԴՄ կտրոնների մասին վարչապետի հանձնարարությունները, այլ տարակուսանքներ չի՞ ունեցել, ԱԱԾ նախկին տնօրենն արձագանքեց․ «Իհարկե, տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել, բայց այդ մասին այս պահին չեմ ուզում խոսել, ես միայն կարող եմ ասել, որ այս տարակուսանքներից ելնելով էլ կազմվել է իմ հրաժարականի տեքստը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular